User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, ես չեմ կարող հավատալ, որ մարդը, ով ամեն գնով փորձեց ու կարողացավ առանց արյան հեղափոխություն անել ու հիմա էլ օրենքի տառից չի շեղվում, Լինչի դատաստաններից էլ կիլոմետրերով հեռու է, լրջորեն դրել էր միասեռակններին ոչնչացնել-չոչնչացնելու հարցն էր քննարկում. էդ աբսուրդ է: Էդ ծայրահեղ արտահայտությունները մի քանի անգամ շեշտելով՝ միայն ցույց էր տալիս, որ դա հարցի լուծման տարբերակ չի կարող լինել:

    Եկեք էս իրավիճակում, երբ դեռ ոչ մի կայունություն չկա, երբ առջևում ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրություններով հեղափոխությունը իր վերջնական նպատակակետին հասցնելու հարցն է, չկպչենք ամեն բառին ու մեջը հազար իմաստ փնտրենք: Թող ԱԺ-ն ընտրվի, թող Փաշինյանը դառնա վարչապետ, թող էս կառավարությունը վերջապես սկի նորմալ գործել, էն ժամանակ թե ակնաջները, թե աչքերը խիստ կլարենք ու վերջապես կտեսնենք՝ էս մարդը ոնց է աշխատում, ինչ ուղղություն է բռնել, ու հա, ԼԳԲՏ-ի հանդեպ էլ ինչ դիրքորոշում ունի: Ոնց որ արդեն մի քանի անգամ նշվեց թեմայում, էս պահին՝ ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրությունների շեմին, ԼԳԲՏ-ի հանդեպ ավելի «լիբերալ» կողմ ուղղակի հնարավոր էլ չէր բռնել՝ առանց ամբողջ երկիրը իր դեմ հանելու: Էլ չասած, որ Նիկոլի կողմից ԼԳԲՏ-ին ուղղված բացահայտ լիբերալ արտահայտություններով էդ խմբի իրավուքները չէին վերականգնվելու, այլ նույնիսկ ատելության ավելի մեծ ալիք էր բարձրանալու, համոզված եմ: Էս հարցը մի օրում չի լուծվելու. պիտի հաշվի նստենք, որ Հայաստանում էն վիճակն է, ինչ կա, ու հարցի լուծման համար պիտի մանր, կոմպրոմիսային ու զգույշ քայլերով առաջ գնալ, այլ ոչ թե ուղիղ լիբերալ կողմ բռնելով. դա միայն վատացնելու է վիճակը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլը թաքնված գեյ ա: Նա էն գլխից շմայսի հետ խաղեր ա տվել: Թե չէ՝ տենց իրար չէին քրֆի: Մենակ կնիկը կարա մարդուն ասի ձիշովկա:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ես չեմ կարող հավատալ, որ մարդը, ով ամեն գնով փորձեց ու կարողացավ առանց արյան հեղափոխություն անել ու հիմա էլ օրենքի տառից չի շեղվում, Լինչի դատաստաններից էլ կիլոմետրերով հեռու է, լրջորեն դրել էր միասեռակններին ոչնչացնել-չոչնչացնելու հարցն էր քննարկում. էդ աբսուրդ է: Էդ ծայրահեղ արտահայտությունները մի քանի անգամ շեշտելով՝ միայն ցույց էր տալիս, որ դա հարցի լուծման տարբերակ չի կարող լինել:

