Ես այսպես եմ հասկանում, որ շատերը կարող էին Էննայի այս խոսքերը գրել: Հենա, Ինտերդեմոնի... թու, դենոմինացիոնալն էլ մոտավորապես նույնն է գրում, որ ինչ-որ բանի պակաս ունի...
Հա, հասկանում եմ, քաղաքականն այսօրվա ակումբային կյանքի հսկայական մասն է կազմում: Դե հիմա ինչ արած, այդ վիճակն է այսօր Հայաստանում, ամբողջ աշխարհի հայերի մեջ... Ու կամաց-կամաց, համոզված եմ, ամեն ինչ նորից իր հունի մեջ կընկնի, Ակումբը նորից կսկսի ապրել ավելի հավասարակշռված կյանքով:
Բայց ինչն ինձ դուր չի գալիս նման գրառումներում, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մարդիկ Ակումբին նայում են որպես կթան կովի, այսինքն գան, իրենց բաժինը ստանան, գնան:
Ժողովուրդ, իսկ ինչու՞ չփորձել անձամբ լցնել ձեզ դատարկ թվացող այդ տեղերը: Ինչ է, ինչ-որ մեկը ձեր ձեռքը բռնու՞մ է, ասում է, հանկարծ նման բան չանե՞ք...
Դուր չի գալիս քաղաքականությունը, ստեղծեք տուրիզմի թեմա, գրառումներ արեք ստեղծագործական բաժնում, բացեք ձեր ուզեցած թեմաները, քննարկեք: Ինչու՞ եք ուրիշների արածներին նայում: Արեք ձեր քայլերը վերջապես, ձեր երկրի, ձեր ամբողջ ազգի դրոշակն են այսօր այս բառերը դառել, իսկ դուք դեռ շարունակում եք նայել ուրիշների քայլերի՞ն... Հետո էլ ասում եք, որ ոչինչ չի՞ փոխվում...
Արթնացրեք ձեզ, կենդանացրեք ձեզ ու ձեր միջոցով Ակումբն էլ կենդանի կմնա, մի՞թե դա պարզ չէ:
Էջանիշներ