այ նույն ադեկվատությամբ էլ ադմինություն ես անում․․․
Իսկ էս թեման կարաս փակես Չուկ ջան, սա դու ոչ թե բացել էիր որ տեսնեիր՝ ով է մեզնից սխալվում, այլ ապացուցելու համար քո անսխալականությունը․․․ հետդ համաձայնվողներից ոչ մեկին հավելյալ հարց չտվեցիր, իրենց բուն կողմնորոշումը պարզելու համար, իսկ հետդ չհամաձայվողներից բոլորին սենց հարցեր տվեցիր, նենց հակափաստարկ բերեցիր, էս մյուս կողմից հարցը շրջեցիր, էն մյուս կողմից Ծլնգին դիտելու հորդոր արեցիր․․․ ապացուցեցիր, որ դու ես անսխալականը, իսկ ես սխալվում էի կարծելով, որ ակումբում կարող է բան փոխվել։ Փակիր այս անիմաստ թեման․․․ սա էլ քեզ իմ կողմից բարի խորհուրդ։
Ծլնգ, ո՞նց կարող ես դու ինձնից պահանջես հավատալ գրածներիդ, ենթատեքստեր չփնտրել, իսկ իմ գրածներում անընդհատ ենթատեքստեր տեսնել, քո մտածածն ինձ վերագրել։ Սուտ ես ասում հարցերի պահով, ես ոչ մի իմ համար հստակ կարծիքին լրացուցիչ հարց չեմ տվել։ Անկախ էդ կարծիքն ինչ ուղղությամբ է եղել։ Եվ հակառակը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թեման խնդրում եմ չփակեք:
Չուկի մտադրությանը՝ ապացուցելու իր անսխալականությունը, չեմ հավատում (եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է կարծիքս): Նաև էն պատճառով, որ Չուկին մի քիչ ճանաչում եմ: Ընդհանրապես, էս պարագայում Չուկի տեղը լինել չէի ուզենա ու գնահատում եմ իր արածը էս թեման բացելու հարցում. հաստատ մտքով անցած կլիներ, որ էս թեմայով կարող է էլ ավելի մեծ կոնֆլիկտներ ստեղծել ամբողջ ակումբով մեկ, բայց ամեն դեպքում գնացել է էդ քայլին:
Հուսով եմ, վերջում բոլորն իրար կհասկանան, ու Ակումբն էլ ավելի լավ տեղ կդառանա բոլորիս համար:
Իսկ հիմա մի քիչ խնայեք ձեզ ու ձեր ուժերը. դրանք հաստատ ավելի լավ գործի կարող են ծառայել, օրինակ՝ պատանեկան նախագծին:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Gayl (05.07.2018), Sambitbaba (05.07.2018), Տրիբուն (05.07.2018)
Արա իսկականից ինչ մի ամեն 10 օրը մեկ Ծլնգ հա Ծլնգ, ծնգլահան եղանք:
Չուկ ջան, ես քո արածների մեջ ենթատեքստ չեմ տեսել մինչև այդ մի խորհուրդ-ակնարկդ, ու բացատրեմ, թե ինչու եմ դրա մեջ ենթատեքստ տեսել, ու ադեկվատությունից բարձրաձայնել․․․
Այս թեման մի կոնկրետ գրառման մասին է իր կոնտեքստում, այդպե՞ս չի։ Բայց բազում-բազում անգամ մարդիկ խոսեցին Ծլնգի թեթև չտանելուց, շատ զգացական լինելուց, խոցելի լինելուց և այլն։ Սա իմ համար հստակ թեման շեղել է, որովհետև թեման բուն գրառման մասին լինելուց փոխակերպվում ա Ծլնգի սենսիթիվիթիի մասին թեմայի։ Ու ես մեկ դա ուղղեցի ու փորձեցի թեման վերադարձնել իր բուն նպատակին, երկու դա արեցի, 3, 4․․․․ ու արդեն մի քիչ էլ սկսում եմ հոգնել նրանից, որ նույն մարդիկ ովքեր թեմայում երկար եղել են, նորից ու նորից նույն բանն են ասում, ու դու այդտեղ գալիս ես ու ինձ ես ակնարկով սաստում, որ ինչքան տենց անեմ, էնքան ավելի հակառակ էֆեկտ ա ունենալու։ Սա իմ համար կողմնապահություն ա ցույց տալիս, որ քեզ էլ է ձերք տալիս թեմայի այդպիսի խեղաթյուրումը, ու որ քո համար բուն գրառման մասին քննարկելը չի այս թեմայի իմաստը։
Իսկ ադեկվատության մասին ակնարկս միմիայն առ այն էր, որ որպես մոդեր իմ կարծիքով դու էլ պիտի փորձեիր թեման վերադրձնել բուն գրառմանը, ու դու էլ հստակեցնեիր, որ հերիք սենսիթիվիթի հա սենսիթիվիթի, դրանից այդ գրառումը ու դրա կոնտեքստը չի փոխվում ու այստեղ քննարկվում ա հենց այդ գրառումը։ Իսկ դու դրա փոխարեն նախընտրեցիր ինձ ակնարկով սաստել։
