Սրանց հատուկ յուղ ա պետք, հասարակ յուղը կարողա հրդեհի բուն լինի... այս արգելակներում տաքությունները կարան լավ բարձրանան. չարժի ռիսկի դիմել։ Սրանց հատուկ յուղի ծյուբիկը շատ թանկ չպիտի լինի, մի €10 կարգի, Բյուր, մտի ցանկացած խանութ/արհեստանոց, ու roller break lube ուզի, կամ էլ օնլայն պատվիրի։ Սրանց պարբերաբար յուղել ա պետք, ու եթե երկու տարվա մեջ չես յուղել, լավ ես պրծել որ տաքություններից վարի չի գնացել։ Հատուկ յուղի ծյուբիկը համ էլ հատուկ քիթ ունի, որ էդ յուղելու ծակի մեջից լավ խորն ա մտնում, որ այլ գելանման յուղերը չես կարող լավ լցնել։ Համ էլ այդ յուղը կօգտագործես պարբերաբար յուղելու համար։ Հետևիդ արգելակն էլ ա նույնի՞ց ու էլի երկու տարիա ա չե՞ս յուղել։
Ներսես_AM (15.03.2017)
Հոս ջան, էդքան հեծանիվ քշել եմ, գիտեմ՝ որ արգելակը ոնց են գործածումՍտեղ ո՛չ բարձր արագություն կա, ո՛չ լուրջ վայրէջքներ: Բայց փոխարենը հաճախ կտրուկ արգելակելու կարիք ա լինում, ինչը հետևի արգելակն ավելի դանդաղ ա անում, հատկապես երբ պեդալային ա (մինչև ուղեղիդ ասում ես, որ ոտքերի պեդալի շարժման ուղղությանը հակառակ շարժի, էն ա արդեն դիմացինը սեղմում ես
): Ու նենց չի, որ հետևի արգելակը հատուկ չեմ օգտագործում, ուղղակի կարիք չի լինում:
Հոս, խնդրում եմ էլի, ինձ հեծանիվ քշելու դասեր մի տուրԻմ առաջին հեծանիվը մենակ պեդալի արգելակ ա ունեցել: Երկրորդն էլ: Ու ընդհանրապես, ամեն տեսակի համակցությամբ (էդ թվում՝ ընդհանրապես առանց արգելակների) հեծանիվ քշել եմ: Հիմա երբ ստատիստիկորեն պեդալի արգելակները շատ ավելի հազվադեպ եմ օգտագտործում, քան ձեռքինը, էդ ընդամենը ստատիստիկ փաստ ա, ինչը որևէ կերպ փոխելու մտադրություն չունեմ. ինձ էսպես ա հարմար
![]()
Հեծանիվների թեմայում իհարկե կանեմ, քեզ ուղղված՝ չեմ անի) ես քեզ խորհուրդ չեմ տվել սովորություն փոխել, ուղղակի հարցը դիտարկում էի անվտանգության տեսանկյունից։ Ու հիմա էլ պնդում եմ, որ միջին ու բարձր արագությունների դեպքում միայն առջևի արգելակով կտրուկ արգելակելը վտանգավոր է։ Հատկապես թեթևքաշային հեծանվորդների համար։ Էս քո համար չեմ գրում, թեման ընդհանուր է ու գուցե որևէ մեկին օգտակար լինի էս գրառումը)
Glück (22.03.2017)
Հոս, ցանկացած անձ, ով մի անգամ նստել ա հեծանիվ, դրա մասին գիտի: Հեչ որ չէ եթե մեկը չի ասել իրան դրա մասին, մի անգամ գետնին փռվելով իմանում ա: Ես հիշում եմ՝ ժամանակին ինձ խորհուրդ էին տվել ընդհանրապես մոռանալ դիմացի արգելակի գոյության մասին: Բայց փորձ հավաքելով հասկացա, որ երբ դիմացդ կարմիր լույս ա կամ մեկը կտրուկ արգելակում ա, ու պիտի դու էլ կտրուկ արգելակես, երբ գնում ես ոչ մեծ արագությամբ, նախ ժամանակ ես կորցնում հետևի արգելակի վրա, հետո էդքան կտրուկ չի արգելակում:
Իսկ դու ինձ խորհուրդ տվեցիր սովորություն փոխել այ ստեղ.
Երբ ես հատուկ նշել էի, որ ո՛չ վայրէջք եմ կատարում, ո՛չ մեծ արագությամբ եմ գնում (30 կմ/ժ, մեղա-մեղա):Էդ ասածդ էլ ա սովորության հարց։ Նենց չի որ մինչև ձեռքի արգելակների հայտնագործումը՝ խնդիր էր կտրուկ արգելակելը ոտքի արգելակով։
Բյուր, ես պատասխանատու չեմ քո ընկալման համար։ Ես քո սովորություններից տեղյակ չեմ ու քեզ խորհուրդ չեմ տվել դրանք փոխել։ Վերջակետ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