User Tag List

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #226
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն՝ եթե ես ընտրում եմ միջավայրը ավելի բազմազան դարձնել, ինչը անխուսափելիորեն ազդելու ա աշխատանքի որակի վրա դրականորեն, դու անձնական սիմպատիայի հիման վրա ես ընտրություն կատարում, նույնիսկ կարող ա ընտրես ավելի պակաս որակավորում ունեցողի: Իմ ընտրությունը հանուն թիմի ա, քո ընտրությունը հանուն քո հարմարավետության: էնքան վաղուց Հայաստանում չեմ եղել, որ մոռացել էի, որ հա, Հայաստանում լավ լիդերները հենց տենց էլ անում են:
    Ոնց ա ազդելու դրականորեն Ես սիմպատիայի մասին չէի խոսել, ես խոսել էի մարդու մասին, ում հետ կարող եմ համագործակցել ու շփվել առանց զգուշանալու, որ «սեքսիզմ» գոռալով կսկսի վազվզել օֆիսով: Ու էն ռիսկը, որ ինստիտուցիոն հովանավորություն ունենալու դեպքում ես իրա դեմը չեմ կարողանա առնել, էլի խնդիր ա: Նույն բանն ա, որ օֆիսում ծխողներ լինեք, ու ծխախոտի դեմ պայքարող մեկին գործի ընդունեք, ու ինքը սկսի պահանջել, որ դուք շենքի տարածքում չծխեք, մի հատ էլ օրենք դեմ տա: Ու դու չկարողանաս իրեն աշխատանքից ազատել, որովհետև ինքն ինստիտուցիոն հովանավորչություն ունի, մի հատ էլ օրենքներ կան, որոնք իր տեսակետն են պաշտպանում:

    Էդ նույն առումով, սեքսիստին ավելի անվտանգ է աշխատանքի ընդունել, որովհետև բերանը փակելը հեշտ է, իրեն չեն հովանավորում:

    Ընդհանուր առմամբ, խնդիրը սիմպատիան չէր, ինչպես դու փորձեցիր իմ տեսանկյունն աղավաղելով ներկայացնել, այլ հանուն թիմի կոմպրոմիսի գնալու ու սեփական քաղաքական հայացքները ամեն տեղ չխոթելու ունակությունը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #227
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած էս թեմայում որոշել էի բան չգրել, բայց էս վեգաններին չեմ կարա չանդրադառնամ։

    Իրականում հոդվածում կենդանիների իրավունքների վերաբերյալ լուրջ խնդիրներ են բարձրացնում, բայց ահավոր սխալ ձևով։ Նախ, պետք չի ֆեմինիզմը խառնել կենդանիների իրավունքներին, որովհետև կովին ավելի շատ չեն տանջում, քան ցլին, որովհետև ինքը իգական սեռի ա, այլ նրա համար, որտև կաթ ա տալիս։ Երկրորդ, ընդհանրապես սննդի համար նախատեսված բոլոր տեսակի կենդանիներն անկախ սեռից բավական լուրջ տանջանքների են ենթարկվում, ու պետք ա դրա մասին խոսել, ոչ թե կովերին ցլերից առանձնացնել ու սարքել ֆեմինիզմի մի մաս։

