Նայի, ժամանակավոր կառավարությունն ըստ էության նախընտրական քարոզարշավ ա տանում էս ամբողջ ընթացքում։ Էս անցումային փուլը պիտի օգտագործի ցույց տալու համար, թե ինչու՞ ես որպես ընտրող պիտի ուզենամ, որ էս կառավարությունը մնա։ Հետևաբար, իրանց գործունեությունը տեսնելով՝ պիտի որոշում կայացնեմ որպես քաղաքացի ուզու՞մ եմ իրանք մնան, ՀՀԿ֊ին հե՞տ բերենք, թե՞ մի երրորդ կուսակցության ձայն տամ։
Ու՞ր ա էս որոշումը։ Ես մենակ լսել եմ, որ Մանեն ասել ա, որ ուզում են անել։ Իհարկե ձախական ա, ընդունում եմ, բայց շատ ավելի փոքր փոփոխություն ա ու շատ ավելի քիչ սոցիալական հավասարություն հաստատող, քան համահարթեցումը կլինի որպես սոցիալական անարդարություն հաստատող։ Բայց դե չեղածից լավ ա, ընդունեցինք, որ սա ձախական ա, անցանք առաջ։Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։
Եթե քվոտան 70% էլ սարքեն, ու կառավարությունում էլի երկու կին լինի, էլի ֆեմինիստական չի։ Հիմա էլ երբ դժգոհություններ են հնչում, թե կառավարությունում երկու կին կա, որպես հակափաստարկ բերում են, թե՝ լիքը կին փոխնախարար կա, թե նախարարություններում լիքը կին աշխատող կա։ Ստեղ հարցն էն ա, որ կանանց ղեկավար պաշտոններ չեն վստահվում։ Ընդունում եմ. քվոտան 30% սարքելը թեև շատ աննշան, բայց առաջընթաց ա, բայց ավելի շատ թոզ փչոցի ա, քան առաջընթաց։ Ի դեպ, նույն Նիկոլին հարցրել են կառավարության կազմում ընդամենը երկու կանանց մասին, ինքը էլի տենց օդային պատասխան ա տվել, ոնց որ ԼԳԲՏ֊ի դեպքում։ Մոտավորապես՝ հա, գիտեմ, որ խնդիր ա, բայց դե ինչ անենք, էս ա։Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։
Օք, սպասենք անցումային փուլն անցնի, տեսնենք հետո ինչ ա լինելու։
Էջանիշներ