Տրիբուն (17.07.2018)
Բյուր ջան, ես քո վստահությունը չունեմ մեր դատական համակարգի հանդեպ։ Այդ դատական գործերը տարիներով ձգձգվելու են ու քո ուզած արդյունքը չեն տալու, բայց իրենց համար լիքը գոռալու տեղ են ստեղծելու։ Կառավարությունն ինքն ա սրանց ձեռը կրակի մեջ, ու ուղղակի լավ (մեկ անձ) խոսնակ ա պետք, որ ամեն անգամ խոսալուց սրանց հավասարանցի հարայ տվող հայվանների, կողքից էլ ասի, որ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք մեր դեմ ծառացած, քան ֆեյսբուքյան կոյուղու զտումը։
Նախադեպ կաՈրոշ դեպքերում դատի տվողները հաղթում են, որոշ դեպքերում՝ չէ։ Բայց ամեն դեպքում քիչ են դատի տվողները։
Խոսնակի գաղափարն էլ վատ միտք չի, բայց ոնց որ թե ներկայիս կառավարությունը շրջանցում ա խոսնակի ինստիտուտը՝ հույսները լայվերի վրա դնելով։ Ի դեպ, լրագրողական դաշտն ահագին բողոքում ա սրանից, որ ինֆոն մենակ (կամ առաջինը) ֆեյսբուքում ա շրջանառվում, ու խոսնակի զանգելով ինֆո ստանալ հնարավոր չի։
Ճիշտն ասած հեչ չէի ուզենա ամեն հարցում դատի տվող հասարակություն դառնայինք, դրա հետևանքով մենակ փաստաբաններն են շահում, օրենքներն էլ դառնում են անընթեռնելի հասարակ մահկանացուների համար։ Կիրթ ու տեղեկատվաճանաչ (այս բառը պիտի բառարաններ ներմուծվի) հասարակությունն ինձ շատ ավելի շատ ա դզում։
տեղեկատվական բառդակ, ու ունենք էն ինչ ունենք, սողոսկուններն էլ օգտվում են․․․Խոսնակի գաղափարն էլ վատ միտք չի, բայց ոնց որ թե ներկայիս կառավարությունը շրջանցում ա խոսնակի ինստիտուտը՝ հույսները լայվերի վրա դնելով։ Ի դեպ, լրագրողական դաշտն ահագին բողոքում ա սրանից, որ ինֆոն մենակ (կամ առաջինը) ֆեյսբուքում ա շրջանառվում, ու խոսնակի զանգելով ինֆո ստանալ հնարավոր չի։
Բառդակը կառավարության կողմից միասնական մեդիաճակատ չունենալը նկատի ունեի։ Ու դրա պատճառով այս կազմակերպված խումբը կարում ա ցանցում հատ-հատ Կարպիս քացու տակ գցի, Թորոսյան շարունակաբար տփի (չգիտեմ նույն խումբն ա թե չէ, բայց էլի հավայի բազառների շարունակական պրոցես ա աչքիս երևում) ու տենց։
Դե դա էլ է իմ աչքին դատամոլություն երևում։ Ու էլի, հիստերիկների խմբի դիմացը դատական գործերո՞վ ես առնում։ Եսիմ, սա իրենց հիստերիկությունները ավելի «կռուտիտավոր» ու իրավականորեն անխոցելի կդարձնի, բայց դժվար վերացնի։
StrangeLittleGirl (17.07.2018)
Ժող, ինձ թվում է, օբյեկտիվ չեք ուզում լինել, ու կողմնակալություն եք անում: Էն ինչի շուրջ հիսթերիան սկսվել է, ինձ թվում է՝ վերաբերում է 17:20 ից ասվածին, որտեղ տղան ակնհայտ էմոցիոնալ բուլշիթում է, 18 տարեկան զինվորին համարելով երեխա, որը լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչը խիստ վիճարկելի է, տվյալ պարագայում պոտենցիալ նսեմացնող կարծիք է (դիցուք, իրականում այդ երեխաները փայլուն գիտակցել են ինչ է կատարվում, ու որն է իրենց դերը, ոչ մեկս չգիտենք ու 1000 տոկոս չի բացառվում, որ ճիշտ հակառակն է, շատ երեխաներ բավականին շուտ են հասունանում, 18 տարեկանը եթե երեխա է, խի՞ չենք բանակ ուղարկում 25 տարեկանից և այլն), ու հարցից հավայի շեղվում է, զուտ անիմաստ ու հրահրող կարծիք արտահայտելու համար:
Այսինքն ի՞նչ է ուզում ասել, Ռոբերտ Աբաջյանին համարենք հանգամանքների զոհ դառած երեխայի ու դադարենք հերոս համարել, WTF?
Լրիվ ուրիշ հարց է, երբ ուզուրպատորները սիմվոլներով ու պատկերներով հեղեղում են երկիրը, ու դրանց հետևում զբաղվում ազգը թալանելով ու այլ ստորություններով: Այսինքն արհեստականորեն փորձում են հայրենասիրություն պրոպագանդել իրենցից հիասթափված ժողովդրին:
Ես կարող եմ փորձել գուշակել, թե ինքը իրականում ինչ էր ուզում ասել, բայց Չուկը երևի ճիշտ ա ասում, մարդը դեռ խոսք չի կարողանում կառուցել: Է չի կարողանում, ուրեմն դեռ շուտ է մամուլի խոսնակ աշխատելու համար:
Ես էլ եմ զզվում ռազմահայրենասիրական հիսթերիայից, բայց դե էս պարագայում վայթե ահագին կանխատեսելի էր:
Si vis pacem, para bellum
Lion (18.07.2018)
Վիշապ երեխա բառը մի քիչ սազական բառ չի, պետք չէր օգտագործել, բայց մնացածի հետ կապված մարդիկ պիտի հասկանային, թե ինչ էր ուզում ասեր: Մեր հերոս տղերքն են, իրենց արյունով պահեցինք հողերը, բայց դա չի նշանակում, որ իրենք հասուն հրամանատարի կամ զինվորի մտածելակերպ ունեն: Իրենք հասկացել են, որ կյանքի մահու կռիվա, չեն նահանջել ու պոստն են պահել, բայց կարողա հասուն հրամանատարը որոշեր, որ պիտի նահանջեն ու չզոհվեն, որ լավ է կենդանի մնալ, որպեսզի կարողանան ազատագրեն կորցրածը: Խոսքը էսպիսի երևույթների մասին է ու ոչ թե ամգիտակից մահի:
Որ ուզում ես իմանաս հերոս բառը իմ համար անընդունելիա, բայց նաև գիտեմ, թե խի ա էդ բառը հորինված:
Ես հավատում եմ պետական ծառայության էթիկային։ Կա տենց բան։ Մենակ փողը չի, որ պեական ծառայության անցնելիս որոշիչ ա։ Կարող ա ֆանտաստիկ ինչ-որ բան եմ ասում, բայց ժամանակակից աշխարհի առաջադեմ երկրների կառավարման համակարգերըը կառուցված ա հենց սրա վրա - պետական ծառայողի լավ ու ճիշտ վարք, էթիկայի նորմեր, հասարակությանը ծառայելու ցանկություն, հաշվետու լինելու, որոշումներ ընդունելու ու դրանց համար պատասխանատվություն ստանձնելու կամք…
Սենց լիքը սիրուն խոսքեր ....![]()
Չեմ ասում պետք ա պետական ծառայողը սոված ու աղքատ լինի: Ինքը պիտի լավ վարձատրվի: Բայց եթե մարդիկ մի պահ որոշում են ընդունել, որ իրանք պատասխանատվություն են վերցնում սենց աշխատավարձով, էտ չի նշանակում, որ վաղը հարաժարվելու են էտ գործից, եթե աշխատավարձիի բարձրացում չլինի:
Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել
Էս տղեն էլ գնաց: Սա էլ կարծեմ ասել է, որ ինքը ինչ-որ ուրիշ եկեղեցուց ա, առաքելական չի, ու .... դե «ով հայ առաքելական չի, հայ չի» կայֆերը սկսվել էին…
Սրա հետ կապված մի քանի գծով արշավ գնաց, էդ թվում կարողացան արշավի մեջ ներգրավվեն Լևոնի համախոհներին՝ ջրի երես հանելով Լևոնի հասցեին ֆիզիկական արատի հիշատակմամբ վիրավորանքը: Էդ արվեց նրանից հետո, որ տեսան, որ Լևոնի համախոհները պաշտպանում են մարդու կրոնական ազատությունը: Կարելի ա ասել՝ պրոֆեսիոնալ աշխատեցին: (Ի դեպ նշեմ, որ ես ու Լևոնի էլի շատ համախոհներ հասկանալով թե ինչ թակարդ ա, էս սռաչին որևէ կերպ չենք խառնվել, հակառակը, փորձել ենք մեղմել)
Բայց էս տղեն, իմ խորին համոզմամբ, ֆբ ակտիվության մեջ պաշտոնյա եղած ժամանակ իսկապես անթույլատրելի բաներ էր անում:
Ու մեկ ա, չի դզում, որ մի խումբ մարդիկ այ սենց սաղիս մանիպուլացնելով կարողանում են սենց հրաժարականների հասնել: Սրանք, իմ համոզմամբ, բացարձակապես էն դեպքերը չեն, որ ժողովրդի խոսքը լսելի ա դառնում: Ստեղ հստակ մանիպուլյացիա ա գնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (18.07.2018)
Տրիբուն ջան, թույլ տուր ասել՝ կրկին անտեղի սուր ու կոպիտ տոնի ես անցնում, սահմանային կատակներով, քամակ, բան - տհաճա, ապեր, էս մասին մի քանի շաբաթ առաջ ահագին խոսել ենք:
Բյուր ջան, էդ, ասպես կոչված "վայնասուն անողներից" մեկն էլ, ըստ քո դասակարգման, ես եմ եղել, թեև ես երբեք անձնապես Կարպիսին չեմ վիրավորել, դա իմ սկզբունքներին դեմ է: Նախորդ էջերում մանրամասն հիմնավորել եմ իմ դիրքորոշումը, բայց որ պարզ լինի, նայիր Վիշապի այս պոստը, որին ըստ էության միանում եմ..
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
@Վիշապ ջան.
1. Թաթուլի ասածին «որ ինքը գիտեր հայրենիքն ա պաշտպանում» Կարպիսը պատասխանում ա «հա, դա գիտեր», էստեղից արդեն պիտի վերանան «ասածը գուշակելու» մասին թեզերը
2. Ինքը երբեք չի ասել, որ տղերքը հերոս չեն
3. Դու էլ ես նույն սխալը անում, դնում ես նայում 17:20-ից հետոն՝ անտեսելով խոսակցության սկիզբն ու կոնտեքստը, իսկ կոնտեքստն էն էր, որ տարբեր ձևերով միլիտարիզացիոն քարոզչություն են տանում ու Կարպիսն ասում ա, ախպոր պես, էդ զոհվածներին մի դարձրեք ձեր գովազդի ապրանք
Որ լավ չի ձևակերպել, այո, փաստ ա: Դրա համար էլ էսքան ծավալվեց: Բայց մի ընկի մեր @Lion ախպոր ջրերն ու կոնտեքստից կտրած դիր ու քլնգի ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (18.07.2018), Ծլնգ (18.07.2018), Տրիբուն (18.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