Ծլնգ, բազմազանությունը լավ բան ա, քանի դեռ 80%-10%-5%-3%-2% չի, չէ՞: Թե չէ, իհարկե, տեսականորեն դու ճիշտ ես. միռ, դռուժբա, ֆեսծիվալ, նկարիչ Դոդոյին էլ՝ խելք: Բայց գործնականում Լիոնը, կներեք ֆրանսերենիս համար, բազմազանություն չի, այլ ճնշող մեծամասնություն: Սպասելի ա, մարդիկ 20 տարի վիզ են դրել, որ ռազմավայրենասիրությունն ու «սահմանը լարված ա, ձեններդ կտրեք»-ը դառնա դոմինանտ դիսկուրս. կին չկա, կա զինվորի մայր, տղամարդ չկա, կա թնդանոթի միս: Սպասելի ա, բայց հեչ լավ չի: Թե չէ՝ հեչ, բոլորն էլ կարծիք ունենալու իրավունք ունեն, քանի դեռ էդ կարծիքը չի սկսել մյուսներին խեղդել: Ստեղ վաղուց արդեն սկսել ա: Դու էդ 80%-ից քանիսի՞ն կարող ես պատմել բազմակարծության ու տիեզերագնաց դառնալ երազող աղջկա մասին, ու լսողներից քանի՞սը էդ պատմածիցդ մենակ «բազմակարծությունը լավ բան ա»-ն կհասկանան ու հետո կկարողանան քո բառերով շատ ավելի լավ հիմնավորել իրենց անփոփոխ կարծիքը:
Էջանիշներ