Ժողովրդավարությունը չլիներ, նո՞ր էի մուտիլովչիկներին արգելափակել ((
Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Ժողովրդավարությունը չլիներ, նո՞ր էի մուտիլովչիկներին արգելափակել ((
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դու խի ես?
Արա ինչքան դամբուլ պիտի լինի մարդ, որ դնի հետին թվով ասի՝ պիտի ինքնաբացարկ ներկայացներ։ Բա ո՞ւր էիք, որ ինքնաբացարկի միջնորդություն չէիք ներկայացրել։ Բա չգիտեի՞ք իր դատական գործերի մասին․․․ ասչքիս սրանց դատալեքսի տեղն ա պետք ասել՝ չգիտեն։ Ու էս ամենը հիմա՞ խի ես ասում, հավաքեք, ու ներկայացրեք վճռաբեկ։ Դամբուլություն։
Ներող, բայց Սասունին լուրջ ընդունել էս պահին չի լինում։ Իսկ անձեռնմխելոիության մոմենտով․ չկա՞ առաջին ատյանի դատարանի որոշումը (դատալեքսում չգտա, բայց կարող ա ինձնից լավ որոնողներ կան), մի հատ նայենք տեսնենք առաջին ատյանի դատարանը անդրադարձել ա անձեռնմխելիությանը, թե չէ։ Ու եթե անդրադարձել ու անձեռնմխելիության հաղթահարումը որպես պայման ա ընդունվել կալանավորման համար, ի՞նչու պիտի վերաքննիչը չանդրադառնա դրան։
Սա էլ Հայկ Ալումյանի անդրադարձը․
Մոտավորապես սա էլ ես էի ասում։Այսինքն՝ կալանավորման համար սկզբում պետք է բոլոր պայմանները առկա լինեն, որոնց առկայության դեպքում դատարանն անդրադառնում է հիմքերին։ Իսկ հիմքերն են՝ թաքնվելու հավանականությունը, խոչընդոտելու և հանցանք կատարելու հավանականությունը։ Բայց նախքան դրանց անդրադառնալը, ցանկացած դատարան պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմաններին և դրանցից մեկը անձի անձեռնմխելիության հաղթահարման պայմանն է։ Արդյոք անձը ունի անձեռնմխելիություն, թե ոչ և արդյոք դա հաղթահարված է, թե ոչ։ Պայմաններից մեկն էլ հիմնավոր կասկածն է և այլն», - ներկայացրեց փաստաբանը։
Ալումյանի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանը ներկայացնում է տեղեկատվություն առանց բացատրելու, իսկ հանրությունն էլ հասկանում է ուղիղ՝ դատարանն ապօրինություն արեց.
«Չի կարելի նման բան անել առանց բացատրելու ու միանգամից ասել, որ դատարանն ապօրինություն արեց։ Չի կարելի նման բան, սա ուղղակի մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է։ Չի կարելի էսպես։
Հ․Գ․
Էս ՀՔԾ-ն մի օրը երկուսի տե՞ղ ա ընդունում, 6 օր ե՞րբ եղավ։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 16.08.2018, 16:26:
Ծլնգ, ՀՔԾն ինքնաբացարկ ներկայացնելու իրավունք չունի։ Էդ դատախազության գործն ու թերացումն ա։
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.08.2018, 16:28:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասում ա, որ իրենց տեղյակ չի պահել, որ նման գործերով դատապարտել ա, ու որ իրենք չգիտեին, որ տենց գործերին մասնակցություն ա ունեցել, ու որ իրենք ղեկավարվել են օրինականության կանխավարկածով, որ դատավորը պարտավոր է տեղյակ պահել։ Ու մեկի մտքով չի անցել, մի հատ տեսնենք ինքը մարտի 1-ի գործերով հեչ բան ասել ա, ո՞նց կարա, ախպեր, ՀՔԾ-ն տեղյակ չլինի մարտի 1-ի մասին նախկին գործերի դատավորների մասին, էս ի՞նչ դիլետանտիզմ ա։ Ու լավ, հիմա են տեղյակ, սենց բաց փրթելը իրենց ի՞նչ ա տալիս, հավաքեք էդ ամենը, ու դրանով էլ ներկայացեք վճռաբեկ։ Նատուռի թատրոն են սարքում։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 16.08.2018, 16:40:
