Ախ այդ ռելատիվիզմը: Կներես, բայց երբ հեղինակը գրել է «փիղ», նկատի ունենալով հենց փիղ, ու ընթերցողը դրա մեջ տեսել է վարունգ, ապա ընթերցողը ստեղծագործությունը սխալ է ընկալել:
Ես չեմ գրում ինչ-որ մեկին հաճույք կամ ուրիշ բան պատճառելու համար: Եթե ցանկանայի հաճույք պատճառել, կարող էի իմ ընթերցողներին հատիկ-հատիկ մաստուրբացիա անել, ու դրանով սահմանափակվել:
Ես պատմություն եմ պատմում, կամ մի քանի պատմություններ, որոնք ընդհանուր մի պատկեր են կազմում:
Դիսկուսիան աբսուրդ ու ոչ էական էր ի սկզբանե՝ ես պետք է շնորհակալություն հայտնեի կարծիքի համար ու մոռանայի: Ես, ցավոք, որոշեցի հնարավորություն տալ քեզ հիմնավորել քո կարծիքը: Ինչը դու չարեցիր՝ մտնելով ստեղծագործության ընկալման ռելատիվիզմի պղտոր ջրերն ու պաշտպանելով տեսանկյուն, որն ի սկզբանե անպաշտպանելի էր (ես ցիտել էի ստեղծագործություն, որը որոշակի անուն ու իմաստ ունի իմ գրածի կոնտեքստում): Ու կատարելով պնդումներ՝ առանց բերելու հիմնավորումներ:
Կենդանի գրողներն անընդհատ քննարկում են իրենց ստեղծագործությունների վիճահարույց կետերը, պերսոնաժների մոտիվացիաները: Բայց երևի ոչ մարդկանց հետ, ում համար սեփական սխալն ընդունելը կամ ստեղծագործության ընկալման նոր կողմ բացահայտելն այդքան դժվար է: Ովքեր փորձում են ստեղծագործությանն իրենց էգոն փաթաթել: Ովքեր քննադատությունը սկսում են հեղինակի նկատմամբ սուբյեկտիվիզմի մեղադրանքներից:
Սա իմ պատմությունն է, ոչ թե քոնը: Կարող ես կարդալ, կարող ես չկարդալ: Ես իմ քննադատության մեջ միշտ անդրադարձել եմ գրելու ձևին՝ գրածի պարունակությունը թողնելով հեղինակին: Վատագույն դեպքում, եթե սյուժեում կամ պատմության ընդհանուր տրամաբանության մեջ «ծակեր» կան, կարող եմ դրանց անդրադառնալ: Բայց, գրողը տանի, երբեք չեմ փորձել փոփոխել ցիտված տեքստը, հետո, անտեսելով բոլոր հակափաստարկները, շարունակել պնդել, որ ես մեկ է՝ ճիշտ եմ:
Միանգամից պարզ է դառնում քո մոտիվացիան այս կոնտեքստում. դու արդեն ոչ թե ցանկանում ես կարծիք հայտնել ստեղծագործության մասին, այլ ուզում ես մինչև վերջ սխալ դուրս չգալ:
Իսկ դա վիրավորական է:
Ես սիրում եմ, երբ ինձ ապացուցում են, որ ես սխալ եմ, բայց տանել չեմ կարողանում, երբ բերում են չհիմնավորված պնդումներ ու փորձում զուտ համառության հաշվին իրենց անց կացնել:
Էջանիշներ