անտարբերությունը![]()
անտարբերությունը![]()
...
ամենադաժանը չափից դուրս խանդն է.... առաջին հերթին ինքդ քեզ ես վնասում, ուտում ես քեզ ներսից... հետո վնասում ես դիմացինիդ, ցույց տալով նրան որ չես վստահում...
Ավելացվել է 1 րոպե անց
մեկ էլ հիասթափությունը սպանում է....![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 12.01.2008, 01:41: Պատճառ: Գրառման ավելացում
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մի վախեցիր բարեկամներից, նրանք ամենաշատը կարող են քեզ դավաճանել...
Մի վախեցիր թշնամիներից, նրանք ամենաշատը կարող են քեզ սպանել...
Վախեցիր անտարբերությունից, որովհետև հենց անտարբերության հայացքի ներքո են կարատվում բոլոր դավաճանություններն ու սպանությունները....
Հ.Գ. Այնքան էլ վստահ չեմ, որ անտարբերությունը զգացմունք է, սատանան գիտի, թե ինչ է...
հիասթափություն... երբ արժեքավորը դանռնում է ոչնչություն (մարդիկ, նպատակներ, սեփական "ես"-դ...), շատ դժվար է նոր հավասարակշռության բերել արժեքային համակարգը, հետևաբար` նաև կյանքը (կյանքը մի ամբողջ արժեքային համակարգ է, որից էլ բխում է աշխարհայացքն ու մարդկաց ու իրերի հետ փոխհարաբերությունները)...
Հ.Գ. ի դեպ, զգացմունք միշտ համարել եմ սերն ու ատելությունը, իսկ մնացածը, եթե չեմ սխալվում, զգացում են... տարբերություն կա![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 12.01.2008, 01:51:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ամենադաժանը չգիտեմ, բայց դաժան ա շատ էն, երբ զգում ես, որ ուզում ես էտ մարդուն տեսնես, խոսաս, չգիտեմ էլ ինչ, երևի միակողմանի զգացմունք,բայց... բայց չես կարա, որովհետև մի բան քեզ հետ ա պահում, դուք անծանոթներ եք: Շատ դաժանա:
![]()
Չէ , դաժան զգացմունք չկա , եթե ման չգաս մեջը դաժան բան , իսկ տենց ամեն ինչում էլ կարելի ա դաժան բաներ գտնել :
մեռած սերը ,որը չի կենդանանա![]()
Կենդանական վախը, որը մարդուն այցելում է առաջինը, և լքում վերջինը, և, ի տարբերություն վերոնշյալ զգացմուքների, ունենում են բոլորը։
Հ.Գ. Կարդացեք Էդգար Պո ։) (Կենդանի թաղվածները, սև կատուն և այլն)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արհամարված լինելուց ավելի դաժան բան դժվար թե գտնվի…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Կարոտ և անկարողություն` իրար շաղախված:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
im depqum Karot
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։ Մասնավորապես ֆորումում լատիներեն տառերով հայերեն գրելն արգելվում է։
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.04.2008, 23:43:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
ամենադաժանը էս հարցին անկեղծ պատասխանելն էԶգացմունքներից ամենադաժանը![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ի՞Նչա նշանակում ամենա ամեն մեկն էլ իր դաժանությունը ունի...
Իմ համար ամենադաժաններից մեկը կորստի զգացումն է![]()
Loading your personal settings....
Սամ, քո ասածը մի քիչ ուրիշ բան ա ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