Adam-ի խոսքերից
Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
Էջանիշներ