    Ընդհանրապես վեգանական շարժումները ռացիոնալիզմից լրիվ դուրս են էկել, ու փորձում են մարդկանց հուզականության հետ խաղալ (դիակ սառնարանում, հավի դաշտան, տո եսինչ գիտեմ ինչ)։ Դրա համար էլ ահավոր անարդյունավետ են։ Բայց կարծում եմ՝ կենդանիների իրավունքներով պետք ա զբաղվել ու պետք ա դա ուղղել ոչ թե սպառողին, այլ արտադրողին։ Ի վերջո, արտադրողն ա մեղավոր, որ կենդանիները տենց անմարդկային պայմաններում են պահվում, ոչ թե սպառողը։
    The pot calls the kettle black մամենդ ա ստեղ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #228
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբից դուրս ոչ մի տեղ չեմ տեսել, որ ֆեմինիզմը վարկաբեկված համարեն: Իմ ընկերների մեծ մասը, նրանք ովքեր մշակույթի ուսւոմնասիրությամբ են զբաղվում, տղա, թե աղջիկ, գեյ, թե սրթրեյթ, իրանց ֆեմինիստ են համարում: Մեր համալսարանի թերթը հարցում էր արել տղա անդերգեդյուեյթ ուսանողների շրջանում, մեծ մասը իրանց ֆեմինիստ էին անվանել: մեծ Բրիտանիայում պաշտոնական տվյալներով ամեն տարի իրանց ֆեմինիստ համարող մարդկանց թիվը աճում ա, ընդ որում հատկապես մեծ ա ավելի երիտասարդների շրջանում: Հայաստանի նման պահպանողական, ռուսական քարոզչամեքենայի ազդեցության տակ գտնվող երկրի համար բնականաբար շատ առաջադեմ գաղափարներ են արժեզրկվում: Մեզանում լիբերալը լիբերաստ ա դառնում, օրինակ և այլն, բայց աշխարհը այլ կերպ ա առաջ շարժվում, ու մենք ենք հոսանքին հակառակ դեպի հետ գնում: Մեր համալսարանի կոնկրետ մեր դպրոցի էս պահին արվող թեզերի երեսուն տոկոսը ֆեմինիստական այս կամ այն ենթատեքստն ունեն, այդ թվում նաև՝ իմ: Էս պահին մեր դպրոցում կարամ հպարտությամբ ասեմ, որ միակ տղան եմ, որ էս խնդրով զբաղվում ա, բայց մյուս տղաների մեծ մասն էլ էլի հաստատ ֆեմինիստներ են:
    Իհարկե: Ում էլ հարցնես՝ ֆեմինիստ ես, թե չէ, կասի, որ ֆեմինիստ ա: Հարցը բացարձակ էդ չի: Հարցն էն ա, որ եթե էսօր ինչ-որ մեկը համարձակվի ասել, որ ինքը ֆեմինիստ չի, իրեն միանգամից կդեմոնիզացնեն: Որովհետև ֆեմինիստ լինելը նաև մոդա ա էսօր: Ու թքած, թե էդ մարդը սենց թե նենց համոզված ա, որ բոլորը պետք ա հավասար իրավունքներ ունենան, բայց չի ուզում ասոցացվել կովերի իրավունքների համար պայքարողների հետ:

    Էդ հարցումները հիմնականում ֆուֆլո են: Հլը փորձի ինչ-որ ուլտրալիբերալ անգլիացու հետ մի թեթև խմել. տասից վեցը երկու պինտ գարեջրից հետո էմիգրանտներին էլ կքրֆեն, սևերին էլ հոտած կհամարեն:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.08.2017)

  5. #229
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե: Ում էլ հարցնես՝ ֆեմինիստ ես, թե չէ, կասի, որ ֆեմինիստ ա: Հարցը բացարձակ էդ չի: Հարցն էն ա, որ եթե էսօր ինչ-որ մեկը համարձակվի ասել, որ ինքը ֆեմինիստ չի, իրեն միանգամից կդեմոնիզացնեն: Որովհետև ֆեմինիստ լինելը նաև մոդա ա էսօր: Ու թքած, թե էդ մարդը սենց թե նենց համոզված ա, որ բոլորը պետք ա հավասար իրավունքներ ունենան, բայց չի ուզում ասոցացվել կովերի իրավունքների համար պայքարողների հետ:

    Էդ հարցումները հիմնականում ֆուֆլո են: Հլը փորձի ինչ-որ ուլտրալիբերալ անգլիացու հետ մի թեթև խմել. տասից վեցը երկու պինտ գարեջրից հետո էմիգրանտներին էլ կքրֆեն, սևերին էլ հոտած կհամարեն:
    ես Շոտլանդիայում եմ, ապրում եմ վորքինգ քլասս քաղաքում, խմում եմ և ոչ միայն ամենատարբեր հայացքների տեր մարդկանց հետ: Խսում եմ իմ եռամյա կենսափորձից: Ո՞նց կարա ինչ-որ բան և մոդայիկ լինի և ըստ քո ասելու վարկաբեկված: Կներես Հայկ ջան, ես բայց մեկը ես չեմ վախենում դեմոնիզացվել և այլն, որովհետև վստահ եմ իմ հայացքներում որևէ դեմոնիզացման ենթակա բան չկա, իսկ եթե ինչ-որ մեկը վախենում ա դեմոնիզացվելուց, ուրեմն խնդիրը իր մեջ ա, որովհետև իր հայաքցենում դեմոմիզացման ենթակա բան կա: Խնդիրը ֆեմինիզմը չի, այլ մի քանի իրականում ռասիստ, զենոֆոբ մարդ, ովքեր երկու փայնթից հետո իրանց իսկական դեմքը ցույց են տալիս, բայց ես խոսում եմ իրական անկեղծորեն լիբերալների մասին, իրական առաջադեմ մարդկանց մասին, ոչ թե փարիսեցիների: Քո հանդիպած տասը անգլիացուց վեցը պատճառ դարձան, որ Բրեքսիթը իրականություն դառավ, բայց Շոտլանդիան դեմ էր քվեարկել: Էնպես, որ հավատում եմ, որ անգլիայում ցավոք կարան լինեն նման տրամադրություններ, բայց ոչ Լոնդոնում, այսինքն՝ էլի կլինեն, բայց հաստատ ոչ տասից վեցը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.08.2017)

  7. #230
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ա ազդելու դրականորեն Ես սիմպատիայի մասին չէի խոսել, ես խոսել էի մարդու մասին, ում հետ կարող եմ համագործակցել ու շփվել առանց զգուշանալու, որ «սեքսիզմ» գոռալով կսկսի վազվզել օֆիսով: Ու էն ռիսկը, որ ինստիտուցիոն հովանավորություն ունենալու դեպքում ես իրա դեմը չեմ կարողանա առնել, էլի խնդիր ա: Նույն բանն ա, որ օֆիսում ծխողներ լինեք, ու ծխախոտի դեմ պայքարող մեկին գործի ընդունեք, ու ինքը սկսի պահանջել, որ դուք շենքի տարածքում չծխեք, մի հատ էլ օրենք դեմ տա: Ու դու չկարողանաս իրեն աշխատանքից ազատել, որովհետև ինքն ինստիտուցիոն հովանավորչություն ունի, մի հատ էլ օրենքներ կան, որոնք իր տեսակետն են պաշտպանում:

    Էդ նույն առումով, սեքսիստին ավելի անվտանգ է աշխատանքի ընդունել, որովհետև բերանը փակելը հեշտ է, իրեն չեն հովանավորում:

    Ընդհանուր առմամբ, խնդիրը սիմպատիան չէր, ինչպես դու փորձեցիր իմ տեսանկյունն աղավաղելով ներկայացնել, այլ հանուն թիմի կոմպրոմիսի գնալու ու սեփական քաղաքական հայացքները ամեն տեղ չխոթելու ունակությունը:
    Շատ պարզ ա ազդելու դրականորեն, ավելի շատ տարբեր մարդիկ են լինելու, ավելի շատ մոտեցւոմներ են լինելու, մարդիկ ավելի են վարժվելու տարբերների առկայությանը, մթնոլորտը ավելի ավելի հանդուրժող ա դարձնելու, ավելի դրական, մարդիկ իրանց իրանց գենդերի պատճառով ոտնահարված չեն զգալու, ասենք՝ հավասար որակավորում ունեցող կինը ստանալու ա իրան արժանի աշխատանքը, ինչը նպաստելու ա, որ ինքը ավելի շատ սևեռվի իր աշխատանքի վրա, քանի որ կողմնակի խնդիրները քչանալու են, ու տենց աշխարհը դառնալու ա ավելի լավը: Սեփական փորձից կարամ ասեմ, որ ես երբ այլ խնդիրներ ավելի քիչ եմ ունենում՝ անձնական, ֆինանսական և այլն, ավելի լավ եմ աշխատում:

  8. #231
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց կարա ինչ-որ բան և մոդայիկ լինի և ըստ քո ասելու վարկաբեկված:
    Ասենք՝ սենց.

    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (18.08.2017), Տրիբուն (18.08.2017)

  10. #232
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք՝ սենց.

    դե դա ամբողջ հասարակության մոտեցումը չի, ոչ մի լուրջ մարդ ծանր չի տանում էս բոլոր երևույթները, փոփ երաժշտությունը ևս երաժշտություն ա, մարդիկ սիրում են ձեռքին ինչ-որ բան խաղացնել, որքան էլ երկիմաստ չհնչի դա, ինստագրամը հավես բան ա, ու եթե որոշ մարդիկ ծանր են տանում Բիբերի հաջողությունը, խնդիրը իրանց մանրախնդրության ու սնոբիզմի մեջ ա, ավելի շատ մարդիկ ուղղակի զվարճանում են իրանց սիրած երաժշտությունը լսելով: Ամեն ինչից դժգոհող մարդիկ միշտ էլ կլինեն, ու նորից էս երևույթների դեմ էսպիսի մասայական բացասական վերաբերմունք միայն ու միայն պահպանողական, հետադիմական հասարակություններում ա նկատվում, առողջ հասարակությունները գիտեն զվարճանալ, գիտեն թերանալ, գիտեն հավեսով հիմարություններ անել ու դրանից վատ չեն զգում: Ասենք մտի Բիբերի վիդեոների տակ տես ինչ մասսա ա բացասական քոմենթներ թողնում, տես արդյո՞ք արժե լուրջ վերաբերվել դրան: Ես հատուկ մտել նայել եմ ժամանակին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.08.2017, 20:34:

  11. #233
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օֆֆիսմեյթերիս ասի ակումբ.ամում, որը հայաստանի ամենաառաջադեմ հարթակներից ա, ասում են ֆեմինիզմը վարկաբեկված ա, սաղ ապշած ինձ նայեցին Պիտի չէի ասել

  12. #234
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց կարա ինչ-որ բան և մոդայիկ լինի և ըստ քո ասելու վարկաբեկված:
    Մոդայիկ գրեթե ամեն ինչը նաև վարկաբեկված է։ Էն պահին երբ շարժումը դառնում ա belief system, վարկաբեկված ա, գոնե նորմալ մարդկանց աչքերում։ Քո համալսարանում սաղ ֆեմինիստ են, չնայած կեսից ավելին երևի չգիտի էլ ֆեմինիզմն ինչ ա։

  13. #235
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    հա բա, ասեմ հայերեն սովորեն, գան ակումբում կարդան, հասկանան:

  14. #236
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բա, ասեմ հայերեն սովորեն, գան ակումբում կարդան, հասկանան:
    Չէ, մենք էլ լավ չենք իմանում, դրա համար էլ անոռուգլուխ իրար ենք ուտում։

    Բայց դու կարաս փորձ անես - բռնես հենց առաջին համալսարանկցիդ ու խնդրես, որ ոտի վրա, առանց գուգլի, երեք պարզ կետով բացատրի, թե ինչ ա ֆեմինիմզը, ու թեթև պատմական աբզոռ անի։ Տես քանի հոգի խելքին մոտ պատասխան կտա։

  15. #237
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, մենք էլ լավ չենք իմանում, դրա համար էլ անոռուգլուխ իրար ենք ուտում։

    Բայց դու կարաս փորձ անես - բռնես հենց առաջին համալսարանկցիդ ու խնդրես, որ ոտի վրա, առանց գուգլի, երեք պարզ կետով բացատրի, թե ինչ ա ֆեմինիմզը, ու թեթև պատմական աբզոռ անի։ Տես քանի հոգի խելքին մոտ պատասխան կտա։
    կանայք և տղամարդիկ պետք ա հավասար իրավունքներ ունենան, զեթս իթ, բոլորն էս են ասելու, մնացածը էական չի: Եթե ինչ-որ մեկը սևեռվում ա կովին կթելու հակֆեմինիստական լինելու մեջ, էդ ասողն ու դրա վրա սևեռվողը չեն հասկանում Տրիբուն, ֆեմինիզմի իրական էությունը պարզ ա ու սահմանվում ա ընդամենը մեկ նախադասությամբ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.08.2017)

  17. #238
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    կանայք և տղամարդիկ պետք ա հավասար իրավունքներ ունենան, զեթս իթ, բոլորն էս են ասելու, մնացածը էական չի: Եթե ինչ-որ մեկը սևեռվում ա կովին կթելու հակֆեմինիստական լինելու մեջ, էդ ասողն ու դրա վրա սևեռվողը չեն հասկանում Տրիբուն, ֆեմինիզմի իրական էությունը պարզ ա ու սահմանվում ա ընդամենը մեկ նախադասությամբ:
    Ուրեմն ես էլ եմ ֆեմինիստ ․․․

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.08.2017)

  19. #239
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ես էլ եմ ֆեմինիստ ․․․
    չեմ էլ կասկածում

  20. #240
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սենց թեմաներում աշխատում եմ չգրեմ՝ մի քանի անգամ իմ պրոբլեմներից խոսելուց բերանս փակեցին, թե. կարող ա գիտես մեր ոտերը լվանում, ջուրն էլ խմում են (c), կամ մի հատ արի եվրոպա, նոր խոսա:
    Բայց դե ժող ջան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ հայաստանում կանանց ծննդաբերել, թե կարիերա անել, կամ ծխելու դեմ պայքարելը, կամ կենդանիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ լրջությամբ չի ընդունվում։
    Ախր, Հայաստանի թոփ 50 խնդիրների մեջ անգամ չեն մտնում սրանք։
    Կգան լավ ժամանակներ, էս խնդիրներին էլ կհասնենք։ Հիմա ջուրծեծոցի ա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.08.2017)

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •