User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ներող, սոված էի, կյանքդ էլ համով էր երևում․․․ չնայած հետգրության մեջ տեղադրված հարցով ոնց կյանքդ կերա երևի էլի մնա իմ անիմաստ տրամանականության մեղքին

    պաչիկներ բոլորիդ
    Ներում եմ, դու կարաս կյանքս ինչքա ուզում ես ուտես։ Մենակ մի պաչի, դրան դեռ չենք հասել

    Ծլնգ ջան, բա ինչ անեմ, երբ դու դրել ես ու մի սամալյոտի հիպոթետիկ օրինակով, որի տեղի ունենալու հավանականությունը մեկը քառասուն միլիոնի ա, ուզում ես հիմնավորել անձեռնմխելիության ինստիտուտը։ Մի կողմ թողնելով պատմա-քաղաքական կոնտեքստը, թե ոնց ու երբ էս ինստիտուտի գաղափարը կարա առաջացած լինի, արձանագրենք (ոնց մեր վարչապետն ա անում) որ նախագահի կարգավիճակից բխող գործողությունները նույն սահմանադրությամբ շատ լավ սահմանված են։ Եքա հոդված ա (Հորդված 55) որն ասում ա, թե ինչ պիտի ու կարա անի նախագահը ու ինչի համար ա ինքը ընտրված։ Այ հենց էտ հոդվածն էլ սահմանում ա կարգավիճակից բխող գործողությունների շրջանակը։

    Բայց էտ նույն ՀՀ սահմանադրությունը (2005-ի խմբագրությամբ, երբ ինքը նախագահ էր) նաև սահմանփակումներ ա դնում նույն նախագահի գործողությունների վրա։ Օրինակ, ասում ա․

    Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
    Նաև ․․․

    Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝․․․․
    ․․․․․
    13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
    Այ հենց ստեղ ա, որ նախաքննական մարմինն ասում ա, որ Նախագահը կատարել ա գործողություններ, որոնք չեն բխել իր կարգավիճակից, քանի որ նախ զինված ուժերը դուրս ա բերել քաղաքացիական վերահսկողությունից ու ներքաշել ա ներքաղաքական գործընթացներում։ Ու երկրորդ, որն ավելի կարևոր ա, հրամայել ա օգտագործել զինված ուժերը էն պարագայում, երբ ռազմական դրություն հայտարարված չի եղել։ Ու էս պատճառներով անձեռնմխելիության հոդվածն իրա վրա չի տարածվում։

    Էս ա մեղադրող կողմի հիմնավորումը անձեռնմխելիության հետ կապված։ Սրան պաշտպանական կողմը պատասխանում ա շատ պրիմիտիվ ձևով։ Ասում ա նախագահը հրամայել ա բանակը բերել զորանոցային վիճակի, հոգեբանորեն կայուն խմբեր ստեղծել, զինել տաբելային զենքով, որ ․․․․․ բանակը չխառնվի քաղաքականությանը, այսինքն ապահովվի Սահմանադրության Հոդված 8.2-ի պահանջը։ Սա խայտառակ խնդալույա։ Այսինքն, պաշտպանական կողմը չի էլ ասում, որ նախագահը կարգավիճակից դուրս ա եկել, ասում ա, ընդհակառակը, ասել ա բանակը պինդ բռնեք զորանոցներում, որ հանկարծ դուրս չգան, չխառնվեն քաղաքականությանը։ Իրանք էլ գիտեն, որ էս ահավոր պրիմիտիվ ա ու համոզիչ չի, դրա համար էլ հա մեջ են քցում սաղիս կողմից չսիրված ու մի քանի անգամ տերերին փոխած տուշոնկի անունը, որ ժողովուրդն ասի, արա մեզ փրկել են Մանվելից, ուռա։

    Հիմա, ինչ ա արել Վերաքննիչը ․․․․ ես ոնց հասկանում եմ, ասել ա, ախպեր, ինձ էս սաղ չի հետաքրքրում։ Կա սահմանդրության իմպերատիվ նորմ ․

    Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
    Հիմա գնացեք տակից դուրս եկեք։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.08.2018, 12:04:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •