User Tag List

Էջ 43 55-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #631
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի մանրապատումները թրենդի են, մի անտաղանդ մանրապատում էլ ինձանից, վերնագիրը․ «Քաղցրը որ երկար ես ծամում դառնահամ ա գալիս»։ Բայց մինչև մանրապատումին անցնելը ․․․․․

    Ծլնգը ՀԿ-ա, NGO UNICEF-ոտ։ Այսինքն իմ գաղափարական հակառակորդն ա։ Մենակ իրանք կարան քսան էջի վրա, մի քանի հազար բառով, որոնց կեսը խառը յանի գիտական տերմիններ են, դեմքի խելոք արտահայտությամբ, հղումներով, ֆութնոթերով ու էնդնոթերով տեքստ գրեն ոչ մի բանի մասին ու իտոգում հիմնական հարցը մնա բաց․ what is the point your are trying to make? Կամ ավելի վատ, հայտարարեն, որ աշխարհը պետք ա ոտից գլուխ փոխել։ Ուզում էիր ասեիր որ ուզում ես հեռանալ Ակումբից, էտ կարելի ա մի տողով անել, կամ ընդհանրապես ոչ մի բան էլ չգրել, որոշ ժամանակ անց պարզ կդառնար, որ գրառումներից որևէ մեկը վերջինն էր։ Բայց չէէէէ, the point needs to make noise ... այսինք, մի թազա թեմա, մի քանի էջ գրառում, լիրիկական զեղումներ, լաց ու կոց, աջ ու ձախ մեղանդրանքներ ․․․

    Հա, մանրապատումս ․․․․ չեմ սիրել սեփական կյանքի օրինակներով տեսակետ ներկայացնել, բայց էս անգամ ցանկությունը հաղթեց սկզբունքին։ Ու ինչի որոշեցի, քանի որ հենց նոր BBC-ով Ֆրիթաունն էին ցույց տալիս, որտեղ նորից ջրհեղեղ էր, իսկ վերջին ջրհեղեղի ժամանակ ես Ֆրթաունում էի։

    Ակումբում չգիտեմ ով գիտի, ով չէ, բայց ես in and out երկու տարի աշխատել եմ Արևմտյան Աֆրիկայում, որից մի տարին էն ժամանակ, երբ էբոլան (եթե հիշում եք սրա մասին) մոլեգնում էր։ Լիքը ոռի բան եմ տեսել, Աստված կարոտ պահի, ինքս էլ անցել եմ մի քանիսի միջով, հետո մի քանի ամիս սթրեսներ, հետո էլի վերադարձել եմ նույն տեղը, վախերիցս ազատվել եմ, ու սենց:

    Ի՞նչ էինք անում: Մեր գործը հեշտ էր․ մեծ ֆինանսական փաթեթ կար էտ երկրներին աջակցելու համար, ու պետք էր ծրագրերի նախագծերը գրել, հաշվարկները անել, հիմնավորել, սաղ բյուրոկրատական սիստեմայով անցկացնել, հաստատել, ու տալ ծախսողների ձեռը: Չնայած էտ ամեն ինչը յանի emergency support ա, այսինքն պետք ա սաղ անել արագ, ու յանի բյուրոկրատիան էլ պարզեցված ա, բայց մեկա, մի քանի ամիս ամբողջ պրոցեսը քաշում ա։ Եթե սովորական պայմաններում սենց գործն արվում ա վեցից ութ ամսում, ապա արտակարգ իրավիճակներում պիտի արվի առավելագույնքը երեք ամսում։ Գործը հիմնականում գրասենյակային ա, բայց դե ուզես չուզես field visit-ներ կան, ու մեկ-մեկ անում ես տակդ էտ սաղ կառատինի կետերով անցնելուց, հա ջերմությունդ են չափում, հա քլորով ոտ ու գլուխդ լվում են, մի խոսքով զահլա։ Բայց սարսափելին մարդկանց վիճակն ա - տեղից երկիրը ծայրահեղ աղքատ ա, ու աղքատ երկրի մայրաքաղաքի աղքատ թաղամասերը մի աննկարագրելի խայտառակություն ա, որտեղ մարդը խոզից ոչինչով չի տարբերվում, իսկ երբ երկրում էբոլայա, ապա առաջինը տարածվում ա հենց էտ աղքատ թաղամասերում, ու եթե կառանտին ա, ապա առաջինը փակվում են հենց էտ թաղամասերը։ Դե հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչ ա կատարվում կառանտինի մեջ գտնվող էտ թաղամասերում։ Մարդիկ կան շատ են անցել տենց բաների միջով, նորմալ են տանում, ես էլ շատ նորելուկ չեմ, լիքը բան եմ տեսել, բայց մեկա, շոկը անսահման էր։

    Ու էս կոնտեքստում գրվում են ծրագրեր, ինչ-որ աջակցություն, նվիրված բժիշկներ, ու լիքը բյուրոկրատներ։ Մեր ծրագիրն էլ անցնում ա սաղ փուլերով, պիտի ուր որա հաստատվի, մենք էլ ռադ լինենք, ու չի հաստատվում։ Ինչի՞։ Որովյետև բոլոր ծրագերը անցնում են ստանդարտ չեք լիստ, թե՞ արդյոք բոլոր հնարավոր կողմերից պրոբլեմը ուսումնասիրվել ա, բացատրվել ա, և այլն, և այլն, գլուխ չցավացնեմ, ու մենք քոմենթ ենք ստանում, որ gender impact assessment has not been undertaken ..... Մի չմո, իրա եվրոպական սիրուն գրասենյակում նստած, աշխարհից ու իրականությունից կտրված, առանց իրան հաշիվ տալու, որ ամեն օրը էտ երկրի ու մարդկանց համար կարևոր ա, քամակից դուրս քոմենթ ա արել։ Ու դու չես կարա իրան ասես ի՞նչ gender impact, այ տավար, վարակը ընտրովի կանանց ու տղամարդկանց չի կպնում, ոչ էլ կառանտինն ա կանանց ու տղամարդկանց համար առանձին, կամ վաբշե, դրա վա՞խտն ա։ Հաշվի չառնես էտ քոմենթը, ծրագիրը ուղղակի չի հաստատվի, ու կլիենտը քեզանց գոհ չի լինի, մյուս անագամ գործ կունենաս։ Ասես, ռադ եղեք ձեր քոմմենթով ու քֆուր տաս, տեղում black list ես լինում, ու էլի մյուս անգամ ֆիգ գործ կունենաս։ Սաղ համակագը էտ մարդու կողմից ա։ Ոնց ֆռում ես, իրան դրանից ոչ մի բան, ու ոչ մի կերպ չես կարա որևէ մեկին ապացուցես ողջ աբսուրդը։ Վերջը, նստեցինք մի երոկւ օրում մեր գլխից դուրս gender impact assessment էլ արեցինք, բնականաբար ֆուֆլո, քանի որ ոչ մեկը լուրջ չէր ընդունել, բայց սաղ գիտեին, որ մեկ ա պետք ա արվի։

    Ու էս իմ հանդիպած ամենաաղաղակող դեպքերից ա ու միակը չի։ Էս gender mainstreaming-ը ամեն տեղ ա։ Վախում եմ առավոտը դուռը բացեմ, gender mainstreaming-ը հելնի դեմս, չափալախ տա։ Էնքան են զզվացրել դրանով ու էնքան են ծամծմել, որ ի սկզբանե բարի նպատակներ հետապնդող կոնցեպտից դառնահամ ա գալիս արդեն։ Դրա համար, նույնիսկ շատ տոլերանտ մարդիկ սկսել են լուրջ չվերաբերվել ու հենց լսում են ակնախ իրանցից ագրեսիվ են տրամադրվում, քանի որ գիտեն՝ մեկա bullshit ա լինելու։
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 25.08.2017, 14:53:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.08.2017), Rhayader (15.08.2017), Sambitbaba (15.08.2017), Աթեիստ (15.08.2017), Հայկօ (20.08.2017), Ձայնալար (22.12.2017), Վիշապ (07.04.2018)

