Արշակ-ի խոսքերից
One_Way_Ticket, աշխարհիկ երկիրը երբ ավանդույթների կամ կրոնական բարոյականության հիման վրա օրենք ա ունենում, էդ «հիման վրան» անմիջական չի, այլ գալիս ա նրանից, որ հասարակության մեծամասնության բարոյական նորմերը փաստացի էդ ավանդույթների վրա են հիմնված։ ՈՒ երբ հասարակության բարոյական նորմերը փոխվում են (ինչը մի օրում չի լինում), պետության օրենքներն էլ որոշ իներցիայով, բայց քիչ–քիչ հետևում են հասարակության բարոյական նորմերին։ Ասենք հոմոսեքսուալ հարաբերությունները ժամանակին հասարակության ճնշող մեծամասնության համար քխ էին, էդ պատճառով ամուսնությունը թույլատրված չէր։ Հիմա հասարակության վերաբերմունքը աշխարհում փոխվում ա, ու էն երկրներում, որտեղ մեծամասնությունը նորմալ ա համարում հոմոսեքսուալ հարաբերությունները, էդ երկրներում օրենքները փոխվում են, նման հարաբերությունները օրինականացվում են։ Նույն ձևով, ժամանակին ֆորմալ ամուսնությունը բարոյական մեծ կարևորություն ուներ հասարակության աչքում, օրենքներն էլ էդ նորմերին համապատասխան էին։ Հիմա վերաբերմունքը փոխվում ա, արդյունքում օրինակ Շվեդիայում սամբոն (չամուսնացած, բայց իրար հետ ապրող զույգը) ինչքան գիտեմ ամենուր նույն իրավունքներն ունի, ինչ ամուսնացած զույգը։
Այսինքն, բարոյական նորմերի ու օրենքների միջև կապը միշտ գործում ա։ Այլ հարց ա, որ օրենքների ընդունումը ավտոմատ մեխանիզմ չի՝ մարդիկ են համապատասխանացնողները ու որոշակի իներցիա ու անկատարություն կա։
Էջանիշներ