Քանի մանրապատումները թրենդի են, մի անտաղանդ մանրապատում էլ ինձանից, վերնագիրը․ «Քաղցրը որ երկար ես ծամում դառնահամ ա գալիս»։ Բայց մինչև մանրապատումին անցնելը ․․․․․
Ծլնգը ՀԿ-ա, NGOUNICEF-ոտ։ Այսինքն իմ գաղափարական հակառակորդն ա։ Մենակ իրանք կարան քսան էջի վրա, մի քանի հազար բառով, որոնց կեսը խառը յանի գիտական տերմիններ են, դեմքի խելոք արտահայտությամբ, հղումներով, ֆութնոթերով ու էնդնոթերով տեքստ գրեն ոչ մի բանի մասին ու իտոգում հիմնական հարցը մնա բաց․ what is the point your are trying to make? Կամ ավելի վատ, հայտարարեն, որ աշխարհը պետք ա ոտից գլուխ փոխել։ Ուզում էիր ասեիր որ ուզում ես հեռանալ Ակումբից, էտ կարելի ա մի տողով անել, կամ ընդհանրապես ոչ մի բան էլ չգրել, որոշ ժամանակ անց պարզ կդառնար, որ գրառումներից որևէ մեկը վերջինն էր։ Բայց չէէէէ, the point needs to make noise ... այսինք, մի թազա թեմա, մի քանի էջ գրառում, լիրիկական զեղումներ, լաց ու կոց, աջ ու ձախ մեղանդրանքներ ․․․
Հա, մանրապատումս ․․․․ չեմ սիրել սեփական կյանքի օրինակներով տեսակետ ներկայացնել, բայց էս անգամ ցանկությունը հաղթեց սկզբունքին։ Ու ինչի որոշեցի, քանի որ հենց նոր BBC-ով Ֆրիթաունն էին ցույց տալիս, որտեղ նորից ջրհեղեղ էր, իսկ վերջին ջրհեղեղի ժամանակ ես Ֆրթաունում էի։
Ակումբում չգիտեմ ով գիտի, ով չէ, բայց ես in and out երկու տարի աշխատել եմ Արևմտյան Աֆրիկայում, որից մի տարին էն ժամանակ, երբ էբոլան (եթե հիշում եք սրա մասին) մոլեգնում էր։ Լիքը ոռի բան եմ տեսել, Աստված կարոտ պահի, ինքս էլ անցել եմ մի քանիսի միջով, հետո մի քանի ամիս սթրեսներ, հետո էլի վերադարձել եմ նույն տեղը, վախերիցս ազատվել եմ, ու սենց:
Ի՞նչ էինք անում: Մեր գործը հեշտ էր․ մեծ ֆինանսական փաթեթ կար էտ երկրներին աջակցելու համար, ու պետք էր ծրագրերի նախագծերը գրել, հաշվարկները անել, հիմնավորել, սաղ բյուրոկրատական սիստեմայով անցկացնել, հաստատել, ու տալ ծախսողների ձեռը: Չնայած էտ ամեն ինչը յանի emergency support ա, այսինքն պետք ա սաղ անել արագ, ու յանի բյուրոկրատիան էլ պարզեցված ա, բայց մեկա, մի քանի ամիս ամբողջ պրոցեսը քաշում ա։ Եթե սովորական պայմաններում սենց գործն արվում ա վեցից ութ ամսում, ապա արտակարգ իրավիճակներում պիտի արվի առավելագույնքը երեք ամսում։ Գործը հիմնականում գրասենյակային ա, բայց դե ուզես չուզես field visit-ներ կան, ու մեկ-մեկ անում ես տակդ էտ սաղ կառատինի կետերով անցնելուց, հա ջերմությունդ են չափում, հա քլորով ոտ ու գլուխդ լվում են, մի խոսքով զահլա։ Բայց սարսափելին մարդկանց վիճակն ա - տեղից երկիրը ծայրահեղ աղքատ ա, ու աղքատ երկրի մայրաքաղաքի աղքատ թաղամասերը մի աննկարագրելի խայտառակություն ա, որտեղ մարդը խոզից ոչինչով չի տարբերվում, իսկ երբ երկրում էբոլայա, ապա առաջինը տարածվում ա հենց էտ աղքատ թաղամասերում, ու եթե կառանտին ա, ապա առաջինը փակվում են հենց էտ թաղամասերը։ Դե հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ ա կատարվում կառանտինի մեջ գտնվող էտ թաղամասերում։ Մարդիկ կան շատ են անցել տենց բաների միջով, նորմալ են տանում, ես էլ շատ նորելուկ չեմ, լիքը բան եմ տեսել, բայց մեկա, շոկը անսահման էր։
Ու էս կոնտեքստում գրվում են ծրագրեր, ինչ-որ աջակցություն, նվիրված բժիշկներ, ու լիքը բյուրոկրատներ։ Մեր ծրագիրն էլ անցնում ա սաղ փուլերով, պիտի ուր որա հաստատվի, մենք էլ ռադ լինենք, ու չի հաստատվում։ Ինչի՞։ Որովյետև բոլոր ծրագերը անցնում են ստանդարտ չեք լիստ, թե՞ արդյոք բոլոր հնարավոր կողմերից պրոբլեմը ուսումնասիրվել ա, բացատրվել ա, և այլն, և այլն, գլուխ չցավացնեմ, ու մենք քոմենթ ենք ստանում, որ gender impact assessment has not been undertaken ..... Մի չմո, իրա եվրոպական սիրուն գրասենյակում նստած, աշխարհից ու իրականությունից կտրված, առանց իրան հաշիվ տալու, որ ամեն օրը էտ երկրի ու մարդկանց համար կարևոր ա, քամակից դուրս քոմենթ ա արել։ Ու դու չես կարա իրան ասես ի՞նչ gender impact, այ տավար, վարակը ընտրովի կանանց ու տղամարդկանց չի կպնում, ոչ էլ կառանտինն ա կանանց ու տղամարդկանց համար առանձին, կամ վաբշե, դրա վա՞խտն ա։ Հաշվի չառնես էտ քոմենթը, ծրագիրը ուղղակի չի հաստատվի, ու կլիենտը քեզանց գոհ չի լինի, մյուս անագամ գործ կունենաս։ Ասես, ռադ եղեք ձեր քոմմենթով ու քֆուր տաս, տեղում black list ես լինում, ու էլի մյուս անգամ ֆիգ գործ կունենաս։ Սաղ համակագը էտ մարդու կողմից ա։ Ոնց ֆռում ես, իրան դրանից ոչ մի բան, ու ոչ մի կերպ չես կարա որևէ մեկին ապացուցես ողջ աբսուրդը։ Վերջը, նստեցինք մի երոկւ օրում մեր գլխից դուրս gender impact assessment էլ արեցինք, բնականաբար ֆուֆլո, քանի որ ոչ մեկը լուրջ չէր ընդունել, բայց սաղ գիտեին, որ մեկ ա պետք ա արվի։
Ու էս իմ հանդիպած ամենաաղաղակող դեպքերից ա ու միակը չի։ Էս gender mainstreaming-ը ամեն տեղ ա։ Վախում եմ առավոտը դուռը բացեմ, gender mainstreaming-ը հելնի դեմս, չափալախ տա։ Էնքան են զզվացրել դրանով ու էնքան են ծամծմել, որ ի սկզբանե բարի նպատակներ հետապնդող կոնցեպտից դառնահամ ա գալիս արդեն։ Դրա համար, նույնիսկ շատ տոլերանտ մարդիկ սկսել են լուրջ չվերաբերվել ու հենց լսում են ակնախ իրանցից ագրեսիվ են տրամադրվում, քանի որ գիտեն՝ մեկա bullshit ա լինելու։
Էջանիշներ