Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր, ամեն կեղծող իրա համար ա անում,
Հեն ա մի ծանոթ գործարանի տնօրեն կար, չուզեց իրա աշխատողներին ստիպեր, որ քվեարկեին, քանի տարի ա չեն թողնում ապրանքը ծախի։
Եթե ինքը համաձայնված լիներ՝ աշխատողներին ստիպելու, կասեիր հիմար ա, բայց էս դեպքում որն էր հիմար քայլը ))
Ապեր հիմար քայլը էդ մարդուն բիզնես անել չթողողների մոտ ա, որովհետև եթե խորը մտածես, կտեսնես, որ դրանով պակասեցնում են վճարունակ մարդկանց թիվը ու ավելացնում անվճարունակների թիվը, ու վաղը էլ թալանելու բան չի մնա հիմարներին, որովհետև հարկ վճարող չի լինի։

Իմանալու համար "հիմա սխալը կա՞, թե՞ չկա", պետք ա էդ մարդկանց ամն մեկին առանձին մեկուսացնել ու մի քանի տարի դիտարկել, որ հասկանանք, թե կոնկրետ էդ մարդը խի՞ տենց որոշում կայացրեց, որ իմանանք՝ արդյո՞ք էդ ամենանպաստավոր ու ամենաիմաստուն որոշումը չէր։
Այսինքն դու կարծում ես, որ որոշում կայացնելու պատճառների՞ց է բխում այդ որոշման իմաստուն լինել/չլինելը։ Ինձ տրամաբանական չի թվում քո ասածը։ Չիպոլլան ասում է, որ որոշման իմաստուն լինել/չլինելու մասին պետք է դատել արդյունքներից ու հետևանքներից, ինչի հետ ես համաձայն եմ։