Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
LisBeth ջան, նախ ընդգծեմ, որ իրականում շատ հազվադեպ են կանոնադրությանը չհակասող գրառումներ ջնջվում։ Բայց համաձայն եմ, թեկուզ էդ հազվադեպ դեպքերի համար՝ common sense-ը հստակ սահմանում չունեցող, ընդարձակ ու սուբյեկտիվ ընկալումներով հասկացություն ա, ու այնուամենայնիվ, դրանից լիարժեք հրաժարվել հնարավոր չի, որովհետև ինչպես արդեն նշեցի, ինչպիսի կանոնադրություն էլ գրես, այն չի կարող մարդկային շփման ոլորտում բոլոր դեպքերը ծածկել․ ու երբ կանոնադրությունը բան չի ասում տվյալ դեպքի հետ կապված, մնում ա common sense-ին դիմել։
Բայց common sense-ի սուբյեկտիվության աստիճանը կարելի ա նվազացնել։ Ու Ակումբում սուբյեկտիվության աստիճանը նվազացնելու համար տարբեր քայլեր ա արվում, մասնավորապես․
- Նախ մոդերատորի ընտրելիս, ի թիվս այլ չափանիշների, Ակումբի ղեկավարությունը հետևում ա ֆորումի անդամների «անցած ճանապարհին», այսինքն՝ գրառումներին հետևելով փորձում են մարդու մարդկային բնութագրի՝ անաչառության, կարգապահության, կազմակերպվածության, քննարկումներին մասնակցելու պրոֆեսիոնալիզմին հետևել ու նոր մոդերատորության առաջարկ անել։ Այսինքն՝ կոպիտ ասած, անկարգապահ, քննարկումներում իրանց հաճախ ոչ կոռեկտ դրսևորած մարդիկ փորձում ենք Ակումբի ղեկավորություն չբերել
ՈՒ հաճախ էդ հարցը քննարկվում ա Ակումբի ադմինիստրացիայի միջև, էլի մի մարդու սուբյեկտիվությունից խուսափելու համար։
- Ինչպես արդեն ասեցի, մոդերատորի ցանկացած գործողություն, այդ թվում գրառում «ջնջելը» տեսանելի ա ադմինիստրացիայի մյուս անդամների համար, ու եթե ինչ–որ մոդերատոր իր հայրենի Քեռիեզան գյուղից բարեկամի համար ԽԾԲ անի, շատ մեծ հավանականությամբ էդ կնկատվի ու Ակումբի Ղեկավարման Գրասենյակում եքա ղալմաղալ կբարձրանա էդ առիթով։ Այսինքն՝ ակտիվ վերահսկողություն կա էս հարցում։ Իհարկե տեսականորեն չի բացառվում, որ ինչ–որ բան աչքից վրիպի, բայց հաշվի առնելով, որ մոդերատորի ցանկացած գործողության հետքը մնում ա, չնկատվելու հնարավորությունը շատ փոքր ա։
- Էն դեպքերում, երբ կանոնադրությունը դեպքի վերաբերյալ բան չի ասում, կամ սահմանային ոչ միանշանակ դեպք ա, հաճախ մոդերատորները մինչև գործողություն անելը հարցը բարձրացնում են Ղեկավարության Գրասենյակում, որպեսզի մյուսների կարծիքը լսեն հարցի վերաբերյալ ու խուսափեն սուբյեկտիվիզմից։ Ի դեպ, նույնը վերաբերում ա նաև կանոնադրությունը խախտող գրառումներին։ «Ամեն մի» կանոնադրություն խախտող գրառման վերաբերյալ Ակումբի Ղեկավարության Գրասենյակում մի ամբողջ թեմա ա բացվում, բուռն քննարկումներով, թե մոդերատորի որ գործողությունը ավելի արդար ու համաչափ կլինի
Բայց իհարկե, բոլորս էլ մարդ ենք մեր սուբյեկտիվ ընկալումներով, ու չի բացառվում, որ նույնիսկ ղեկավարության ողջ կազմով քննարկվող որոշումը լավագույնը չլինի։
Մի խոսքով, իրականում մոդերատորի «պաշտոնը» ոչ թե արտոնություններ շնորհող կարգավիճակ ա, այլ ջանջալ, ժամանակատար ու անշնորհակալ աշխատանք։
