Ես օրենքի տառի մասին բացարձակապես ոչ մի բան չեմ ասել։ Օրենքի տառին Նիկոլն ա հավատարիմ մնում, դրա համար սենց մսուր֊մանկապարտեզ ա հիմա։
Իսկ դու տեղյա՞կ ես գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների՝ միմյանցից անկախ լինելու մասին։ Էն երկրում, որտեղ ապրում ես, ինչքան գիտեմ տենց ա։ Հայաստանում էլ պիտի տենց լիներ, բայց դե ՀՀԿ֊բան, չէր ստացվում։ Ու հիմա որ ասում ես՝ դատավորներին հրահանգ, գիտե՞ս դա ինչ ա։ Դա ահավոր հակաժողովրդավարական ա։ Ու չեմ հասկանում՝ որևէ մեկին հրահանգով բանտ նստացնելուց դու կամ ՀՀ (հպարտ) քաղաքացին ինչ օգուտ եք ստանալու։
Դու իրո՞ք էդպիսի Հայաստան ես ուզում, որտեղ հրահանգով մարդկանց բան նստացնեն, ոչ թե դատարանի որոշմամբ։ Եթե տենց ես ուզում, ուրեմն կարելի ա ՀՀԿ֊ին հետ բերել կամ նույնիսկ ավելի հետ գնալ ու ՀՀՇ֊ին հետ բերել։ Էլ հեղափոխությունն ինչի՞ համար ա։ Զարմանալի ա, որ քեզ համար իրական փոփոխությունը ոմանց բանտ նստացնելն ա լինելու, ոչ թե հասարակ քաղաքացու առօրյա կյանքում տեղի ունեցած նկատելի փոփոխությունները։ Ու անկեղծ, էս վերջինն ինձ մտահոգում ա, որովհետև Աթեիստը կամ ուրիշները կարող ա իրանց մաշկի վրա փոփոխություն զգան, բայց մինչև վերջ շահագործվող, ամիսը հազիվ 50 000 աշխատող ու հազիվ ընտանիք պահող քաղաքացու համար ոչինչ չի փոխվել (եթե ոչ դեպի վատը)։
Իյա՜, չե՞ս տեսելԱռավոտն էր դրել ֆեյսբուքում։ Ինչ֊որ լրագրողի ասել ա՝ դու հակահեղափոխական ես
![]()
Էջանիշներ