    Եկեք էս իրավիճակում, երբ դեռ ոչ մի կայունություն չկա, երբ առջևում ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրություններով հեղափոխությունը իր վերջնական նպատակակետին հասցնելու հարցն է, չկպչենք ամեն բառին ու մեջը հազար իմաստ փնտրենք: Թող ԱԺ-ն ընտրվի, թող Փաշինյանը դառնա վարչապետ, թող էս կառավարությունը վերջապես սկի նորմալ գործել, էն ժամանակ թե ակնաջները, թե աչքերը խիստ կլարենք ու վերջապես կտեսնենք՝ էս մարդը ոնց է աշխատում, ինչ ուղղություն է բռնել, ու հա, ԼԳԲՏ-ի հանդեպ էլ ինչ դիրքորոշում ունի: Ոնց որ արդեն մի քանի անգամ նշվեց թեմայում, էս պահին՝ ԱԺ-ի լուծարման ու նոր ընտրությունների շեմին, ԼԳԲՏ-ի հանդեպ ավելի «լիբերալ» կողմ ուղղակի հնարավոր էլ չէր բռնել՝ առանց ամբողջ երկիրը իր դեմ հանելու: Էլ չասած, որ Նիկոլի կողմից ԼԳԲՏ-ին ուղղված բացահայտ լիբերալ արտահայտություններով էդ խմբի իրավուքները չէին վերականգնվելու, այլ նույնիսկ ատելության ավելի մեծ ալիք էր բարձրանալու, համոզված եմ: Էս հարցը մի օրում չի լուծվելու. պիտի հաշվի նստենք, որ Հայաստանում էն վիճակն է, ինչ կա, ու հարցի լուծման համար պիտի մանր, կոմպրոմիսային ու զգույշ քայլերով առաջ գնալ, այլ ոչ թե ուղիղ լիբերալ կողմ բռնելով. դա միայն վատացնելու է վիճակը:
    Ռիփ, բայց սաղ հարցն էն ա, որ իրա ասածից հասկացվում ա՝ գլխացավանք ա, էկեք չքննարկենք։ Ու լուծման երկու տարբերակ ա առաջարկում՝ ոչնչացնել կամ ընդունել գոյությունը։ Իհարկե, իմանալով իրան ու հետևելով գործունեությանը, բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչնչացնելու ուղին չի ընտրի, այլ «գոյությունն ընդունելու», բայց դրանով ինքը չի տարբերվում Հայաստանի հոմոֆոբ մասսայից։ Բայց ինքն ավելի շուտ կնախընտրի ոչ թե ընտրել երկու տարբերակների միջև, այլ ընդհանրապես չխոսել, որովհետև «գլխացավանք» ա, որովհետև պոպուլյարություն ա կորցնելու, իսկ դա իրա համար ամենակարևոր բանն ա։

    Իսկ նոր ընտրություններից առաջ հենց շատ կարևոր ա էս հարցերի մասին խոսելը, որ հասկանանք՝ ինչ ենք ընտրելու։ Արդյոք ուզու՞մ ենք մի կառավարություն, որի համար մարդու իրավունքներով զբաղվելը գլխացավանք ա լինելու, ու կենտրոնանալու են մենակ բյուջե փող լցնելու ու ներդրողներ բերելու վրա։ Էլի եմ ասում. ծայրահեղ դեպքում կարար Ավինյանի խուսափողական պատասխանից տար, ինչի դեպքում շատ լավ էրևում ա, որ ինքը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կողմնակից ա, բայց նենց ա արտահայտվում, որ հաչացողները չկարողանան հաչալ։ Իհարկե հայտարարությամբ իրավունքներ չէր վերականգնելու, բայց կարար վարչապետից մեսիջ գնար, որ բռնությունն օքեյ չի, ոնց որ փոխվարչապետն էր արել։ Բայց Նիկոլի համար բռնությունն օքեյ չէր մենակ էն ժամանակ, երբ պետք էր իշխանության գալ։ Հիմա ամեն ինչ անհասկանալի ա։

    Էլի եմ ասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ բացահայտ լիբերալ հայացքներ ա արտահայտել, անգամ պայթեցված DIY ա գնացել, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել։ Էս պահին ժողովուրդն էնքան զզված ա ՀՀԿ֊ից ու էնքան ա պաշտում Նիկոլին, որ ՀՀԿ֊ի հոմոֆոբ քարոզչությունը չի ազդում իրանց վրա (հենց Շարմազանովի դեմքին են թռնում ամեն հոմոֆոբ արտահայտությունից հետո), իսկ Նիկոլի ասած ամեն ինչն էլ ասնավանի ա։

    Մեկ էլ ինչ վերաբերում ա կոմպրոմիսներին, մարդու իրավունքների հարցում ի՞նչ կոմպրոմիս։ Ասե՞լ ԼԳԲՏ համայնքին՝ դե լավ, մի քիչ էլ ծեծվեք, մինչև ընտրություններ լինի, մի բան անենք։ Թե՞ դե լավ, դուք էլ բացահայտ ԼԳԲՏ մի էղեք, ինչ անում եք, ձեր տանը արեք, բայց հանկարծ տնեցիքին չասեք։ Է՞դ ա քո ուզած կոմպրոմիսը։