Անձեռնմխելիության մասին Սասունի պատկերացումներն էլ մանկամիտ են․ ասում ա թե հանցանք անելուց մարդ չի կարող ունենալ անձեռնմխելիություն, որտև հանցանց անելը կարգավիճակի մեջ չի կարող մտնել։ Բա էլ անձեռնմխելիությունը ինչի՞ համար է, որ չպիտի մարդուն հանցանքերից անձեռնմխելի դարձնի․․․ վոբշըմ Սասունի ասած ոչ մի բանի չեմ հավատում էս պահին, ու վախում եմ սենց դիլետանտիզմի հետևանքով էլ Քոչարյանին ձեռքներից բաց թողեն։
Իրանց զբաղված գործի մեջ չի մտնում իմանալ, թե ում դատն ով ա արել։ Իրանք քննում են սահմանադրական կարգի տապալումը, բանակի ներգրավումը։ Ապագայում կարող ա հասնեն և սրանց։
Դատարանում էդ կարգի հարցերով զբաղվելը դատախազության գործն ա, այ ովքեր թերացել են։ Իրանք էին, որ պիտի մանրամասն ուսումնասիրեին դատավորի անցյալը։
Որ ուզում ես իմանաս, էդ ինֆոն դուրս ա հանել փաստաբան Վահե Գրիգորյանը, ու նոր ՀՔԾն իմացել ա։
Վճռաբեկ դիմելն էլ ՀՔԾի լիազորություններում չի։ Ու ես ոնց հասկանում եմ, դատախազությունն էլ դեռ անկախ չի ու էդտեղ են խնդիրներ առաջանում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, էդ հասկանում եմ, բայց նորից, իրենք էլ են այդ կողմի մաս, ու հիմա իր ասելը դատախազության թերացման փաստ էլ ա, իսկ ինքը թոզ ա փչում, որ չէ, լրիվ դատավորի պռապուսկատն ա, իսկ մենք հավատում ենք օրինականությանը բլա-բլա։ Ասում ա․ եթե բացահայտեր, ես համոզված եմ դատախազությունը միջնորդություն կներկայացներ, այսինքն էլի դատախազության վրայից թերացումը հանում ա։
ՀՔԾ-ն չգիտի՞, որ դատախազությունը դեռ անկախ չի, չէի՞ն կարում մի հատ արագ դատալեքսում ստուգեին։ Թատրոն․․․
ՀՔԾ-ն չի կարա իմանա դատավորի սաղ գործունեության պատմությունն ու սաղ դատավճիռները։ Դրա համար էլ բացի դատախազի կողմից դատավորին բացարկ հայտարարելուց, կա նաև դատավորի ինքնաբացարկի ինսիտուտը, երբ դատավորը քննության սկզբից ինքն ա հայտարարում, որ կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ դատավորը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված ա տվյալ գործով։ Դատավորը սկզբից արել ա էտ հայտարարությունը, բայց լրիվ չի արել։ Ասել ա, գիտե՞ք ես ժամանակին աշխատել եմ Քոչարյանի աշխատակազմում, համարու՞մ եք էտ կաշկանդող գործոն։ Մեղադրողն ասել ա, չէ։ Իսկ դատավարը չի ասել, որ բացի դրանից կան այլ կաշկանդող գործոններ ևս։
Հայաստանում դատական համակարգը էնքան ա քաքոտված, որ երբեք չես կարա իմանաս, թե որտեղից կարա քաքը դուրս գա։ Կարող ա նենց ստացվի, որ պարզվի, որ Հայաստանում ոչ մի անկողմնակալ դատավոր չկա Քոչարյանին քննելու համար, որովհետև սաղ ժամանակին փողով գործ են արել։ Մարտի մեկի գործով հարյուրից ավելի դատավճիռներ ա եղել, չհաշված դևանից առաջ ու հետո ընդդիմադիրների դեմ սարքած գործեր քննությունները։ Որ էտ սաղ հաշվի առնես, պիտի սաղ դատական համարգին բացարկ հայտարարվի ու գնանք Վիշապի ասածով - պռոստը Քոչարյանին կախենք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