Ես կարող եմ այդպիսի կարծիք հայտնեմ՝ քո գրառումների որակից ելնելով, քանի որ ակումբ ա, որն իմ իմանալով ֆորում ա, չէ՞։ Ու ոնց որ դու ես քեզ իրավունք վերապհում իմ ասածների մասին անզգամ ինքս ինձ հակասելու մասին որակում հնչեցնել, այնքան էլ ես կարամ ասեմ, որ չգիտես այն ոլորտից, որից որ փորձում ես կարծիք հնչեցնել։ Իսկ մեղադրանք այդտեղ չկար՝ զրպարտանքի հարցով դատարանի նիստում չենք։
Ոչ մի հողի վրա էլ չեմ շեղել, ասել եմ թե ինչ նկատի ունեի, ու որ ԿԳ նախարարի մասին տպավորություններ կազմել եմ ոչ միայն այս մի իրադեպով, չնայած այս իրադեպի արդյունքում էլ իրեն հրապարակայնորեն բավականին վատ դրսևորեց։
Իսկ գրածներիդ վերաբերյալ, արի փորձեմ բացատրել, դե ինչը ոնց ա, ու թե ինչու քո գրածները հեռու են այդ ոլորտի ինչը-ոնց-ից։
Ուրեմն նախ իմ, քո, ֆլան-ֆստանի երկրի պահով․․․ այս տիպի կազմակերպությունները (թանգարան, գիտ-ինստիտուտ, կրթական հաստատություն և այլն) բոլոր երկրներում էլ 0-բյուջետային կազմակերպություն են, այնսինքն ամեն մի կոպեկ հաշվարկված է, և պիտի պիտանի օգտագործվի։ Այսինքն տեղի խնդիր կա ցանկացած երկրում (դե բացառությամբ կալվածատիրականներից և դրանց նմաններից), ու եթե չկա, ուրեմն այդ հաստատությունը ամբողջ էֆեկտիվությամբ չի աշխատում։ Ու այն 10սմ ավելի լայն օֆիսի համակ խռովություն-թշնամանքը նաև այն պատճառով է, որ բոլոր ռեսուրսները բաժանված են, ու չկա մի դատարկ սենյակ, որ այդ խռովչիներից մեկին տան, որ պրծնեն։ Այնպես որ այս մի փաստարկդ բլթ ա։
Մի տարով գործուղման գնալը շատ տարածված բան է ակադեմիական ոլորտում, ու նենց չի որ Դեմոյանն ա հորինել, ու չգիտեր ոնց աներ։ Այդ ժամանակ սովորաբար իրերդ իրենց տեղում են մնում (ասենք գիտական նյութերը իրենց պահարաններում և այլն), գաղտնի փաստաթղթերը տարվում են հատուկ պահոց, ու մի երկու գրապահարան ազատվում են սենյակդ ժամանակավոր օգտագործողի համար։ Ու մեկ տարով այդ առանձնասենյակը օգտագործողի համար այդ մի երկու գրապահարանը լրիվ հերիք է, մանավանդ որ ԺՊ-ն ամենայն հավանականությամբ մինչ այդ ինստիտուտում իր աշխատավայրը ուներ, ու լրիվ անիմաստ կլիներ մի տարվա համար ամբողջ իր թաշախուստը սենյակից սենյակ կրելը։ Այսինքն ԺՊ-ն այդ տնօրենի սենյակը պիտի մենակ ադմինիստրատիվ ֆունկցիաների համար օգտագործեր, դե մեկ էլ եթե բարձրապաշտոն հյուր են ունենում, ում մի երկու օրով գրասեղան է պետք հատկացնել, միգուցե այդտեղ տեղավորեն։ Իսկ քո նկարագրածը բլթ ա։
Դեմոյանը գնացել էր ժամանակավոր, այսինքն ինքը վերադառնալուն պես նորից պիտի լիներ տնօրեն, ու այս ամբողջ ընթացքում պիտի նաև լիներ այդ ինստիտուտում գրանցված աշխատող, չնայած որ իր հաշվին արձակուրդի տակ էր։ Արանքում խառը-խշտիկ բաներ են տեղի ունեցել (ինստիտուտի կարգավիճակի փոփոխություն), որը մի քիչ իրավական տեսանկյունից մութ է դարձնում իր պաշտոնավարությունը։ Բայց եթե այդ կարգավիճակի փոփոխության ժամանակ իր հարցը աշխատանքայի օրենսդրության հիման վրա չեն կարգավորել, ուրեմն լիքը տեղ ունի խոսալու։ Կարճ ասած, Դեմոյանը հուլիսի մեկից պիտի լիներ ի լռելայն տնօրեն ՀՑԳԻ-ում։ Ինչ վերաբերում է Դեմոյանի այդ սենյակը ԺՊ-ից խլելու մասին, իմ հիմիկվա հասկանալով, ԺՊ-ն նախօրոք՝ մինչև հուլիսի 1-ին իր պաշտոնի ավարտվելը, դիմում է գրել ու ազատել ԺՊ-ի պաշտոնը, ու սա արել է առանց որևէ ճնշման Դեմոյանի կողմից (ի հակառակ Արայիկի պնդումների)։ Քանի որ Դեմոյանն էլ արդեն հետ եկած է եղել, այդ սենյակը հետ իրեն է վերցրել ու փորձել է ԿԳՆ-ի պարզաբանումները հայցել իր կարգավիճակի մասին։ Ստեղ ոնց որ թե տարաձայնություններ են սկսում, բայց առկա տեղեկատվության հիմնա վրա իմ կարծիքը այն է, որ փոխնախարարը Դեմոյանին ոստիկանությամբ ա սպառնացել, ու պնդել ա, որ պաշտոն չունի ինստիտուտում, իսկ Արայիկին Դեմոյանը նենց էլ չի կարեցել հասնել։ Ու մեկ էլ, որ Դեմոյանը երկրից դուրս ա գնում, միանգամից ԿԳնախն ու փոխնախը հայտնվում են ինստիտուտում, ու հայտվնում են մի սենյակում, որը արդեն Դեմոյանը օգտագործում էր, ու որն ինքը ոչ մեկից էլ չէր զավթել։ Այնսիքն այս մասով ասածդ բլթ ա։
Մի անգամ էլ ասեմ, հանցագործություն չկա այստեղ, կա խառը իրավիճակ այն հանգամանքի շուրջ, թե արդյոք կարգավիճակի փոփոխության հետևանքով Դեմոյանի պաշտոնից ազատումը իրավական հիմունքներ ուներ, թե ոչ։ Ու իմ հասկանալով, Դեմոյանը փորձել ա այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ ԿԳնախից, բայց իրենց մատի շուրջ փորձել են պտտել։ Ու եթե կա հանցագործություն, ապա թող ոստիկանություն կանչեն, իր ունեցվածքը ձերբակալեն ու հանեն ինստիտուտից, ու իր հայաստան գալու ժամանակ էլ իրեն էլ ձերբակալեն։ Իսկ եթե տենց բա չի արվում, ուրեմն հանցագործության մասին պնդումը բլթ ա։
Հիմա փորձեմ իմ նյուխով բացատրել թե իմ կարծիքով ինչ ա տեղի ունեցել։ Դեմոյանը Ֆուլբրայթով գնում ա ԱՄՆ գիտգործուղման, որի ընթացքում իր հաշվին արձակուրդ ա վերցնում, իր տեղն էլ նշանակում են ԺՊ։ Նորմալ իր առանձնասենյակը պատրաստում ա ԺՊ-ի համար, գաղտնի փաստաթղթերը տանում ա փակ պահարան (սովորաբար հատուկ փոքրիկ անպատուհան սենյակներ են լինում սենց բաների համար) ու հանգիստ մեկնում երկրից։ Այդ ընթացքում ԺՊ-ին Դեմոյանի թղթերից ինչ-որ բան է պետք եղած լինում, սա էլ այդ փակ պահարան ա մտնում, ինչից Դեմոյանի ֆազերը քցում ա (ինչը լրիվ տեղին ա), ու ինքը դիմում է ոստիկանություն, որ ԺՊ-ին մի հատ բանավոր կարգի հրավիրեն։ Այդ ընթացքում ինստիտուտի կարգավիճակ ա փոխվում, Դեմոյանն էլ փորձում ա պարզել, թե իր կարգավիճակը ինչ ա, ու ստանում հաստատում, որ իր արձակուրդում պաշտոնավարությունը շարունակվում է, ու հուլիսի 1-ից ինքը շարունակելու է պաշտոնավարությունը։ Հետո էլ տեղի է ունենում հեղափոխություն․․․
Հիմա, ցանկցած սենց տիպի հաստատությունում կա շատ խորը քաղաքականություն, կան ջոկատներ, մեկը մյուսիս գիտական կեղծարար համարելու պրակտիկա, և այլն։ Ու մանավանդ խծբ-ության պայմաններում սա էլ ավելի պիտի որ սրված լիներ։ Ու սենց բաներ կան ամենուր, ամենաառաջավոր գիտհաստատություններում էլ։ Հիմա հաստատ Դեմոյանին հակառակ ջոկատ էլ կար ՀՑԳԻ-ում, ու իմ հասկանալով, սրանք հետհեղափոխական իրավիճակից օգտվելով, փորձել են Դեմոյանին գահընկեց անել։ Դեմոյանն էլ հետ ա գալիս, ու ասում ա՝ այ փսլնքոտներ, էդ ձեզնից ո՞ր մեկը պիտի այդ պաշտոնին լինի։ Իսկ ԺՊ-ն ասում ա՝ ախպեր ես