Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Էն, որ Պոլիտեխնիկի հայաթ ամենաշատ մարդ էր հավաքվում, երբ աղջկա թեմայով երկու խումբ ջահելներ աքլորակռիվ էին անում։
Հիմա Ակումբը գերակտիվանում է կամ սեքսուալ բնույթի թեմաներից (արգելված սեքս, ԼԳԲՏ, կույսեր, բռնաբարություն, ծիծիկներ․․․), կամ կաշերից ։Ճ
Իմ կարծիքով․
ա․ Չուկը երբեմն անադեկվատ է՝ էս դեպքում ակնհայտ հայհոյանք պարունակող ու անձին կպնող գրառման նկատմամբ համապատասխան գործողություններ չի արել
բ․ Տրիբունը, երբ որ հոգնում է դիմացինին համոզելուց, յան տալու փոխարեն անցնում է բռի մեթոդների՝ դիմացինին խայթելու ու կայֆավատ լինելու, չնայած որ կարողանում է փաստարկված ու օբյեկտիվ թվալ, կամ այդպես էլ կա
գ․ Ծլնգը կամ անտանելի ինքնասիրահարված է ու եսակենտրոն, կամ էլ տառապում է անլիարժեքության բարդույթից, տագնապներ ունի կամ էլի ինչ-որ թաքնված խնդիրներ, որովհետև հիվանդագին է տանում քննադատությունները կամ իրեն հակադրվելը, նաև չի կարողանում ավարտուն տրամաբանական փաստարկներով համառոտ ու ամփոփիչ խոսակցություն տանել, չնայած, ըստ իրեն, ունի աշխարհի բոլոր գիտելիքները
դ․ Ու էս ֆոնի վրա, գալիս եմ ԵՍ՝ մշտնջենական ճշմարտախոս ՎԻՇԱՊՍ, աներկբա անբասիր ու անպաճույճ, զփառաբանեցեք զինձ ։Ճ (կատակում եմ, ես էլ մի քացախ չեմ)

Սթափվե՛ք, սիրեք իրար։
Վիշապ ջան, շնորհակալություն կարծիքիդ համար։ Եթե թույլ տաս, պարզաբանում հայցող հարցեր տամ․․․ իսկապես ուզում եմ հասկանալ, միգուցե ունեմ այդ տագնապներից, եսակենտրոնությունից, և այլն, որ ինքս էլ իմ մեջ չեմ նկատում․․․

Կարող ես, հենց թեկուզ այս թեմայի շրջանակներում, մատնանշել, թե կոնկրետ որտե՞ղ եմ․
ա) հիվանդագին տարել քննադատությունները
բ) հիվանդագին տարել ինձ հակադրվելը
գ) ասել կամ իմաց տվել, թե ունեմ աշխարհի բոլոր գիտելիքները

ավարտուն տրամաբանական փաստարկների մասին թերևս կարող եմ հասկանալ որտեղից է գալիս, չնայած համաձայն չեմ կարծիքի հետ։