Ակումբում իրավիճակ է փոխվել:
Ակումբում իրավիճակ է փոխվել:
10 տարի առաջ էս օրը տնից դուրս եկա ու եկա իմ իսկական տուն![]()
Alphaone (08.07.2018), CactuSoul (09.07.2018), Chuk (08.07.2018), ivy (09.07.2018), kitty (28.07.2018), Mr. Annoying (08.07.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (08.07.2018), Մուշու (26.04.2019), Նիկեա (08.07.2018)
Ռուսաստան Խորվաթիա 2-2... պենալներ
Հոգեկան հիվանդություն ունեցողների ստիգմատիզացիայի մասին դասընթաց եմ պատրաստում (ի դեպ, կարաք միանաք)։ Զանազան հոդվածներ քչփորելուց հետո պարզեցի, որ ստիգման զուտ արևմտյան աշխարհի երևույթ ա, Աֆրիկայում ու Ասիայում ու հատկապես մահմեդական պետություններում գրեթե չի հանդիպում։ Հետո էլ պարզեցի, որ Հայաստանն արևմտյան պետությունների նման ա։
Ո՞նց ա Հայաստանը հաջողացնում արևմուտքից ու արևելքից մենակ վատը վերցնել։
Քարին տակ
Արցախ տանող վարորդը շատախոս դուրս եկավ։ Մեկ մեկ մտածում էի, որ մատին թքելով քամու արագություն էլ կորոշի, այ տենց քուլ գայ էր ինքը իրա պատկերացումներում։ Երբ արագության համար պերեվալների ներքևում տոռմուզ տվին, ասեց չի ուզում միանգամից ասի, թե ով ա ինքը։ Ու հետևեց մի երկար պրեզենտացիա...
Հունոտի կիրճը կտրինք հասանք մի գյուղ։ Ալվարդը ասեց, խի՞ չենք դուխով, եթե Հայաստանից ենք։ Հետո իմացավ, որ երկուսով, ոտով հասել ենք իրանց մոտ, դուխով լինելու դաբրո տվեց։ Սուրճ հյուրասիրեց, ու նստած զրուցում էին, ես դիտում էի, հետաքրքիր կոնտրաստ կար։ Մի պահի սկսեց հիացմունքով պատմել որ տեքոր տղեն՝ մի 50սմ շրջանագծով բիցեպսներ քցած Արամը, յախշի ա։ Ասի ստեղ վսյո, գնացինք։
Փոքրիկ, յոթամյա Հովոն մեզ նշանակվեց ուղեկից դեպի գյուղամեջ։ Հայերեն էդքան էլ լավ չէր հասկանում ու խոսում։ Որոշ ժամանակ նստած էինք իրար կողքի, ինչ որ հայաթի դիմաց։ Ասեց դպրոցում լավ ա սովորում, ասի որ մեծանաս յախշի չդառանաս։ Ասեց եղավ։ Ասի դե բեր ճակատդ պաչեմ։ Սկզբում այտը դեմ տվեց, պաչեցի։ Հետո հասկացավ ինչ եմ ասում, ճակատն էլ դեմ տվեց։ Էլի պաչեցի։ Հետո շարժվեցինք, գյուղամեջի խանութի դիմաց նստած ավելի բարետես, Հովոյի տարիքի մի տղա։ @տեսիլքը հարցրեց, ընկերնե՞ր են։ Ես ասեցի, որ չեմ կարծում։ Բայց Հովոն երկար մտածեց ու անվստահ ասեց՝ այո։ Ու մինչ դոն Խուանի դեմքով պապիկը մեզ կհրավիրեր իր 4×4, ես հասցրի սեղմել Հովոյի ձեռքը ու նորից պաչեցի (դե սիրում եմ էլի ես պաչել)).. տեսնես մեր հանդիպումը իրա կյանքում տեղ կունենա՞։
Երևանի հետ կապված ծրագերը զրոյացան, թե ես էս Արցախից շալակած ժայռերով, ո՞ւր էի գնում, չգիտեմ։
Թբիլիսի
Էս քաղաքը մեզ դիմավորեց մեկնած ձեռքերով, որ փող էին մուրում։ Մինչև տուն հասնելը մի յոթ ութ հոգու տեսանք։ Յանի հիմա արդեն հարմարված պետք ա լինեի, բայց աչքերս տենց բաների չեն սովորում։ Լավ ա երաժիշտները իրիկունները լցվում են մայթեր, ու Թիֆլիսը դառնում ա իրանց քաղաքը։ Պարիր ինչքան սիրտդ կուզի, սոլիստը որ Ֆրեդիի արտաքինը ունի ու կոնքերքվ գիթառը գրկած ռիթմիկ ֆրիկցիաներ ա անում երգի տակ, ուղղակի անխոս հրավիրում ա։
Բակի սիրառատ կատուների հետ ծանոթացա։ Գիշերը դուրս եկա քայլեմ։ Հանգրվանեցի մի սալիկի, պարզվեց ինչ որ ցուցափեղկի տակ եմ հայտնվել, ու լույսը ոչ այնքան լավ կողմից ա վրես ընկնում։ Տավառնի վիդ չունեմ էլի.. սենց անկապ պառկած ծխում եմ, թափառական շունն էլ գալիս ա ձեռիս քսմսվում։ Չգիտեմ ինչ էին մտածում անցորդները իմ մասին որովհետև նայում էի վերև, օպերայի աստիճանները հիշեցի։
Պառկած էի մեջքիս, երբ գիշեր էր։ Երկնքի աստղերից մեկը, որ ամենավառն էր ու ամենամոտը սկսեց շարժվել։ Պարզվեց խատուտիկի բմբուլը աստղ էր ձևանում։ Բայց մեկ ա սիրուն էր, ոնց որ մարդիկ։
Երևանում
Ես զակազով հիշողություններ ջնջել չգիտեմ։ Սաղ վերցնում եմ, բայց առաջի պլանին եմ պահում սրանց պեսները օրինակ՝ Ռուֆուսի խորը հայացքը, որ մեկ ու մեջ բռնում էի ու չէի ուզում բաց թողեմ, մինչ ինքը մի հատ հետքրքիր բան էր պատմում, ասենք՝ որ անտին իտալերենում լինում ա նախա։ Հայկօյի դեմքը վեյփի ծխի մեջ, ու մորուքի վրայի պստիկ սպիտակը այտին, ու ինքը նենց ա ասում why not, որ մտածում ես ոչ մի բան չկա էս կյանքում որ բիգ դիըլ լինի։) Չուկի լռությունը սկզբում, ժպիտը վերջում ու համ էլ ինքը կաշառք ա վերցրել ինձնից, մինչև հիմա դաժը չգիտեմ ինչի համար։)) Արամը իրա կոտրված անրակով, որ իրան բարևել պաչելուց անզգուշորեն ցավացրի, հետո ասում էի որ իրան չցավացնեն։ Ամառուէս մարդը մի հատ նենց լավն ա, որ խոսում ա ուզում ես նայես նայես նայես, համ էլ իրա փոռիկներին էի խաբնվել սկզբում, հետո հալյուցինոգեն սունկ աճեցնող ընկերոջ պատմությունից պարզվեց, որ ինքը ավելի լավն ա, չնայած որ դժվար էր դա պատկերացնել, այ մոտոցիկլի վրա կպատկերացնեմ։ Բյուրի ջերմությունը, կարճատև, բայց հասցրի զգամ, ու մի հատ խորամանկ հայացք ու զրնգուն ծիծաղը։ Բումի ակտիվ, սենց մեջը եռացող էներգիան, ու աչքերի հրաշք կապույտ գույնը։ Սենց բաները ակումբի գրառումներից չի երևում։ Վեռայի անմիջականությունն ու Աթեիստի հոգիների մասին վախենալու պատմությունները, որ ինքը նենց հավեսով ա պատմում, հա կլսես, ո՞վ կպատկերացներ ։)) Ակումբցիներ ում չէի տեսել, ոչ էլ ակումբից գիտեմ, չհասցրի ճանաչել, էս պահը իրոք սյուռ էր։
Գնամ ման գամ, Թբիլիսի իզ վեյթին ֆոր մի։ Լավ մնացեք, սիրում եմ ձեզ։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 25.07.2018, 21:03:
SWTS
Alphaone (28.07.2018), boooooooom (26.07.2018), CactuSoul (28.07.2018), Cassiopeia (25.07.2018), Freeman (26.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (26.07.2018), Smokie (13.01.2019), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Արամ (26.07.2018), Բարեկամ (26.07.2018), Հայկօ (25.07.2018), Նաիրուհի (29.07.2018), Նիկեա (26.07.2018), Ուլուանա (25.07.2018), Ռուֆուս (26.07.2018), Վիշապ (04.08.2018), Տրիբուն (25.07.2018)
