Ես իմ անունից կարամ ասել։
Ես ծաղիկ շատ եմ սիրում ու ոնց որ շատերը` էսթետիկ հաճույք եմ ստանում։ Բայց հարցը սրանում չի։ Իմ համար ծաղիկի բիզնեսը ու իրա նվեր լինելու իմաստը հաճելի չեն։ Պարզ օրինակ, էս վերջերս խայտառակ սիրուն ու վայրի մանուշակագույն դաշտային ծաղիկներով էր լցվել Երևանը։ Երևի ինչքան պարապ մարդ կար դրանց հետ/մեջ նկարվել էր։ Հենց էդ տեղը իշմարվեց բիզնես անողների կողմից` ամբողջ էդ բնությունը ավիրվեց, տեղը պռճոկված արմատները մնացին ու ամբողջ քաղաքում սկսեցին վաճառվել էդ ծաղիկները։ Իմաստը?
Ես շատ ուշադիր եմ նման բաների նկատմամբ։ Տարի կար աջ ու ձախ վայրի կակաչներ էին վաճառում։ Ես կուզենայի, որ էդ վայրի դաշտերը իրանց սիրուն ծաղիկներով մնային։
Հա, լիքը ծաղիկների տեսակներ կան, որոնք հենց վաճառվելու նպատակով են արհեստականորեն աճացվում, կան, որ ներմուծվում են, դրանք հլա օկ։
Մյուսը։ Ծախսում ես գումար, որ 3 օր էդ խեղճը թոռոմի ու նետես զիբիլը։ Հաճելի բույր կարող ես այլ կերպ կազմակերպել։
Հետո, կոնկրետ իմ դեպքում` ես ալերգիկ եմ, հատկապես դաշտային ծաղիկներից գնում եմ էն աշխարհի։ ։Դ Եթե ինձ ելակ նվիրեն ես ավելի կուրախանամ քան ծաղկից, որտև ելակ նվիրելու մեջ ավելի շատ եմ իմաստ տեսնում քան ծաղիկի։ Իսկ, երբ ծաղկամանով են նվիրում` էդ լրիվ ուրիշ հաճույք ա։ Այ իրանք ինձ հաճելի են, որտև գիտեմ, որ չեմ վնասում։ Նենց չի, որ ես ասում եմ ծաղիկ նվիրողները կամ նրանք, ովքեր դա որպես նվեր սիրում են վատն են, որտև ես չեմ կարա մարդկանց ասել` բոյկոտեք նման բաների դեմ, բայց ես ինքս չեմ սիրում։ Եթե քո կինը սիրում ա ու իրան հաճելի ա, հաստատ ես չեմ, որ քեզ կարող եմ ասել` ինչու ես նվիրում? Մի արա էլ նման բան։
Էս ծաղիկների հետ կապված բան հիշեցի։ Չգիտեմ նկատել եք թե չէ, բայց ձմռանը արդեն մի քանի տարի ա սկսել են եղևնու ճյուղեր կամ շիշկաներ վաճառել։ Եթե ինձ ասեք` Լիզ, էս ամենը շատ գրագետ ա արվում ու բնությունը չի տուժում, կասեմ լավ, բայց ես հետևանքները տեսել եմ։ Դիլիջանում ուղղակի ցխված են ծառերը, ահավոր ա։ Նույնը տանը Նոր Տարուն բնական եղևնի դնելն ա։ Չգիտեմ, չեմ ընդունում։
Հ.Գ. Հեռախոսով էլ նեռվայնանում եմ գրելուց, գրածիս կեսը կորում ա։
։Դ



Մեջբերել

De gustibus et coloribus non est disputandum.
Էջանիշներ