9․ Մեկ հայրենիք երկու սրտում
Հեղափոխության փաստագրական նկարագրությունները՝ երիտասարդների աչքերով, շատ պատկերավոր էին ու հուզիչ:
Հայկի կերպարն էր համով ստացվել: Մնացած կերպարներն էլ ահագին զարգացած էին, տեսանելի:
Խոսակցությունները տեղ-տեղ հիշեցնում էին սովետական Հայաստանում նկարահանված հայկական ֆիլմերից դրվագներ. շատ ստերիլ էին: Ասենք՝ չեմ հավատում, որ ամուսիններն իրար հետ էդպես են խոսում, լրիվ դասականի մեջ:
Վերջն էլ մի քիչ շատ էր լուսավոր, բայց թող էդպես էլ լինի, ես դեմ չեմ:
Ամեն դեպքում, շատ հավանել եմ աշխատանքը. լիքը լավ կտորներ ունի ու ընդհանուր` դրական մեսիջ: Էս մեսիջ բառին մի կարգին հայկական թարգմանություն ասեք. ոչ մի հարմար բառ չեմ գտնում:
Էջանիշներ