Ես կարծում եմ, որ առհասարակ, բոլոր հանգամանքները հաշվի առնելով ու կամայական դեպք քննելով կարելի է գալ տրամաբանական եզրակացության, թե տվյալ անհատի որոշումները այդ հանգամանքներում ինչքան խելացի կամ ոչ խելացի են եղել։
Ա-ն հիմար է, որովհետև անիմաստ, առանց ակնհայտ շահ ստանալու ավելացնում է իր և/կամ ուրիշների կյանքին ու առողջությանը սպառնացող ռիսկերը։Սենց մի քանի օրինակ անցավ մտքովս.
Ա-ն ու Բ-ն պիտի փողոցն անցնեն, բայց լուսացույցը կարմիր է:
Ա-ն հավես չունի սպասելու ու վազելով անցնում է մեքենաների արանքով՝ անվնաս տեղ հասնելով դիմացի մայթ:
Արդյունքում՝ ոչ ինքն է տուժել, ոչ ուրիշները:
Ա-ն հիմա՞ր է, թե՞ ոչ:
Կանաչ լույսը չի երաշխավորում, որ քեզ զիջում են, անհրաժեշտ է ամեն դեպքում համոզվել, որ անվտանգ է անցնելը (ինձ ծանոթ երթևեկության կարգերում նաև նշված է դրա մասին), հետևաբար Բ-ն էլ է մեծ հավանականությամբ հիմար։ Բացառություն կլինի, եթե ավելացնես, որ Բ-ն տեսողական, կամ շարժողական կամ այլ ֆիզիոլոգիական խնդիրներ ունի, կարելի է էլի հանգամանքներ ավելացնել։Բ-ն սպասում է մինչև իր համար վառվի կանաչ լույսը ու նոր է սկսում փողոցն անցնել: Բայց էդ պահին չգիտես որտեղից դուրս է պրծնում մի մեքենա ու վրաերթի ենթարկում նրան:
Արդյունքում՝ Բ-ն տուժեց:
Նա հիմա՞ր է, թե՞ ոչ:
Էս մեկը էմոցիոնալ, աֆեկտային վիճակ է, որտեղ մարդուս հույզերը խանգարել են սթափ ու սառնասիրտ գործողություններ անելու, ընդհանուր դեպքում խելամիտ է սառնասիրտ լինել անկախ հանգամանքներից, կարծում եմ հասկանալի է։Գ-ն ավագ գիտաշխատող էր ու վերջին շաբաթը տնից դուրս չէր եկել՝ մնալով շատ ծանր հիվանդ մոր կողքին, որին բժիշկները հույս չէին տվել ու հայտնել, որ ցանկացած օր կարող է նրա վերջինը լինել:
Սթրեսն ու լարված իրավիճակը գոնե մի քիչ թոթափելու համար՝ Գ-ի կինը համոզում է նրան գնալ իր լաբորատորիա աշխատելու:
Համոզվելով, որ մոր վիճակը կայուն է՝ Գ-ն տեղի է տալիս: Բայց օրվա ընթացքում նրան է զանգում կինն ու ասում, որ մոր վիճակը կտրուկ վատացել է:
Գ-ն իրեն գցում է մեքենա ու տուն շտապում, որ վերջին վայրկյանները մոր հետ անցկացնի:
Տեսնելով դիմացի դատարկ խաչմերուկը նա կարծում է, թե անվնաս է ու անցնում է կարմիրի տակով՝ վրաերթի ենթարկելով դիմացը դուրս եկած Բ-ին:
Արդյունքում՝ Գ-ն հա՛մ իրեն վնաս պատճառեց, հա՛մ ուրիշի:
Նա հիմա՞ր է, թե՞ ոչ:
Կրկին էմոցիոնալ, աֆեկտային վիճակ է, ընդհանուր առմամբ հաստատ չես ասի, որ խոսքը գնում է խելամիտ մարդկանց մասին։Դ-ն չէր հասցրել սեփական մոր կողքը լինել՝ նրա վերջին րոպեներին:
Հետագայում նա ինքն իրեն չէր ներել դրա համար ու տարիներ շարունակ սթրեսի մեջ էր:
Ամուսնուն նույն բախտին չարժանացնելու հանար՝ նա զանգել էր Գ-ին ու ասել, որ սկեսուրի վիճակը կտրուկ վատացել է:
Արդյունքում՝ նա վնաս էր պատճառել Գ-ին՝ չշահելով դրանից ոչինչ:
Դ-ն հիմա՞ր է, թե՞ ոչ:
Էջանիշներ