User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Անձնական տարածք (քյառթական թեմաներից)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց քյառթական թեմաների մեջ ես էլ եմ եղել, որովհետև ժամանակին ես էլ տատիիս տանն էի ապրում ու երևի թե բոլոր մարզերից եկած, քաղաքում բարեկամների տանն ապրողներն ունենում են, ու ես էլ էի անընդհատ ընկնում ուշ տուն գալու համար պատմությունների մեջ։ Անձնականիս, փառք աստվածներին, տատիս չէր խառնվում, հլը մի բան էլ ինքն էր մոտիվացնում, որ ընկեր ունենամ կամ հարցուփորձ անում անձնականիցս, բայց այ ուշ տուն գալը իրա համար խնդիր էր, որովհետև ինքը շատ մեծ պատասխանատվություն էր զգում ու անհանգստանում էր, երբ ես դրսում էի․ ամեն ուշ տուն գալս պատմություն էր։ Ու ես իրան շատ լավ հասկանում եմ։ Ասում էր՝ բա ի՞նչ պատասխան եմ ես տալու ծնողներիդ, որ հանկարծ քեզ մի բան լինի, բայց դե դա իհարկե, ինձ նյարդայնացնում էր։ Հետո սովորել էի դրան, որովհետև գիտեի, եթե իրա տանն եմ, ուրեմն պիտի ապրեմ էդ տան օրենքներով, իսկ էդ տանը օրենք էր ուշ տուն չգալը․ եթե դուրդ չի գալիս, կարաս գնաս, գլխիդ ճարը տեսնես։
    Չեմ ասում, թե դա նորմալ ա, բայց եթե մի մարդու տանը ապրում, ուտում-խմում-քնում ես, անձամբ ես մտածում եմ, որ կարելի ա ինչ-որ բաների զիջումների գնալ, անել նենց, ոնց էդ մարդկանց տան օրենքն ա։ Դրա փոխարեն, ես կամաց-կամաց տատիիս սովորացնում էի, հետը խոսում, բացատրում էի․ սկզբում գոռգռում էր, հետո ձայնը կամաց-կամաց իջացնելով, կամաց-կամաց համոզելով բացատրում էի ու իհարկե իմ նյարդերի ու ժամանակի հաշվին, ընթացքում սովորացրի, որ ես տենց եմ ու էդ ա իմ կյանքը։

    Իսկ անձնականի պահով էլ․ ես երևի աշխարհի ամենակոնսերվատիվ մաման ունեմ, որը հայկական ավանդական մամա ա ու ինքն էլ ա սիրում իրա երեխեքի կյանքը քչփորել, ամեն ինչ իմանալ, ամեն ինչ կառավարել, բայց դրա ելքն էլ եմ գտել․ շաբաթը մի անգամ թեթև խոսակցություն եմ ունենում հետը, էլի իմ նյարդերը հաշվին, բայց անընդհատ ինչ-որ պատմություններ եմ պատմում ընկերներիս կյանքիս, երբեմն հորինված ինչ-որ դեպքեր, ներկայացնում եմ, թե ոնց են վապշե աշխարհում ապրում մարդիկ, կինոներ եմ ցույց տալիս, գրքեր եմ տալիս, որ կարդա ու ժամանակի հետ զգում եմ, թե ոնց ա փոխվում իրա մտածելակերպը, ոնց ա հիմա նորմալ նայում բաների, որոնց կատեգորիկ դեմ կլիներ տարիներ առաջ։ Ու ես դա իրա մոտ նենց եմ ասում, որ հասկանա, որ դա իմ համար շատ նորմալ ա, որ տենց պիտի լինի, չնայած մեկ-մեկ գիտեմ, որ ինչ-որ պնդումներիս համար կարողա տա, գլուխս ջարդի։
    Որ 18 տարեկան էի, ասեի ընկեր ունեմ, կսկսեր դարդոտվել, հարևանների ու ուզողների մասին մտածել, հիմա ինքն ա գալիս կպրշկվում, ասում գնա շփվի մարդկանց հետ, որ արտասահմանից հյուրեր եմ ունենում կամ ընկերներս են գալիս մեր տուն, թեկուզ խմելու ու տունը թափթփելու, ինքն ավելի շատ ա ուրախանում, որովհետև ես քանի տարի ա իրա ականջին նստած եմ, որ պետք ա փոխվել, այլ կերպ մտածել։
    Էս վերջերս Ֆրանսիայից հյուրեր ունեի, զույգ էին ու ընթրիքից հետո տղան որոշեց ամանները լվալ, սկզբում մամայիս համար շոկ էր, որ կարողա իրա խոհանոցում ինքը նստի, էդ տղեն ամանները լվանա, ո՞նց կարա տղամարդը աման լվա, սկզբում անսովոր էր, հետո սովորեց։

    Ասածս ինչ ա․ պետք ա անընդհատ թեկուզ սկզբում լեզվակռիվներով, բայց մարդկանց բացատրել դա, խոսել հետները․ մի 7-8 անգամից հետո նորմալ ա դառնում։
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.12.2017), Chuk (07.12.2017), enna (06.12.2017), John (06.12.2017), Progart (06.12.2017), Rammstein (09.12.2017), Արամ (07.12.2017), Նաիրուհի (09.12.2017), Նիկեա (07.12.2017), Ուլուանա (07.12.2017), Տրիբուն (06.12.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36
  3. Անհրաժեշտ է օֆիսային տարածք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2011, 20:37
  4. Հարկավոր է տարածք գրասենյակի համար:
    Հեղինակ՝ Կարեն ջան, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2007, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •