Արշակ ջան

հասկացա որ ակումբի քո վստահելի գիտակներից չեմ, բայց պայծառ օր ա այսօր, դու էլ իմ անգիտակից ակումբային տեսածովս ահագին պարտաճանաչ գրառումներ անող անդամ ես երևացել․․․ հետն էլ որ գրառումներիս պատասխանում ես, կարծես դեմ չես զրույցի զարգացմանը, թեև քո ասած գիտակների էլիթար օղակից դուրս եմ։ Այնպես որ, արի զրուցենք, բայց զերծ մնանք փոխադարձ ստորկենակցումներից (էն ռուսերեն բառը կօգտագործեի, բայց աչքիս մի կողմից ռուսերեն օգտագործելու համար նկատողություն կանեն, մյուս կողմից էլ՝ ոչ-նորմատիվ բառապաշարի համար)։ Թե չէ սենց որ շարունակենք, ես էլ պիտի հտդ համաձայնեմ, որ եթե մամուլը նույն հմտությամբ կարդաս ինչ իմ գրառումները, հաստատ ժամանակի վատնում կլինի, դու էլ ի պատասխան ինձ դեղին հանրամատչելիության սիրահար կանվանես ու տենց կգնա։ Բայց համոզված եմ, որ երկուսս էլ կարող ենք ավելի արդյունավետ զրույցի (բանավեճ չասենք, վիճելու տրամադրություն չկա) բռնվել, դե կողքից էն գիտակիցներն էլ մեր անգետների ծլնգոց-թռչկոտումներից, հեչ որ չլինի, գոնե կզվարճանան․․․
Նայի, այստեղ հարցի մի քանի կողմ կա․ քաղաքական, իրավական, հումանիստական, գիտական և այլն։ Դու կարծես հարցնում էիր թե ինչ գիտեն, որ հաստատ ռուսաց գործ ա թունավորումը։ Հիմա արի այս հարցին մոտենանք տեխնիկական կողմից․ արդյո՞ք հնարավոր է իմանալ, որ մահափորձը պաշտոնական Մոսկվայի գործն էր։ Իմ աչքին քո առաջին գրառումը հենց այս հարցն էր առաջ բերում։ Ես էլ ի պատասխան հիմնականում հենց դրան անդրադարձա, ասելով որ 100%-անոց ոչինչ չկա, բայց շաաաաաաաաաատ մեծ հավանականությամբ կարելի է գալ այն եզրահանգմանը, որ սա առանց պաշտոնական Մոսկվայի մատախառնության հնարավոր չի եղել։ Ու այդ որոշման մի մասն էլ գիտական է։ Դրա համար էլ հղեցի հենց ԳԻՏԱհանրամատչելի մամուլին, ու տվեցի որոնման բանալի։ Կարճ ասած, (գրեթե) հաստատ կարելի է որոշել, որ այդ թույնը հենց պաշտոնական ռուսաստանյան լաբորատորիայից է դուրս եկել։
Իհարկե հարցի մյուս կողմը ռուսաստանյան պետ-ապարատի գործառույթների մասին իրազեկությունն է, որ, ասենք, կարողանաս բացառել rogue պաշտոնյաների հանցագործության վարկածը։ Բայց ամեն դեպքում հնարավոր է (գրեթե) հաստատ որոշել, որ այդ մահափորձը կա՛մ պաշտոնական Ռուսաստանի գործն է, կամ էլ պաշտոնական Ռուսաստանի անփութությունը, որ չեն կարողանում այդպիսի զենքը լավ տնօրինել։
Ուշադրությունդ ուզում եմ գրավել երկու բանի վրա․․․ նախ՝ (գրեթե)-ի վրա, որովհետև կյանքում ոչինչ էլ 100% չի, ու նույնիսկ սպանվածի սրտի մեջ դանակ կոխած վայրկյանին որ մարդուն բռնես, չես կարա 100% պնդել, որ մահացածը այդ դանակահարումից է մահացել, այլ ոչ թե դրանից մեկ վայրկյան առաջ մեկ այլ բնական պատճառից։ Ու իրավական գործառույթները ահագին լավ գործում են այդ ոչհարյուրտոկոսանոց իրականության մեջ։ Երկորդը՝ «հնարավոր է որոշել»-ի «հնարավորի» վրա։ Քանի որ եթե կարելի է որոշել, դեռ չի նշանակումո որ այս դեպքում դա է արվել, կամ որ այլ մոտիվներ ՄԹ-ն չունի։
