Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիր ա, որ էս գրառումս աչքովս ընկավ էսքան ժամանակ անց։ Հիմա, երբ շաբաթվա մի կեսը հեծանվային, հարթ քաղաքում եմ քշում, մյուս կեսը՝ սարոտ քաղաքում, իրոք հասկանում եմ, որ ամեն քաղաքին մի ձևի արգելակ ա պետք։ Ուրեմն Օրհուսի (սարոտ քաղաքի) հեծանիվս տարել էի Կոպենհագեն, ու քշել չէր լինում, որովհետև կտրուկ արգելակելիս չէր կանգնում (պեդալների արգելակները դանդաղ են արգելակում, դիմացի արգելակն էլ հատուկ Օրհուսին ա հարմարացրած, որ դիքով իջնելիս շատ կտրուկ չարգելակի):
Քաղաքին հարմարեցված արգելակներ առաջին անգամ եմ լսում, երևի սենց բան մենակ Դանիայում կլինի :Ճ
Արգելակների վատ պահելը կարող է լինել սկսած վատ կարգավորումից, ինչ-որ պրոբլեմից, ասենք մաշած փադերից, ժանգոտված տռոսից և այլն վերջացրած արգելակների ու հեծանվի չմո լինելուց։ Իսկ նորմալ աշխատող արգելակների ուժգնությունը քո ձեռքերում է

Ինչևէ, էս թեմա դրա համար չի, որ մտել եմ։ Սենց խնդիր ունեմ. Օրհուսի հեծանիվս բավական արագ ա օդ կորցնում (շաբաթը մեկ պիտի օդ փչեմ, թե չէ քշել չի լինում)։ Ուզում եմ հասկանալ՝ կարա՞ դա դիքերով պայմանավորված լինի։ Տրամաբանորեն պիտի որ, չէ՞, որտև դիք բարձրանալիս ճնշումն անիվների վրա ավելի մեծ ա։ Ու եթե դիքով ա պայմանավորված, շաբաթը մեկը չափից դուրս հաճա՞խ ա, թե՞ չէ (ասեմ, որ էստեղ քշում եմ շաբաթը չորս օր, քարը տրաքվի օրը միջինում 5-6 կմ)։ Վերջը՝ պագռիշկեքս փոխե՞մ, թե՞ չէ։
Բավական արագ օդ կորցնելը խոսում է ծակ կամեռի և ոչ թե պակռիշկաների (կամ պագռիշկեքի) մասին։ Ծակը գտնելու համար ճիշտը կամեռը վրայից հանելն ա։ Ջրով ստուգել պարտադիր չի, փչած կամեռը ականջի մոտով ֆռռացնելը բավարար է։ Բայց կամեռի ծակը կպցնելիս, կամ կամեռը փոխելուն զուգահեռ պետք է զննել պակռիշկայի վիճակը, մաքրել սուր բեկորներից, ասենք կամեռը ծակող փուշը կարող է դեռ վրան լինել։ Զգալի վնասներ հայտնաբերելուց նոր կարելի է պակռիշկան փոխել։
Կենեռեք անգռագիտության համառ։ ։Ճ