Էս թեմայով կարծիքս կասեմ, միայն հույս ունենալով, որ այն բացվել ա իրոք ինչ-որ բան պարզելու համար կոնկրետ իրավիճակի ու դրանից դուրս ադմինիստրատիվ գործունեության հետ կապված, ու կոնկրետ անձանցից դուրս։ Չնայած, որ թեման գրեթե ամբողջությամբ վերածվել ա անձի քննարկման հենց ադմինիստրացիայի ու մոդերատորների կողմից, ես էլ ամենաօպտիմիստ մարդը չեմ, ու հաշվի առնելով մթնոլորտը դրա հավանականությունը շատ քիչ ա, բայց դե հույս ունենալ նե զապրետիշ։
Ուրեմն կդիմեմ միայն քեզ Չուկ, չգիտեմ ինչքանով ես կարևորում կարծիքս, բայց եթե ցանկություն ես հայտնել, օգտվում եմ իմ իրավունքից։
Այո, դու կարծրացել ես։ Ու ոչ միայն դու, այլ մոդերներն էլ, ակումբի շարքային անդամներն էլ։ Էնքան, որ ցանկացած նոր հայտնված մարդ ռիկոշետ ա եղնում։ Որովհետև երկար ժամանակ գտնվելով իրար հետ մենք սովորել ենք իրար վերաբերմունքի, ու չենք կարողանում ընդունել, որ մեկ այ մարդու համար բավականին բնական ա նորմալ չընդունել ասենք անձնական հարթության գրառումները։ Ու երբ որ դու արձագանքում ես դրան, սկսում ես շղթյական ջնջումներ անել, պետք ա էդ մեթոդը կիրառես անխտիր բոլոր դեպքերի վրա։ Ոչ թե ասենք մի դեպքում քեզ արդարացնես որ շղթայական ես ջնջում, մյուս դեպքում սաղ ջնջես թողնելով հենց առաջնային օղակը, որից մի հատ մեծ ու համապարփակ քննարկում ա ծավալվում, ու նորից նույն երանգների մեջ։ Ու մոդերներն էլ լրիվ լրջի մեջ բռնում են սկսում են մարդկանց համոզել որ իրենք սենզիտիվ են։ Ի՞նչ ա սա եթե ոչ կարծրացում։
Անկեղծ, հույս ունեմ, որ էս թեմայից հետո կվերանայես էս ամենը։ Ու որ Այվիի ասած, ակումբը կդառնա բոլորի համար հաճելի տեղ, ուր կքննարկվեն երևույթներ, մտքեր, իրադարձություններ, այլ ոչ թե մարդիկ։ Ու որ ինձ էլ էս գրառմանս համար ամենայն բարիքով պասլատ չես անի

Էջանիշներ