Հիմա փորձենք նայել ՄԹ-ի տեսանկյունից․․․ ինչ էլ որ Մեյին հայտնի չի դարձել, դա փաստորեն հերիք է եղել, որ իր երկրի շահերին հակառակ դիվանագիտական խալմաղալի մեջ մտնի Ռուսաստանի հետ, հլը դրան գումարած էլ արևմուտքի իր այլ ընկեր-չընկերներին էլ ընկնի համոզի, որ հաստատ ռուսների արածն ա։ Հիմա Մեյը չի, ես ու դու ենք․․․ խոսքի ինչի՞ պիտի նենց էլ եվրոպական ներկա խառնաշփոթի մեջ սենց անկապ պրովոկատիվ քայլ աներ, որ դիվանագետ ռադ մադ աներ, հլը մի հատ էլ ուրիշներին համոզի, որ նույնն անեն, եթե չունենար բավական հիմքեր կասկածելու, որ իր երկրի սահմաններում ուրիշ երկիր քիմիական զենք ա կիրառում։ Ու այլ տերությունների ղեկավարները չեն, ես ու դու ենք․ Մեյը մեզ ասում ա հաստատ Պուտինն ա, նայեք էս ու էս փաստերին, ու փաստերը տուֆտություն են, բա չենք ասի՝ գնա քո սադրանքների փլավը ինքդ մարդկության ականջներին կախի։
Ու ես երբեք էլ չեմ ասել թե հաստատ Պուտինն ա, որովհետև մենակ իրեն է ձեռ տալիս։ Ուղղակի քո նկարագրած այլընտրանքներն իմաստից բացարձակ զուրկ են։ Հիմա Պուտինը կարա՞ր սենց բան աներ։ Չեմ կարծում թե ինչ-որ մեկը այս հարցի դրական պատասխանի մեջ կասկածում ա։ Թույլ կտա՞ր իրեն։ Դե սա էլ այնքան էլ պարադոքսալ հարց չի։ Մոտիվներ ունե՞ր։ Դե էդ մեկն էլ գիտակներին թողնեմ․․․
Իսկ հիմա հարցնենք մեզ․․․ ինչ-որ բան ունի կղկղանքի գույն, կղկղանքի հոտ ու վրեն ճանճեր են հավաքվել, ի՞նչ ես կարծում, կղկղա՞նք ա, թե շոկոլադով փուդինգ ա՝ կղկղանքի ձև ու հոտ տված, որ հանկարծ ուրիշները չուտեն։ Ամեն ինչ էլ հնարավոր ա, չէ՞, ու կա կանխավարկած-մարկած․․․ օքեյ, բայց կա նաև WTF դիրքորոշում․ եթե կղկղանքից չտարբերվող բան է հարևանը բերում իմ բակում դնում, ապա հերն էլ անծած թե փուդինգ ա, թող գա հավքի տանի, ու իմ բակում էլ չերևա։
Ու նաև հիշենք, որ ՄԹ-ն Ռուսաստանին նոտա էր ուղարկել, որ ախպեր, գիտենք էս կղկկղանքը ձեր օրգանիզմից դուրս եկած բան ա, բան ունեք ասելու նրա մասին, թե ո՞նց է այդ կղկղանքը մեր բակը հասել։ Ի պատասխան լռություն էր՝ համեմված անկապ տուֆտություններով (չեն կարողանում պաշտպանել մեր քաղաքացիներին և այլն)։ Հիմա կորող ա սա էլ էր թոզափչություն, բայց եթե այդպես է, ապա գլոբալ թոզափչության մեջ Ռուսաստանին ծալեցին, իսկ քաղաքականության մեջ ճիշտ է ուժեղը, ու կոնկրետ այս թոզափչության մեջ թույլ կողմը դուրս եկավ Ռուսաստանը, և ուրեմն կարելի է ասել, որ ընդհանրապես իմաստ չունի այս մի անկապ թունավորման բուն հետքերով գնալ, ու փորձել ճիշտ ու սխալ գտնել․․․ դե նենց չի էլի, որ Պուտինին տանելու են ՄԹ-ում մահափորձի օրենքներով դատեն։ Եվ ուրեմն, սկզբնական հարցդ էլ կարող է իմաստազուրկ լինել, քանի որ մեծ հաշվով մեկ է, Ռուսաստանն էր կազմակերպել, թե՝ չէ։
Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրը, ըստ իս, հենց քիմիական զենքերի տեխնիկական կողմն է․․․ ու նաև սրա պատճառով էի քեզ հղում դրա մասին իրազեկվելու, քանի որ տեխնիկական ուղղվածության մարդու համար ահագին հետաքրքրաշարժ թեմա է, բոլոր քաղաքականություններից զերծ։
Էջանիշներ