Յոհանեսի մանթոյի պահով ․․․․․
Երեկ առաջին անգամ երթի ու միտինգի մասնակցեցի։ Տղես ու կինս համարյա առաջին օրվանից մեջն են եղել։ Ես ու աղջիկս պասիվ աջակիցներ էինք։
Ինչ տեսա երեկ - Երևանը, Հայաստանը, իրա բազմաշերտությամբ։ Բոլորը հանգիստ ու խաղաղ, բայց կարևորը մի նպատակով - արդարության վերականգնում։ Չեմ ուզում խորանամ, թե ով ոնց ա մտածում ու տեսնում դրան հասնելու ճանապարհը, ինչ մոտիկ ու հեռու նպատակներ ունի, բայց էս շարժումը տվել ա էտ հույսը բոլորին։ Ո էտ բոլորի մեջ համ առաջադեմ ուսանողն ա, համ ապերոն, Ծլնգի ՀՀԿ-ին քվեարկած տաքսիստը, համ էլ նույնիսկ ՀՀԿ-ի քուչի տասովշիկը, քանի որ նույնիսկ ինքը շանս ունի ստից ու խաբեությունից ազատվելու։
Մի հատ էլ կրկնեմ, որ առաջին քայլը պիտի լինի արդար ու ազատ ընտրություններ կազմակերպելը, ու դրա համար ՀՀԿ-ն պիտի իշխանական լծակներ չունենա։ Իսկ թե ոնց, էտ կերևա առաջիկա օրերին։ Նենց որ, դուխտ մի քցի, ամեն ինչ դեռ առջևում ա, ու քո նման տղեքը լիքը գործ պիտի ունենան անելու էս երկրի համար։
Էջանիշներ