Վերջերս երազումս մահացել էի։ Պատահարի արդյունքում․ ինքս ուղղաթիռի ղեկին էի, չկարողացա ղեկավարել, ու զխկացինք գետնին։ Նման դեպքերում վճռական հարվածի պահին միշտ արթնանում էի, բայց այս անգամ առաջին անգամ երազը շարունակվեց մահից հետո։ Այլևս իրադարձություններ տեղի չէին ունենում, մնացել էր աբստրակտ գիտակցությունս, որը անալիզ էր անում․ արդյո՞ք կարելի էր կանխել աղետը, ճիշտ կյանքով ապրեցի թե չէ, ինչ հասցրեցի, ինչ չհասցրեցի, տեսնես ինչ կխոսեն ինձ մասին մահիցս հետո։ Մտքովս մի պահ անգամ չանցավ, թե եթե մահացել եմ, ապա ով է այս ամենը մտածում։
Alphaone (28.07.2018), boooooooom (28.07.2018), Cassiopeia (28.07.2018), ivy (31.07.2018), Sambitbaba (01.08.2018), Smokie (13.01.2019), _Հրաչ_ (28.07.2018), Աթեիստ (28.07.2018), Բարեկամ (28.07.2018), Գաղթական (28.07.2018), Յոհաննես (28.07.2018), Նաիրուհի (29.07.2018), Վիշապ (04.08.2018)
Սևեռուն մտքեր, գլխում անընդհատ կրկնվող նախադասություններ, երբեմն նույնիսկ բարձրաձայն, ինքս ինձ հետ...
Ահագին անցել է հիմա. սովորաբար ուժեղանում է, երբ վատ շրջաններ են լինում:
Ինչ աշխատանքս քչացրել եմ, ոնց որ ուրիշ աշխարհում լինեմ: Օրը կարծես երկարաձգվել է մինչև հավերժություն. էնքան բան կարելի է անել մի օրվա ընթացքում: Իսկ ամենահավեսը գործից անմիջապես հետո լճափ գնալն է ու ամառվա շոգին ամեն ինչ հետևում թողնելով՝ ջուրը նետվելը: Մաման երեկ ասեց, որ արձակուրդային, հանգստացած տեսք ունեմ: Դե ով շաբաթը մի քանի անգամ ֆիտնեսի ու լողի գնա, որ կազդուրված տեսք չունենա: Լողալիս զգում եմ, թե ինչքան եմ ֆիզիկապես ուժեղացել և ինչքան երկար ու հանգիստ կարող եմ լողալ. ժամերով, առանց հոգնելու: Ինձ ֆիզիկապես էնքան լավ եմ զգում, որ քայլելիս թվում է՝ ոտքերս գետնին չեն էլ կպչում, այլ սահում եմ անտեսանելի շերտերի վրա:
Սևեռուններից ու կպչուններից մեկն այնուամենայնիվ մնացել է: Ֆանտազիա, որն արդեն մի տարի է պտտվում է գլխումս: Ձեռքը բռնած՝ քայլում եմ Լիսաբոնով, ամառ է, շոգ: Չգիտեմ՝ ինչու Լիսաբոնը. երբևէ չեմ էլ եղել էնտեղ, միայն նկարներով եմ ճանաչում քաղաքը: Էնքան շոշափելի է պատկերը, որ զգում եմ ձեռքը, մեր քայլերի տեմպը, արևը, տեսնում եմ Լիսաբոնի փողոցները: Էս պատկերն անընդհատ կրկնվում է՝ ինձ բաց չթողնելով: Բայց դե ըբսեսիվ մտքերից անգամ չեմ տառապում, ուր մնաց էդքան սիրուն ֆանտազիայից: Հատկապես ձմռանը շատ տաքացնող, հաճելի պատկեր է, որին ամբողջությամբ տրվում եմ: Երանի բոլոր կրկնվող մտքերը սրա նման լինեին:
Ամբողջ օրը հինունոր կտակարան եմ կարդում: Գրողը տանի, ու՞մ մտքով կանցներ: Ու կմեռնեմ, որ չասեմ. էդ ինչ վատ ա թարգմանած էդ գիրքը, կարդալուց գլուխս ցավում ա: Կապերն ու շաղկապները լրիվ ռանդոմ են շարած: «Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը բայց սակայն եւ հապա թէ ահա ընդսմին զստորակէտք միջակէտք»: Խոսալով գնում էին, հրեղեն կառքը եկել ա, Եղիշին հանել ա օդ, էլի, ինչ մի «ահա կառք»
:
Ու էդ ինչքան բառախաղ ա արել տնաշենը, բացարձակ չի մտածել, որ վաղը մյուս օրը մեկնումեկը գիշերվա երեքին տանջվելու ա, habit բառի ծագումնաբանությունն ա կարդալու, չորս լեզվով հոմանիշների բառարան ա քրքրելու, որ some people call them habits ակնթարթային կտորը թարգմանի: «Waste not want not. I am not being wasted. Why do I want?» Դե արի ստեղ:
It may be stupidity, but I don’t think so. Smells fishy, they used to say; or, I smell a rat. Misfit as odour. Despite myself, I think of how he might smell. Not fish or decaying rat: tanned skin, moist in the sun, filmed with smoke. I sigh, inhaling.Ու հա, պարզել եմ, որ «you can say that»-ը երբեմն թարգմանվում ա «չես կարող ասել»՝ լրիվ հակառակըԳուցե ուղղակի հիմար է, բայց չեմ կարծում: Մի ժամանակ ասում էին՝ սրանից վատ հոտ է գալիս, կամ տակը մի կեղտոտ բան կա: Անպետքությունը՝ որպես բույր: Անկախ ինձնից՝ մտածում եմ, թե ինչ հոտ կունենա: Ոչ վատ, ոչ էլ կեղտոտ բանի. արևառ մաշկի՝ արևից քրտնած ու ծխոտ: Տնքում եմ, խորը ներշնչում:: Այ հենց սենց պահերի համար էլ սիրում եմ էս ամեն ինչը:
Ի դեպ՝ ինչ-որ մեկը գիտի՞, Միլտոնի «When I Consider How My Light is Spent»-ը հայերեն թարգմանած կա՞: Գրեք:
Կամաց-կամաց վերակենդանանում եմ, հեչ վատ չի: Սենց գնա՝ կարող ա նույնիսկ սկսեմ մեկ-մեկ քնել
:
DIXIcarpe noctem
Մոլորակը աղբանոց ա դարձել՝ մոլորակի շուրջ տիեզերական աղբի, մթնոլորտում թունավոր արտանետումների, պլաստիկի բուրգերի ու երազանքների աղբանոց:
Բոլոր սիրային գրությունները, որ փակցված են Ջուլիետայի տան պատերին և հենց էն պատշգամբի տակ, որտեղ նա իբր թաքուն գրկախառնվում էր Ռոմեոյի հետ, տխրություն են բերում վրաս։ Հավատը, որ դա իսկապես եղել է, և որ հենց էդ տունն է եղել սիրային պատմության վկան, թվում է իլուզիոն, բայց այնուամենայնիվ էնպիսի ներշնչանք առաջացնող, որ մարդիկ իրենց զգացմունքները և անգամ դրանց ճակատագիրը ապավինում են պատերին։ Որոշ գրություններ արված են բացառիկ գեղեցկությամբ` զարդարված ասեղնագործությամբ կամ իրենց սերն արտահայտող առարկաների կտորներով։ Խղճահարության պես մի բան է առաջանում ներսումս. որքան ենք մենք լցված սին հավատով կամ էդ հավատի ցանկությամբ։ Որտեղ են հիմա գրության հեղինակները, ինչ ճակատագրի է արժանացել նրանց սերը, հիշո՞ւմ են դեռ պատերին թողած խոստովանությունների մասին։ Քանի՞ սեր են փոխել դրանից հետո։
Վերոնայում էլի էի եղել, սիրուն քաղաք է, բայց կոմերցիոն նպատակներով ահագին աղավաղված։
Հոգնում եմ տուրիստական աղմուկից ու ակամայից դրա մի մասը դառնալուց։
Ծովափից էլ եմ հոգնում ու անգործությունից. թանձրացած ձանձրույթ է թվում էն, ինչ ուրիշները հանգիստ են կոչում։
Ինձ տվել եմ ընթերցանությանը ու ընթացքում մի հրաշք գործ եմ հայտնաբերել, ափսոս, որ վերջացնում եմ արդեն։
Гайто Газданов "Вечер у Клэр". կենսագրական դրվագների բացառիկ անկեղծությամբ ու շատ սիրուն գրված մի չքնաղ ստեղծագործություն, որը ձեռքիցդ բռնած տանում է մարդու կյանքի տարիներով, պատմում նրա բոլոր մտքերի ու ապրումների մասին, պատմում նրա կյանքում եղած-գնացած մարդկանց ու նրանց հետ հարաբերությունների մասին։
Դեռահասային սեր, որը անցել է տարիների միջով և իր նոր հանդիպումը գտել Փարիզում` իր հետ բերելով կյանքի մի լայնածավալ ժամանակահատվածի հիշողություններ։
Եթե գրել սիրո մասին, ապա Գազդանովի նման, և ոչ թե հորինված տան հորինված պատերին։
Ինչքան լավ գրքեր կան, որ դեռ կարդալ է պետք։
Cassiopeia (15.08.2018), Smokie (13.01.2019), Նաիրուհի (15.08.2018), Նիկեա (15.08.2018), Ուլուանա (16.08.2018)
Երբ Աչքի բժիշկդ ասում է.
-Ձեր դեպքում, ձեզ ծանրություն բարձրացնել չի կարելի ու մեկ էլ՝ ԳԼԽԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ։
Լավ, հասկացանք, ծանրություն կոնկրետ իմ պարագայում չի կարելի, բա ուրիշների գլխին հարվածներ կարելի՞ է, թե՞ դա էլ է միայն իմ պարագայում :/
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 16.08.2018, 21:27:
Cassiopeia (22.08.2018), Smokie (13.01.2019), Նիկեա (23.08.2018), Ուլուանա (16.08.2018)
Հենց ուզում եմ դիմացինիս սիրուն տեսնել (արտաքին թերությունները չտեսնեմ էլի։Ճ) ակնոցներս հանում եմ![]()
Alphaone (22.08.2018), boooooooom (17.08.2018)
Որ տեսնում եմ ինչ - որ մեկը ինձ ֆեյսբուքի ֆրենդներից ջնջել ա սթրեսս եմ տանում (թող հոգեբանները մտքում հիմա չասեն թե դու ինչ գիտես սթրեսսն ինչ ա):
Սկսում եմ մտքերի մեջ ընկնել թե ինչով էի խանգարում էդ մարդուն, մտածում եմ ախր ոչ բռնության կոչեր եմ արել, ոչ ատելության մտնոլորտ եմ սերմանել, ոչ հհկ - ական եմ, ոչ Նիկոլական, ոչ ԼԳԲՏ - ական եմ, ոչ հակա: Հայու գե՞ն, ծը էդ էլ չեմ: Չեմ ասել՝ «որ խնդրեմ կմեծածնե՞ք լայքեք», չեմ գրել՝ «ախպերս մեր Մեսրոպիկին օգնենք էջը տարածվի»: Գումարահավաք չեմ կազմակերպել, ամեն օր մի կասկածելի նկար չեմ շեյրել որ իբր օգնենք այս երեխային: Վիրուսներ չեմ տարածել, ապատեղեկատվություն չեմ տարածել, ճիշտ լուրը հստակ տարբերել եմ ստից, ադեկվաՏը՝ մանիպուլիացիայից:
Չեմ հասկանում թե ինչով էի խանգարում էն մարդկանց ովքեր մի օր որոշում են ջնջել ընկերների ցանկից, իրականում շատ հետաքրքիր կլիներ իմանալ: Իհարկե, մեծ հաշվով դա կյանքում ոչինչ չի որոշում, ուղղակի ես եմ չգիտես խի մի քիչ ծանր տանում ))
Վաղեմի ընկերս, որի հետ ուսանողությունից սկսած և մինչև Հայաստանից հեռանալս շատ մտերիմ էի, տեղափոխվել է Մյունխեն: Մեզ միշտ էլ հետաքրքիր էր միասին, բայց հիմա լիքը նոր ընդհանրություններ են ավելացել: Իրեն նայելիս՝ տեսնում եմ ինձ, երբ նոր էի Մյունխենում. նույն մտքերը, ապրումները, տագնապները, միայնակությունը: Երբ խոսում ենք, իրեն թվում է, թե կարդում եմ իր մտքերը, ամբողջովին զգում իր հոգեվիճակը, այնինչ դա ընդամենն իմ սեփականն է, որն էդքան ծանոթ է ու չմոռացվող: Երևի նախկինում երբեք իրար էդքան մոտ չենք զգացել, ինչպես հիմա, երբ նույն ճամփաներով ենք անցնում: Երեկ զրուցում էինք, ասեց, որ գիտի՝ սկզբում էսպես է, հետո ավելի հեշտ կլինի:
Հա, դժվարությունները կթեթևանան, բայց որոշ բաներ էդպես էլ կմնան՝ հայրենիքի հետ կապող անհասկանալի թելերը, որոնք ոչ էնքան ուժեղ են, որ հետ տանեն, ոչ էնքան բարակ, որ կտրվեն, մշտական երկատվածությունը ու «տուն» հասկացության աղճատումը: Որտե՞ղ է տունը, իսկ կա՞ տուն ընդհանրապես:
Ուզում եմ գրկել իրեն ու լիքը ուժ տալ, բայց նաև չսփոփել անիրական հույսերով, որ տարագնացի ճամփաներն ինչ-որ պահից դառնալու են հարթ ու հստակ:
-Մտածո՞ւմ ես հետ գնալու մասին:
-Հա:
-Եթե հետ տային ժամանակը, կհեռանայի՞ր Հայաստանից:
-Հա:
Էս հարցերը մի օր իրեն էլ են տալու, ու ինքն էլ մտածի պատասխանների և դրանցում ամփոփված իմաստի մասին:
Բացահայտ, ԴԵՌ, չեմ կարող խոսել: Անգամ ոչ բացահայտ խոսելը էս պահին ճիշտ չի: Երևի միակ հարթակն ա, որ կարող եմ գոնե ոչ բացահայտը գրել, մի քիչ լիցքաթափվել:
Վերջին մոտ 10 օրը կյանքիս թերևս ամենահագեցած օրերն են: Տնեցիքս նեղված են, որտև ինձ գրեթե չեն տեսնում: Պատերազմի մեջ եմ: Պատերազմի մեջ եմ մարդու կամ թիմի դեմ:
Էդ թիմը պաշտպանել եմ բազմիցս: Բայց իրականում պաշտպանել եմ, որտև եղել ա ավելի մեծ թիմի մաս: Հասունացել ա պահ, որ իրերն իսկապես իրանց անունով պետք ա կոչվեն: Ու մինչ ես կմտածեմ, անեմ դա թե չէ, իրանք մտածել ու արել են: Ու կոչել են: Իրանց չէ: Ինձ են կոչել: Կոչել են խուլիգան ու խառնակիչ, որոշելով վերացնել իրանց ճանապարհից: Միակ զոհը չեմ եղել: Իմ նման ուրիշներն էլ են էդ պիտակումը ստացել:
Առաջիկա օրերին կլինի հանգուցալուծումը: Հավանաբար ես կշարունակեմ համարվել խառնակիչ ու խուլիգան: Թափս, ընկերներիս թափը, ցավոք էս փուլում չի հերիքում հաղթելու:
Բայց մեր հաղթանակն այլընտրանք չունի: Էսօր չէ, ուրեմն մեկ, երկու, տասը տարի հետո: Խուլիգա՞ն: Հարց չկա, չփոմշմանեք, խուլիգանավարի կհարամենք ձեր հանցավոր գործարքները: Էս պահին կպարտվե՞նք, հոգ չէ, բայց դուք հետո ջախջախվելու եք, ես ձեր տիրոջ մերը...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (01.09.2018), Cassiopeia (31.08.2018), Gayl (31.08.2018), Jarre (01.09.2018), Smokie (14.01.2019), Անվերնագիր (31.08.2018), Հայկօ (31.08.2018), Յոհաննես (06.09.2018), Նիկեա (09.09.2018), Տրիբուն (31.08.2018)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