մի ամսից սենց թե նենց գնում եմ այս ինստիտուտից, ու էս հավայի բազառները ինձ հազար տարի պետք չեն, վոբշըմ ես էս հարցում չկամ, հես ա դիմումս։ Դեմոյանին հակառակ ջոկատն էլ սկսում ա բարձր պոռալ՝ տեսաք, Դեմայոնը ԺՊ-ին տփեց հրաժարական ստորագրել տվեց։ Դեմոյանն էլ, հասկանալով որ կա մութ վիճակ իր պաշտոնի շուրջ, դիմում ա ԿԳՆ-ին, որ ախպեր, ստեղ իրար միս ենք ուտում, էս քյալերն էլ չեն ջոկում որ ինձնից բացի ստեղ ուրիշ թագին արժանի չկա։ Ու շատ հավանական ա, որ ներկայիս կառավարությունում կան Դեմոյանին հակաջոկատի հետ սերտ կապեր ունեցող մարդիկ (անուններ չեմ ուզում տալ, ով կարա լինի, ու փաստեր էլ չունեմ, նենց որ սա սպեկուլյացիա որակենք), դրա համար էլ Դեմոյանին կառավարությունից ռադ անել ուզեցողներ էլ կան։ Բայց Դեմոյանը երևի կարծելով, որ ԿԳնախը պիտի անկողմնակալ դիրք ընդունի, շարունակել ա պնդել, որ ԿԳնախը իր խոսքն ասի։ Մեկ էլ հոպ, այդ խոսքը գալիս ա հենց Դեմոյանի երկրից հեռանալու հաջորդ օրը, էն էլ գալիս ա զուգահեռ իր սենյակ մտնելով։ Սրա մասին էլ Դեմոյանի ջոկատից իրեն միանգամից տեղեկացնում են, որ քո հարցը ոտի վրա չարխին, հլը մի հատ էլ կաբինետդ մտել իրերդ սրբապղծել են, ու Դեմոյանի ֆազերը այդտեղ վաբշե ա գցում։ Ու իր արարքին արդարացում չի կարող լինել, բայց Դեմոյանը լրիվ հասկանալիորեն իրեն ոտի վրա քցված ա զգում, ու ինքն իրեն ասում ա՝ ախպեր ո՞ւմ կողմից, կակոյ-նիբուծ Արայիկ-Հովհաննեսի կողմից, արա սրանք վաբշե ո՞վ են գիտության մեջ, էս սրանց արածը ի՞նչ ա։ Ու դնում գռդնկում ա օբշյակով։ Սրան ի պատասխան էլ ԿԳնախը բացահայտ ստեր ա ասում, ու գիտկառավարման սովետական մեթոդիկայով «շվարումներ» ա իրեն թույլ տալիս։ Հիմա մնում ա մենակ պոպկոռնի վիզ դնել ու սպասել հաջորդ սերիաներին․․․
Հա, ու այս վերջին երկու պարբերությունը հիմնված ա իմ այդ ոլորտի մասին նյուխի վրա ու մի քիչ էլ ընդհանուր տեղեկատվական ֆոնի, բայց սա իհարկե վերջին խոսք չի, ու հնարավոր ա, որ ինչ-որ բանից դեռ տեղյակ չենք։ Ու եթե նոր բացահայտումներ լինեն, որ սրա կհերքեն, կարանք սա համարեք իմ հիվանդ ֆանտազիայի դրսևորումներ։
Հա, մեկ էլ ասեմ, որ ես ցեղասպանագետ չեմ, բայց ահագին ուսումնասիրել եմ այդ ոլորտը։ Ու որոշակիորեն տեղյակ լինելով միջազգային հայագիտական ամբիոնների քաղաքականությանն ու կադրերին, կարամ ասեմ, որ թե Դեմոյանը ուզեց, մի տարվա ընթացքում աթոռ կունենա աշխարհի առաջատար համալսարաններից մեկում։ Էս ել նենց, պռոստո տակ․․․ սա իհարկե չի հերքում իր աթոռակռիվը ՀՑԳԻ-ում, բայց ասածս այն է, որ այս իրադեպից Դեմոյանը ամեն դեպքում թաց դուրս չի գալու, նույնիսկ իր պասկվիլից հետո, քանի որ ակադեմիական ոլորտից մի քիչ քթի ծակ ունեցողի համար իր զայրույթը լրիվ հասկանալի է։ Դե իսկ լեզուն․․․ ակադեմիական աշխարհում սրանից վերան բաներից էլ են մարդիկ հանգիստ մաքրվում, մենակ համապատասխան արդյունավետություն ունենան իրենց ոլորտում։ Ինչն Դեմոյանը ունի (ու նկատեք, որ այս ամբողջ բազառում մեկը իր գիտական որակին նույնիսկ հեռվից չկպավ, այնինչ փոխնախը վազելով գնաց իր հոդվածների ցանկը հրապարակեց՝ Դեմոյանի հանձնարարականով)։
Վոբշըմ ամեն դեպքում տխուր ա․․․
Էջանիշներ