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլը իրա երեկվա պատասխանով արեց առավելագույնը, որ ԼԳՏԲ համայնքի նկատմամբ որևէ տեսակի ոտնձգությունը չեզոքացնի։ ԼԳՏԲ համայնքին ավելի լավ պաշտպանելու ձև հնարավոր չէր գտնել։

    Աչք ա ծակում էն, որ հեղափոխության առաջին օրվանից լիքը մարդ փորձել ա ամեն ձև հեղափոխությունը կապի իրանց պատկերացմամբ յանի ծայրահեղ լիբերալ, գեյ, ղարաբաղը տալիս են թուրքերին, հանձվում ենք ամերիկային (դե սրանք գիտեք սաղ նույն բանն են) պրոցեսների հետ։ Ասենք, որտեղից որտեղ մեկ էլ Շարմազանովը, հայուգեն դեմքով, մենակ ԼԳԲՏ համայնքի վտանգներից ա խոսում, ինչ-որ օդից օրենսդրական նախաձեռնություններով մտնում են ԱԺ։ Այ չաթլախներ, Սերժիկի ժամանակ, որ ԵՄ հետ համաձայնագիր էր ստորագրում, մարդու իրավունքներ-բանից էր խոսում, մի հատ հակա-ԼԳԲՏ օրենսդրության բերեիք ԱԺ ու անցկացնեիք էլի։ Երեկվա հարցը տվող Գևորդ Պետրոսյանն էլ, հարցը տալուց լրիվ էն «ախչի կնիկ, մի հատ տապշկեքս բեր» ավանդապաշտ դեմքով էր հարցը տալիս, յանի, ինձ չխաբես, ես հո հոգուս խորքում տոշնի գիտեմ, որ ձեր մտքին սաղիս գեյ սարքելն ա։

    Հիմա երեկ եթե Նիկոլը կանգենր ասեր, դե գիտեք ինչ, ես փոշմանել եմ, որ ընտանիք եմ կազմել, երեխեք եմ ունեցել, իրականում վաղ մանկությունից երազել եմ լինել գեյ ու կեցցե՛ ԼԳԲՏ համայնքը, էսօր Երևանում յաթաղաններով գեյերի որս էր սկսված լինելու։ Մարդը հստակ իմանալով հա՛մ հարցի ենթատեքստը, հա՛մ մեր հասարակության պատրաստվածության մակարդակը, հա՛մ ԼԳԲՏ ու պահպանողական համայնքների ակնկալիքները, տվեց հնարավորինս չեզոք պատասխան, որ մի կողմից Գևորգ Պետրոսյանի նման դեգենեռատը չսկսի կոկորդ պատռել, որ հեա սաղիս գեյ են սարքում ու դավայ հարձակվում ենք սաղին սպանենք, մյուս կողմից էլ ԼԳԲՏ համայնքին հստակ ցույց տվեց, որ հարցը օրակարգում ա ու պիտի լուծվի։ Պարզ ա, չասեց որ պիտի լուծվի վաղը։

    Մի հատ տաս տարի առաջ հեղափոխություն արած ու մեզամից ավելի առաջադեմ Վրաստանում նայեք վերջին օրերին ինչ ա տեղի ունենում, ու ասեք, պատրաստ ենք մենք էսօր երկրի ղեկավարի բերանից լսել էն ինչ Բյուրն ա ուզում լսի, թե՞ չէ։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.10.2018, 14:06:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.10.2018), Lion (26.10.2018), Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018), Բարեկամ (26.10.2018), Ներսես_AM (27.10.2018)