Նաև հավելյալ հարցերի համար․․․ քո կարծիքին դեմ եղան Գայլը, Լիոնը ու Այվին։ Երեքին էլ հավելյալ հարցեր տվեցիր, փորձեցիր կոնտեքստից դուրս «համարժեք» օրինակներ բերել, «էս իրավաբանները խոխմ են» որակում տալ, թեպետ Լիոնի գրառումը շատ հանգամանալից իր կարծիքը ներկայացրեց, Այվիին էլ «բա ծլնգը՞» տիպի ուղություններ էիր փորձում ցուցադրել, չնայած որ դու էիր Տրիբունի այս թեմայի առաջին գրառման մասին կարծիք հայցել, ու Այվիի կարծիքը հենց դրա մասին էր, ու Ծլնգի ինչ ու ոնց արածը այդ կարծիքի համար աննշանակ էր։ Ես էլ ստիպված փորձում էի քո կարծիքին համահունչ բայց կոնտեքստը թերի պատկերացնող կարծիքներ գրողների պատասխանել՝ կոնտեքստը պարզաբանելով (Ալֆա, Բարեկամ, Մեֆ)։ Էլի, իմ կարծիքով եթե քո նպատակը պարզելն էր, թե մեզնից որ մեկն է սխալ իր ընկալումների մեջ, կարծում եմ պիտի փորձեիր հավասարակշռվածություն ստեղծել, ու այդ նույն կոնտեքստի պարզաբանումները դու էլ մտցնեիր։ Բայց դու ավելի շատ շեղում էիր դրանից, նորից ու նորից իմ ասածների ջնջելիության մասին զրույցը փոխակերպելով։
Հա, էլի չեմ սիրում ենթատեքստեր որոնել, բայց քո ինձ ակնարկով սաստելուց հետո արդեն անկարող էի ինձ զսպել․․․ մանավանդ այս թեմայում այդքան երկար քննարկումներից հետո։ Բայց ներողություն եմ խնդրում, սա նյարդերիս խաղն էր, և իրավունք չունեի քեզ ոչ մի կոնտեքստ վերագրելու, այլ այս նույն պարզաբանումներս պիտի անեի այն ժամանակ։ Մանավանդ Այվիի քեզ ճանաչելով գրառումը էլ ավելի է հուշում, որ ենթատեքստի ակնարկս տեղին չէր։ Նաև հասկանալով, որ նյարդերս խաղից է, առժամանակ հեռացա թեմայից․․․
Նորից անեմ կոնտեքստի պարզաբանում։ Հա, ղալաթ եմ արել «վ ժոպու» եմ ուղարկել, պիտի ասեի «ռադ եղիր», «հեռու ինձնից» կամ ընդհանրապես թողնեի անպատասխան։ բայց այդ նույն էջում արդեն Չուկի հետ «իդի վ ժոպուն» խոսվել էր, ու որ Տրիբունը միանգամից կծելով մխրճվեց զրույցի մեջ, այդ պահին այդ «իդի վ ժոպուն» դեռ օդնի մեջ լինելով իջացրեցի Տրիբունին որպես պատասխան։ Իր դրան արձագանքը ինձ հուշել էր, որ ինքը դա համարել է կծոցուն պատասխան կծոցի, ու հավելյալ բաներ էլ էր ասել, ես էլ դրան նորմալ էի վերաբերվել, այդ «իդի վ ժոպու» թեման ինչ-որ չափ փակվել էր։ Բայց Տրիբունը այս մալյառը ներմուծեց, ու ինչպես արդեն բոլորդ հասկացաք, ակնհայտորեն վիրավորելու համար (ինքն էլ խոստովանեց, որ մալյառը օգտագործել ա «անխելք»-ին համարժեք), ու քանի որ սա շատ ավելի խորը կծոցի էր քան Տրիբունի դրա նախորդ կծոցիները, դրան վերաբերմունք-պատասխանս էլ պիտի լիներ ավելի հստակ ու անձնական վիրավորման համապատասխան։ Դրա համար էլ «իդի վ ժոպու»-ից ապգրեյդ եղավ «իդի նա խույ»․․․ այստեղ ոչ մի սենսիթիվիթի էլ իմ կողմից չի եղել։ Սա միամիայն իմ պադոշ կաշվությունն է, ինչը տեղով հակասում է սենսիթիվիթիին։ Եթե «հաստ կաշին» կնշանակի անխոցելիություն, ապա իմ կաշին Տրիբունի կծոցիների նկատմամբ արաձգական ու պադոշ ա․ իր ասածները իմ կաշվից ոչ թե ատբիտ են լինում ընկնում գետնին, այլ նոր ուժ ստանալով հակադարձվում են։ Ու սա սենսիթիվիթիից չի կարող լինել, սա պադոշ-կաշվությունից է։
Ու կոնտեքստը այստեղ նշանակություն ունի․․․
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