Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆեյսբուքը տենց ֆունկցիա չունի Իհարկե թույն միտք ա, բայց կոնկրետ էս ափը, ոնց հասկանում եմ, առյաժմ նման ֆունկցիա չունի։
Հա Բյուր հորինում եմ http://momentsapp.com/

Իդեպ, ծրագրի հեղինակներ նման ֆունկիցա ունե՞ք թե չէ Եթե չէ, էն սկզբի գրառման մեջ, որ գրել էի "քուլ" ֆունկցիաներ, սենց բաների մասին եմ, որ ռեվալուցիոն են ու մաքսիմալ ձգող ու օգտակար։

Ես որպես սպառող ասել եմ, թե ինչու նույն ափը Կոպենհագենում չեմ օգտագործի, բայց Երևանում կօգտագործեմ ու մի շարք փաստարկներ բերել, թե ինչու էս վիճակում միջազգային շուկա գրավելու վրա կենտրոնանալ չարժե։

Եթե խոշոր քաղաքների կեսն ա, դա արդեն չեղավ ամբողջ աշխարհ։ Ո՞նց ա որոշվելու որ կեսը։ Ու հետո, լոկալ կազմակերպությունների մեջ էղող ու անընդհատ թարմացնող ֆրիլանսերն էժան բան չի։ Էդ 50 - 60 000 դոլարներն ամեն ամիս են պետք, ու դա էլ եթե 10-20 քաղաք ծածկի, էլի լավ ա։ Դե հիմա հաշվի, թե տարվա կտրվածքով ինչքան ա գալու։
Բյուր, դու սկսել ես խառը հաշվարկնել անել, ինձ էլ ուզում ես հետդ քաշես, ես էլ սկսեմ ինչ որ սխալ բաներ հաշվել, բայց իմաստը կայանում ա նրանում, որ էդ ռեսուրսները շատ մեծ չեն ու կան։ Էդ ինքնաթիռ արտադրելու ռեսուրսներ չի, որ ասես չկա, ստից ռեկլամ-ֆրիլանսի պարզ բաներ ա։ Մի փորձի ինձ համոզել, որ էդ եսիմինչ ռեսուրս ա ու չկա։ Երբ ինձ պետք էր, ես հեշտ հնարավորություն ճարել էի նման ռեսուրսի համար, ճիշտ ա հետո չեմ օգտագործել, բայց փաստը էն ա, որ գտնելը դժվար չի։

Բացատրի, ինձ ահագին հետաքրքիր ա։ Հիմա փաստն էն ա, որ իմ կոնտակտներից ընդամենը երեքը տելեգրամ ունի, որոնցից մեկը Ներսեսն ա։ Այսինքն, ինձ հետ նույն քաղաքում ապրողներից ընդամենը երկուսն են։ Փորձեցի ակումբցիների գտնել, ոչ մի կերպ չստացվեց (դե ոչ մեկի հեռախոսի համարը չունեմ)։
Օք, իրիկուն կգրեմ։