Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, ՔՊն լիբերալ ուժ չի։ ՔՊում կենտրոնացած են ամենատարբեր հայացքների տեր մարդիկ։ Դա աղճատված քաղաքական համակարգի հետևանք ա։ Հաջորդ փուլում պետք ա սկսվեն մեր պատկերացրած գաղափարական ուժերի ձևավորումները։ Ինչ-որ մի օր ՔՊն մասերի ա բաժանվելու, իրա լիբերալները միանալու են այլ ուժերից անջատված լիբերալների հետ և այլն։

ՀՀԿն պահպանողական ուժ չի։ ՀՀԿում ընդհանրապես չկա գաղափարախոսություն։ Կար՝ 90ականներին։ Հիմա էնտեղ կենտրոնացած կոնկրետ շահ հետապնդող մարդիկ։ ԲՀԿն գաղափարական չի։ Լույսը գաղափարական չի։

Նման խաղերի ժամանակը չի )))
ՔՊ֊ում երեք տարբեր գաղափարների կրողներ կան, բայց փաստացի էսօր մեկն ա որոշումներ ընդունողը։ Հենց էդ ա, որ արտահերթը սենց ափալ֊թափալ չարվի, ՔՊ֊ի ձախ թևը կհասցնի անջատվել ու առանձին կուսակցություն դառնալ։ Բայց եթե արտահերթը հիմա լինի, ՔՊ֊ն լինելու ա նույն ՔՊ֊ն, նույն լիբերալ հայացքներով։

ՀՀԿ֊ն ուլրապահպանողական֊ուլտրանացիոնալիստական կուսակցություն ա իրա ողջ դասական իմաստով. թե՛ ժողովրդին բռի մեջ պահելու համար հայրենասիրական լարերի հետ խաղալով, թե՛ միզոգինիայով, թե՛ ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքով։ Էս գաղափարախոսությունն իրանք գործածում են իրանց շահն ու կերած քաքերը քողարկելու համար, բայց դե էլ չի ստացվում, իրավիճակ ա փոխվել։ Ի դեպ, ՀՀԿ֊ի նման կուսակցությունները նույն քաքերն ուտում են բոլոր երկրներում։ Ուղղակի Հայաստանում էդ քաքից մի քիչ շատ են կերել, դրա համար էլ չեն կարա իշխանություն պահեն։

Այ ԲՀԿ֊ն լրիվ գաղափարազուրկ ա։ Իրանց քեֆը երբ ոնց տա, էդ էլ անում են։ Երբ ուզում են, ՔՊ֊ի հետ են, երբ ուզում են, ՀՀԿ֊ի հետ են։ Նայած որ օրը տրամը ոնց ա։ ԲՀԿ֊ի նման մեկ էլ ՕԵԿ֊ն ա։

Լույսը լիբերալ ա։ Իրանց կայքում էլ ա գրված, իրանց անդամներին թեթևակի ծանոթ լինելով ա դա զգացվում։