  7. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, բայց սաղ հարցն էն ա, որ իրա ասածից հասկացվում ա՝ գլխացավանք ա, էկեք չքննարկենք։ Ու լուծման երկու տարբերակ ա առաջարկում՝ ոչնչացնել կամ ընդունել գոյությունը։ Իհարկե, իմանալով իրան ու հետևելով գործունեությանը, բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչնչացնելու ուղին չի ընտրի, այլ «գոյությունն ընդունելու», բայց դրանով ինքը չի տարբերվում Հայաստանի հոմոֆոբ մասսայից։ Բայց ինքն ավելի շուտ կնախընտրի ոչ թե ընտրել երկու տարբերակների միջև, այլ ընդհանրապես չխոսել, որովհետև «գլխացավանք» ա, որովհետև պոպուլյարություն ա կորցնելու, իսկ դա իրա համար ամենակարևոր բանն ա։

    Իսկ նոր ընտրություններից առաջ հենց շատ կարևոր ա էս հարցերի մասին խոսելը, որ հասկանանք՝ ինչ ենք ընտրելու։ Արդյոք ուզու՞մ ենք մի կառավարություն, որի համար մարդու իրավունքներով զբաղվելը գլխացավանք ա լինելու, ու կենտրոնանալու են մենակ բյուջե փող լցնելու ու ներդրողներ բերելու վրա։ Էլի եմ ասում. ծայրահեղ դեպքում կարար Ավինյանի խուսափողական պատասխանից տար, ինչի դեպքում շատ լավ էրևում ա, որ ինքը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կողմնակից ա, բայց նենց ա արտահայտվում, որ հաչացողները չկարողանան հաչալ։ Իհարկե հայտարարությամբ իրավունքներ չէր վերականգնելու, բայց կարար վարչապետից մեսիջ գնար, որ բռնությունն օքեյ չի, ոնց որ փոխվարչապետն էր արել։ Բայց Նիկոլի համար բռնությունն օքեյ չէր մենակ էն ժամանակ, երբ պետք էր իշխանության գալ։ Հիմա ամեն ինչ անհասկանալի ա։

    Էլի եմ ասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ բացահայտ լիբերալ հայացքներ ա արտահայտել, անգամ պայթեցված DIY ա գնացել, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել։ Էս պահին ժողովուրդն էնքան զզված ա ՀՀԿ֊ից ու էնքան ա պաշտում Նիկոլին, որ ՀՀԿ֊ի հոմոֆոբ քարոզչությունը չի ազդում իրանց վրա (հենց Շարմազանովի դեմքին են թռնում ամեն հոմոֆոբ արտահայտությունից հետո), իսկ Նիկոլի ասած ամեն ինչն էլ ասնավանի ա։

    Մեկ էլ ինչ վերաբերում ա կոմպրոմիսներին, մարդու իրավունքների հարցում ի՞նչ կոմպրոմիս։ Ասե՞լ ԼԳԲՏ համայնքին՝ դե լավ, մի քիչ էլ ծեծվեք, մինչև ընտրություններ լինի, մի բան անենք։ Թե՞ դե լավ, դուք էլ բացահայտ ԼԳԲՏ մի էղեք, ինչ անում եք, ձեր տանը արեք, բայց հանկարծ տնեցիքին չասեք։ Է՞դ ա քո ուզած կոմպրոմիսը։
    Բյուր, ես հազար տոկոս համոզած եմ, որ նոր ԱԺ-ում նենց կազմ ա լինելու, որտեղ հանգիստ մթնոլորտում կարելի ա քննարկել ԼԳԲՏ համայնքի հարցերը ու լիքը հարցրեի մանրից սկսել լուծում տալ։ Էս ԱԺ-ի ամբիոնից, էս պրոցեսների կիզակետում, ոչ մի խելոք մարդ ռիսկի չի գնա։ Ձև չկա, լիքը առաջադեմ ջահելներ են լինելու նոր ԱԺ-ում, որոնք համ խնդիրն են հասկանալու համ էլ կամք են ունենալու քննարկելու ու լուծումներ գտնելու։

    Րաֆֆին կարար հայտարարեր, մալադեց ․․․ իսկ ու՞ր ա հիմա Րաֆֆին։ Իրա էտ հայտարարությունից հետո քանի՞ անգամ ա ԼԳԲՏ համայնքի վիճակը լավացել։ Քանի՞ գրամի օգուտ ա տվել իրականում ԼԳԲՏ համայնքին Րաֆֆիի էտ սկզբունային մոտեցումը։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.10.2018), Աթեիստ (26.10.2018), Արշակ (28.10.2018), Ներսես_AM (27.10.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •