Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ծլնգ, դու մինչև հասարակություն կրթես, իրանք տասնյակ կարպիսների հրաժարական տալ կտան, քանի՜-քանի՜ օրենքներ չեն թողնի՝ անցնեն (հետևաբար լիքը խոցելի խմբեր կշարունակեն օրենքով պաշտպանված չլինել), ու ինչքան ադեկվատ մարդ կա, բերանը կփակի, կնստի, որ դրանց դռբի տակ չընկնի։ Իսկ դատի տալն իրանց դեմն առնելու ամենաարդյունավետ միջոցն ա։ Եթե անընդհատ դատեր պարտվեն ու ստիպված լինեն մուծվել, մանրից կսկսվեն կամ գոնե իրանց հիստերիկությունը մի քիչ չափուսահմանի մեջ կմտցնեն։ Ու շատ լավ կլիներ, որ հենց կառավարությունից էլ մեսիջ գար, որ էդ վարքագիծն օքեյ չի։ Էլի համաձայն մի էղի, էլի քննադատի մարդու ասածները, բայց ոչ թե սոված գայլի նման նստի, սպասի, թե երբ ա մեկը մի բառ էս կողմ-էն կողմ ասելու, որ խաչես էդ մարդուն։
Բյուր ջան, ես քո վստահությունը չունեմ մեր դատական համակարգի հանդեպ։ Այդ դատական գործերը տարիներով ձգձգվելու են ու քո ուզած արդյունքը չեն տալու, բայց իրենց համար լիքը գոռալու տեղ են ստեղծելու։ Կառավարությունն ինքն ա սրանց ձեռը կրակի մեջ, ու ուղղակի լավ (մեկ անձ) խոսնակ ա պետք, որ ամեն անգամ խոսալուց սրանց հավասարանցի հարայ տվող հայվանների, կողքից էլ ասի, որ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք մեր դեմ ծառացած, քան ֆեյսբուքյան կոյուղու զտումը։