Թափանցիկության վերաբերյալ, լավ կլիներ, որ ակումբի սովորական անդամների համար տեսանելի լիներ մոդերատորների գործիքակազմն ու մոդերավորման աշխատանքի բնույթը, բայց ինքս էնքան էլ չեմ պատկերացնում, թե տեխնիկապես ոնց կարելի ա ավելի թափանցիկ դարձնել, քան մինչև հիմա ա։ Ասենք հիմա իմ էս մանրամասներ պատմելը կարելի ա՞ ինչ–որ չափով «լայվ մտնել» կամ «ներքին կուխնյայի» բացահայտում համարել։
Ամեն դեպքում մոդերատորները հիմնականում «Մոդերատորական»–երով տեղեկացնում են թեմայում կատարված գործողությունների մասին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ընդհանուր տհաճ բան ա, նպատակն էլ` ոչ բարի կամ առնվազն անհասկանալի: Ու ընդհանրապես ի՞նչ եք հասկանում անցանկալի ասելով, այսինքն` ակումբցի, որի գրառումներն էնքան տհաճ են, որ կուզենայիք ընդհանապես գրառումներ չանե՞ր:
Դե, բնականաբար, 100 տոկոսով չեմ կարող իմանալ, բայց ինձ թվում ա` չեմ սխալվում, հատկապես եթե Գայլի հետ տենց համակարծիք եք, դժվար չի կանխատեսելը:ՈՒլուանա ջան, չգիտեմ, թե ինչքանով ես կանխատեսել իմ կանխատեսումը, բայց կարծում եմ սխալվում ես )))
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա (03.06.2018)
Ընկերներիցս մեկը տենց մի բան կազմակերպել էր իրանց կուրսում․ բոլորին առաջարկել էր կուրսի բոլոր ուսանողներին, այդ թվում՝ հենց իրանց, դասավորել ամենալավից ամենավատը սկզբունքով, ու ցուցակները միավորելով ընդհանուր արդյունք էր կազմել։
Արդյունքը ստացվել էր էն, որ բոլորը բոլորից խռովել էին։ՈՒ մի՞թե պարզ չի որ տենց էլ պիտի լիներ
![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
LisBeth (03.06.2018), StrangeLittleGirl (03.06.2018), Աթեիստ (03.06.2018), Ուլուանա (03.06.2018)
Թեմայում արտահայտվողներ եղան, որ իրենց երբեմն ճնշված են զգում Ակումբում ու համաձայնության եկան, որ 4-5 հոգի ընդհանուր ֆոնը փչացնում է, թեև տարբեր մարդկանց տեսանկյունից էդ 4-5 հոգին կարող են տարբեր մարդիկ լինել:
Նույն քո նշած էթիկայից ելնելով, չեմ կարծում, թե շատերը պատրաստ լինեն իրենց «սև ցուցակը» հրապարակել:
ՈՒ, եթե նման խնդիր կա, դա կարելի կլինի լուծել փակ հարցման միջոցով, կարծում եմ:
ՈՒ նշեցի, որ դա շատերին կարող է լինել ոչ միայն հետաքրքիր այլև ուսուցողական:
Իմ վրա եմ օրինակ բերում.
Ենթադրենք ես տեսնում եմ, որ իմ համար քվեարկել է 10 հոգի:
Անսպասելիա, բայց չէ՞ որ մտածելու տեղիք կտա ու շատ բաներ կարող եմ և վերանայել իմ մոտեցումներում կամ արտայտչաձևերում, ինչը չէի անի, եթե քվեարկած լինեյին 2 հոգի, կամ ընդհանրապես խաբար չլինեյի, թե մեկի վրա նման բացսական ազդեցություն եմ գործում:
Կասկածելի բաներ ես ասում )))Դե, բնականաբար, 100 տոկոսով չեմ կարող իմանալ, բայց ինձ թվում ա` չեմ սխալվում, հատկապես եթե Գայլի հետ տենց համակարծիք եք, դժվար չի կանխատեսելը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հարցման նախորդ առաջարկիս վերաբերյալ.
Սուիցիդալ դեպքերից խուսափելու նպատակով՝ կարելի է այլ ֆորմատով հարցում բացել՝ «Ամենասպասված ակումբցին»:
Հարցումը թող լինի բազմակի ընտրության հնարավորությամբ, թե ում գրառումներն ենք ավելի մեծ հաճույքով կարդում:
Հաղթողին էլ կարելի է Ակումբի խորհրդանշով գավազան նվիրել, քանի դեռ մրցանակային ֆոնդը չի սպառվել ու սա սարքել ամենամյա տրադիցիա:
#ՍերՈՒԿարոտ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