Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ էլ ստեղ հիմնականում չեն քննադատում՝ տրոլլում են, առողջ քննադատություն վաղուց չկա ստեղ, նենց որ չհիասթավեք ու շարունակեք։
Ձեզ հաջողություն։
keyboard ջան, ասենք՝ ես մոբայլ հավելվածներ ստեղծելու ու product manage անելու տարիների փորձով մարդ եմ, ինձ հետաքրքիր ա էս թեման, ուզում եմ մտնեմ, քաշեմ էս մարդկանց ծրագիրը, տեսնեմ՝ ինչը ոնց ա, ու եթե կարողանամ՝ մի քիչ էլ օգնեմ, որ ինչ-որ բան ավելի լավ անեն: Հենց ընենց, մերձավորի հանդեպ սիրուց դրդված : Ինչու՞ ես միանգամից ասում, որ Ակումբը մենակ տրոլլինգի տեղ ա, էլի. էդ ի՞նչ ա տալու անդրոիդին, ինձ, քեզ ու ընդհանրապես՝ Ակումբին :

անդրոիդ ջան, եթե ժամանակ գտնեմ, կնայեմ, իմ կարծիքն էլ կգրեմ: Մինչև էդ ուղղակի ասեմ, որ չարժի ձեր պոտենցիալ կամ ռեալ օգտագործողին ասել, որ իր ասածը «արհեստական երկար պրոբլեմների ցանկ» ա: Ֆիդբեքը ֆիդբեք ա, առանց բացառության բոլոր ֆիդբեքները կարևոր են, ու պրոբլեմը երբեք արհեստական չի, որովհետև ձեզնից շատ ռեալ օգտագործող ա տանում: