Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
ՔՊ֊ում երեք տարբեր գաղափարների կրողներ կան, բայց փաստացի էսօր մեկն ա որոշումներ ընդունողը։ Հենց էդ ա, որ արտահերթը սենց ափալ֊թափալ չարվի, ՔՊ֊ի ձախ թևը կհասցնի անջատվել ու առանձին կուսակցություն դառնալ։ Բայց եթե արտահերթը հիմա լինի, ՔՊ֊ն լինելու ա նույն ՔՊ֊ն, նույն լիբերալ հայացքներով։

ՀՀԿ֊ն ուլրապահպանողական֊ուլտրանացիոնալիստական կուսակցություն ա իրա ողջ դասական իմաստով. թե՛ ժողովրդին բռի մեջ պահելու համար հայրենասիրական լարերի հետ խաղալով, թե՛ միզոգինիայով, թե՛ ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքով։ Էս գաղափարախոսությունն իրանք գործածում են իրանց շահն ու կերած քաքերը քողարկելու համար, բայց դե էլ չի ստացվում, իրավիճակ ա փոխվել։ Ի դեպ, ՀՀԿ֊ի նման կուսակցությունները նույն քաքերն ուտում են բոլոր երկրներում։ Ուղղակի Հայաստանում էդ քաքից մի քիչ շատ են կերել, դրա համար էլ չեն կարա իշխանություն պահեն։

Այ ԲՀԿ֊ն լրիվ գաղափարազուրկ ա։ Իրանց քեֆը երբ ոնց տա, էդ էլ անում են։ Երբ ուզում են, ՔՊ֊ի հետ են, երբ ուզում են, ՀՀԿ֊ի հետ են։ Նայած որ օրը տրամը ոնց ա։ ԲՀԿ֊ի նման մեկ էլ ՕԵԿ֊ն ա։

Լույսը լիբերալ ա։ Իրանց կայքում էլ ա գրված, իրանց անդամներին թեթևակի ծանոթ լինելով ա դա զգացվում։
ՔՊ-ում կենտրոնացած են մարդիկ, ովքեր ուզում են ավազակապետական իշխանությունը տապալել: Ու քանի դեռ էս համակարգը չի կազմալուծվել, ՔՊ-ից ոչ մեկը չի առանձնանալու, այլ հակառակը, ուրիշներն են կպնելու՝ գաղափարախոսությունների վրա ուշադրություն չդարձնելով:

Հանրապետականը որ պահին ինչ ուզեց կանի: Էս պահին ԼԳԲՏ թեմայով խաղալով ձայնի շանս են տեսնում, էդ կանեն, հաջորդ պահին ուրիշ բան: Էնտեղ գաղափարական հենք չկա:

Լույսում գերիշխում են լիբերալ հայացքների մարդիկ: Բայց էնտեղ էլ իրականում գաղափարական հենքի վրա չեն հավաքված: Կուսակցության թղթի վրայի հռչակագիրը ոչինչ չի փոխում: Բոլոր կուսակցություններն էլ իրան էս կամ են հռչակել են, բայց փաստացի դրա շուրջը չեն համախմբված:

Հայաստանում մի քանի կուսակցություն կա, որ կոնկրետ գաղափարախոսական հենք ունեն.
- ՀՅԴ
- Կոմկուս
- Պահպանողական կուսակցություն
ու մասամբ՝ Կոնգրեսը:

Վերջ: