Մեքենայով երկարատև ճամփորդություններ սկսեցի սիրել Սամի հետ հանդիպումից հետո:
Ու դա իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր:
Հիմա ամեն անգամ մեքենայով երկար ճամփաներ անցնելիս` միշտ իրեն եմ մտաբերում:
Հավես կլիներ նորից հետը ճամփա կտրել ու լիքը խոսել՝ ինչից ասես:
Իսկ մինչ այդ վերցնում եմ մի քանի ամառային շորիկ, լողազգեստ ու սանդալներ և ճանապարհ ընկնում արևոտ ափեր, որտեղ ամառը դեռ եռում է՝ իր ողջ ուժով: Բավարիայի անձրևն ու խիտ ամպերը մի քանի օրով կմնան հետևում:
Առջևում՝ ծով, տաք ավազ ու անհոգություն:
Եվ երկար ճամփաներ՝ "der Weg ist das Ziel" նշանաբանով:
Էջանիշներ