

էս մասից հետո իմաստ չեմ տեսնում շարունակելու։ Քո նախատրամադրվածությունը նենց ա, որ 1 մլն $ բյուջեով մոնիթորինգ էլ ներկայացնեմ՝ մեկ ա կասկածամտորեն ես վերաբերվելու
![]()
փաստեր ներկայացրու, եթե համոզես, որ սխալվում եմ՝ կընդունեմ սխալս, ինչումն ա խնդիրը։ Թե չէ հարցախեղդ անելով հո չի, ասեցի թե ինչի հիման վրա եմ տենց տոկոսի/թվի հանգել։ Դրանից ավել բան չունեմ ասելու, քանի դեռ հիմնավոր կասկածի տակ չի դրված էդ թիվը։



Արամ (03.09.2017)

Լիզա ու Բյուր ջաներ, եթե հիմնավորում եք պահանջում, թույլ տվեք ես էլ պահանջեմ: Քոչարյան, ականջդ կանչի: Հա, ի՞նչ էի ասում. բերեք մեկ, գեթ մեկ չմշակված հողատարածքի, վայրի դաշտի օրինակ, որը փչացել է ծաղիկներ այնտեղից քաղել, բերել ծախելու պատճառով: Չեք կարող, որտև չկա:
Ավելին, եթե տենց մասնավոր օրինակ գտնեք, օրինակ ինչ-որ Երևանամերձ փոքր դաշտ, որ մոտիկության պատճառով հարմար է եղել ու բոլոր պարապները գնացել, էնտեղից բերել են ու դաշտը փչացել ա, էդ բավարար հիմք չի լինի ծաղիկներ նվիրելու կուլտուրան բնություն փչացնող ներկայացնելու համար: Դա կլինի առանձին, եզակի դեպք, որի դեմ պետք ա պայքարել, ոչ ավել:
Ես լրիվ ընդունում եմ, որ մարդը էս կամ էն պատճառով չի սիրում ծաղիկ նվեր ստանալ: Օրինակ երբեք չեմ մտածի Լիզային դաշտային ծաղիկ նվիրելու մասին, որտև ինքն ալերգիա ունի, փոխարենը կարող եմ մտածել ելակ նվիրելու մասին: Չեմ մտածի Բյուրին ծաղիկ նվիրելու մասին, որտև ինքը ավելի կուրախանա մի գեղեցիկ բացիկից՝ հետաքրքիր մակագրությամբ: Մարտի 8-ին ոչ կնոջս, ոչ մորս ծաղիկ չեմ նվիրի, ու ընդհանրապես բան չեմ նվիրի, որտև համարում ձևական, արհեստական բան:
Էս ու բազմաթիվ դեպքեր հասկանալի ու ընկալելի են, իսկ ծաղիկների չնվիրելը հիմնավորել բնությունը փչացնելով ուղղակի աբսուրդ եմ համարում, իրականությունից կտրվածություն:
Հայաստանում ու ոչ միայն ծաղիկների բիզնեսը հիմնականում ջերմոցային ա, հատուկ պայմաններում աճեցվող: Տոկոսներ չեմ կարող բերել, բայց կարծում եմ Ջոնի բերածը մոտ է իրականությունը: Դաշտերից հիմնականում գնում ու քաղում եմ ոչ թե ծաղկի վաճառքի պապաները, այլ խեղճ մարդիկ, ովքեր դրանով մի քանի կոպեկ փող են աշխատում: Ծաղկի բիզնեսմենների համար դա չարդարացված ծախս (իրանք չեն քաղելու՝ վճարելու են քաղելու համար) ու ռեսուրսների վատնում ա՝ ոչ եկամտաբեր:
Իսկ փոխարենն ասենք ՄԱՐԴԸ վերցնում ա մի քանի հեկտար հող, վայրի բնությունը լրիվ վերացնում ու ցորեն ա ծախում: Մեղուններն ու մյուս միջատները տխուր սուլելով քոչում են էդ տեղերից, եթե ճիշտ եմ հիշում, հողի որակն աստիճանաբար ընկնում ա: Բայց դա օքեյ ենք համարում, որտև ի վերջո ստամոքսներս ա լցնելու, ոչ թե էն մյուս դաշտի 10000 ծաղիկից 100 քաղվածի նման մեր սենյակն ուղղակի հոտ ա լցնելու: Չէ, էլի սարկազմով չի ասածս, ես ինքս նորմալ եմ համարում, որ մարդը օգտագործում ա էդ հողատարածնքները:
Բայց այ աննորմալ եմ համարում, որ հերիք չի տենց բռնում էդ վայրի բնությունը վերածում ենք ցորենի դաշտի, հետո էլ ասենք դոդի Գագոն գալիս ա, հողի տիրոջը մոտավոր հաշվարկով փող ա շպրտում, որ կարողանա իրա ուզածով տրորի էդ ցորենի դաշտը, վարի տա ինքչն կարա, որ կարողանա էդտեղ լորի որս անի, օրը 200-400 լոր խփի, որտև վիձիծե լի, ցորենի դաշտում լորերը շատ են հավաքվում ու ստեղ ավելի հեշտ ա խփելը: Արդյունքում վայրի բուսականությունն էլ ա վարի գնում, բայրի կենդանին էլ, դեռ ցորենի բերքն էլ չի լինում: Այ սա խնդիր ա, ու ոչ մի դաշտային ծաղիկի քաղել սրա մի տոկոսի չափով անգամ վնաս չի տալիս բնությանը:
Իսկ սենց ու ուրիշ օրինակներ հարյուրներով ու հազարներով կարող եմ բերել: Այ սրա մասին եմ խոսում, երբ ասում եմ, որ չափազանցում ու աբսուրդի եք հասցնում թեման: Հասկացանք, ծաղիկ նվեր ստանալ չեք սիրում, տարբեր պատճառներով: Բայց ընդհանուր էդ երևույթը մի որակեք բնությունը փչացնել: Եթե բնության պաշտպանության խնդիրներ ձևակերպենք, մի քանի հազար խնդրից հետո դա կարելի ա գրել, դիմացը գրելով «ըստ էության անվտանգ է բնության համար» նշումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

սիբեխի հարցը մնաց

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (03.09.2017)

Համ էլ ինձ էնքան սիբեխի հարցը չի հուզում, ինչքան բազմատեսակ դեղաբույսերի։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ



ասեմ ավելին՝ բա ծխախոտ աճեցնելու համար ինչքան մեղու ա առանց ծաղիկ մնում..
բա խախողի համար, որից հետո արաղ են քաշում, հարբում ու կանանց ավելի շատ քրֆում...
էրգիրը էրգիր չի էլի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (03.09.2017)

Մոդերատորական. վերջին մի քանի տասնյակ գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։ Հիշեցնեմ, որ քննարկումն արդեն հենց ծաղիկների վերաբերյալ թեմայում է, հետևաբար նույնիսկ բնապահպանական ուղղությամբ զարգացնելու դեպքում աշխատեք չշեղվել ծաղիկների թեմայից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (04.09.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