խանդն ա ահավոր բան…
չնայաց շատ քիչ եմ իսկականից խանդել, բայց իմ վրա ամենաշատը էդ ա ազդում…![]()
խանդն ա ահավոր բան…
չնայաց շատ քիչ եմ իսկականից խանդել, բայց իմ վրա ամենաշատը էդ ա ազդում…![]()
Ամենդաժան զգացողություններից է հուսախաբությունը, հուսալքվածությունը ու ամենակրևորը միյնությունը: Միայնությունը հոգով, երբ ամբողջ աշխարհում չես կարողանում ոչ մի հոգեհարազատ մարդ գտնել, դա շատ ծանր զգացմունք է, երբ ոչ ոք քեզ չի հասկանում: Այն քեզ միջից, մանրից ուտում ա… Այս պահին հարմար բառ մտքիս չի գալիս, որ գրեմ:![]()
![]()
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Մի ընկեր ունինք... առաջին կուրսում ...դավաճանեց ... ստոր ձևի դավաճանեց ... ժամանականեր անցան .. թեև հիմա էլի մեր հետ է ... այն չէ ... սպին միշտ մնում է , ու ոչ թե մարդուց ես վախենում այլ ինքդ քեզնից ... որ քո մեջ դեռևս չեսս ներել մարդուն ... չես սիրում այնպես ինչպես սիրել ես ... չես վստահում ..
Ես հիասթափության հետ պրոբլեմներ չունեմՄի ընկեր ունինք... առաջին կուրսում ...դավաճանեց ... ստոր ձևի դավաճանեց ... ժամանականեր անցան .. թեև հիմա էլի մեր հետ է ... այն չէ ... սպին միշտ մնում է , ու ոչ թե մարդուց ես վախենում այլ ինքդ քեզնից ... որ քո մեջ դեռևս չեսս ներել մարդուն ... չես սիրում այնպես ինչպես սիրել ես ... չես վստահում .,շուտ եմ մարդկանց ներում(դա, իհարկ է,վատ է,բայց ինչ արած)
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Որն է՞
1. խանդը - կարծում եմ մեկնաբանել պետք չէ
2. դավաճանված լինելը
3.սիրված չլինելը
4. հիասթափությունը
Երբեք չեմ ներել ու կարծում եմ չեմ ների դավաճանությունը
Վերջին խմբագրող՝ Dr. M: 14.06.2007, 22:32:
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Արածների ու հատկապես չարածների համար փոշմանելը: Կորստից առաջացած դատարկությունը: Հա,մեկ էլ անտարբերությունը մարդկանց,իրերի ու իրադարձությունների նկատմամբ,որ առաջանում ա վերևում նշած 2 բաներից![]()
Իմ կարծիքով մեղքի զգացումն է, կրծում է հոգիդ՝ թույլ չտալով, որ վերքն սպիանա… Դե մեկ ել երևի, երբ զգում ես, որ ոչ ոքի պետք(անհրաժեշտ) չես աշխարհում...![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Զգացմունքներից ամենադաժանը այն է,որը մարդ զգալով կարող է ինքը ամենադաժանը լինել:Հետևաբար` տարբեր մարդկանց մոտ տարբեր զգացմւնքներն են ամենադաժանը:
Ինձ մոտ դա այն զգացմունքն է,երբ ես ինձ ստորացված եմ զգում:![]()
Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.
Զգացմունքներից ամենադաժանը դա վստահությունը և հավատը կորցնելն է` ըստ իս:Ամեն ինչի դեմ կարող ես պայքարել, բայց վստահությունը վերականգնել շատ դժվար գուցեև անհնարին բան է:
Երևի տխրությունը, երբ անձնատուր ես լինում նրան , այն շատ դաժան է դառնում.....
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Դե դա կախված է պահից, ստեղծված իրավիճակից..., երբեմն մենակությունն է, երբեմն՝ խղճահարությունը, երբեմն՝ կարոտը, երբեմն՝ մոտ մարդու կորուստը, երբեմն՝ դավաճանությունը, երբեմն՝ հիասթափությունը, երբեմն՝ սերը և այդպես շարունակ..., զգացմունքները, բոլորն էլ դաժան են լինում... կախված է տվյալ պահին մեր հոգեկան իրավիճակից/ապրումներից...
Ինձ համար անհասկանալի է << Զգացմունքներից ամենադաժանը >> հասկացությունը...
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Բոլոր այն բաները, որոնք հնարավոր է դեռ փոխել, ետ բերել ,կամ սխալվելուց, ձախողվելուց հետո հնարավորություն ու շանս ունես երկրորդ անգամ այդպես չվարվելու... դեռ էլի շանս ունես -- դրանք սարսափելի չեն, այսինքն դրանք չեն առաջացնում ամենադաժան զգացումները....
Ըստ ինձ զգացմունքներից ,կամ այսպես ասած զգացողություններից ամենադաժանը, ամենածանրը առաջանում է այն ժամանակ ,երբ չես կարող հետ բերել , չես կարող այլևս ուղղել սխալդ...այլևս չես ունենա նման հնարավորություն ....![]()
Love has an enemy, but it is already defeated!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