  3. #632
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարևանուհի ունեմ, դեմքից զգացվում է, որ ահագին մեծ տարիքի է, բայց մարմինը կատարյալ վիճակում է: Ինքն էլ ինչ ունի-չունի միշտ սիրուն ցուցադրում է, բայց առանց վուլգարության: Հագած-կապած, կաբլուկներ-յուբկաներով ֆռֆռում է: Մտածում էի՝ երևի մի 60 տարեկան է, էն էլ մի օր ասեց, որ 73 է. էդպիսի մարմնով 70 անց կին երբևէ տեսած չկամ: Իհարկե լավ զբաղվում է իրենով. նույնիսկ տանը ֆիտնեսի պարագաներ ունի ու մարզվում է: Հետն էլ հաճախ կտեսնես, թե ինչ եռանդով է պարտեզում աշխատում: Լիքը ֆիզիկական աշխատանք: Արդյունքում՝ նկարած մարմին: Արձակուրդի գնալիս բանալիս մոտն եմ թողնում. ծաղիկներս է ջրում ու տանը հետևում: Ընդհանրապես լավ հարաբերությունների իրար հետ ու հաճախ ենք զրույցի բռնվում: Մի անգամ էլ, որ բանալիս պիտի մոտը թողնեի, դուռը բացեց, սպիտակ երկար խալաթով էր ու ընտիր տրամադրությամբ. ասեց, որ ընկերոջն է սպասում: Եվ դեռ խոսքը չավարտած՝ խալաթը բացեց մի սեթևեթող շարժումով: Տակից իրանը գրկող, էրոտիկ կորսետ էր, իսկ կուրծքը, որն անթերի տեսք ուներ, լրիվ բաց էր: Տեսածիցս ապշած՝ ներքև չհասցրեցի նայել. մի ինքնագոհ ծիծաղով խալաթը նորից փակեց: Ճիշտն ասած, էս առաջին տարիքն առած կինը չի, որ իր մարմնի ինտիմ մասերն է ցուցադրում (մեկն էլ գործի տեղն ունեմ), դրա համար չեմ հասկանում՝ ինձնից է գալիս, թե էքսհիբիցիոնիզմը գերմանացի տարեց կանանց մոտ հաճախ պատահող դեպք է: Մի խոսքով, էդպես ապշահար, բանալիս թողեցի ու գնացի:
    Ու հա, հարևանուհիս բոյֆրենդ ունի. ոնց որ թե կարգին ջահելական կայֆերով ընկերություն են անում: Երբեմն ինչ-որ բաներ է իր մասին ասում կամ տեսնում եմ միասին. էն գիտեմ, որ իրար հետ չեն ապրում:
    Հիմա էլ հարևանուհիս վերանորոգում է սկսել իր բնակարանում ու բոյֆրենդին գործի է դրել: Էն օրը գործից տուն էի գալիս, իրեն տեսա միջանցքում՝ էլի սիրուն հագած-կապած: Ոտքը կախ գցեց, սկսեց հետս խոսել: Խոսակցություն գնաց վերանորոգման թեմայից: Ու թե.
    - Էս տարի պիտի անպայման անեի վերջացնեի, քանի դեռ ընկերս կա: Ինչ իմանամ՝ մյուս տարի դեռ կենդանի կլինի, թե չէ:
    Ու ինքն իր ասածի վրա մի կարգին ծիծաղ դրեց:
    - Մի զարմացեք, ֆրաու Հովհաննիսյան (մենք իրար հետ նույնիսկ խալաթի տեսարանից հետո դեռ Դուք-ով ենք խոսում), էս տարիքում մահվան թեման ակտուալ է, բայց դրամա սարքել պետք չի. ինչ կա, էն էլ ասում եմ:
    Հետո էլ ընդհանրապես անցավ բոյֆրենդների թեմային:
    - Ես ջահել տարիքից էլ գիտեի, որ ոչ մեկի հետ ապրել չեմ պատրաստովում: Տղամարդիկ իմ կյանքում կարևոր են, բայց ամենալավն էն է, երբ գալուց հետո գնում են, ու գիտեմ, որ մոտս չեն մնալու: Դրա համար աշխատում եմ միշտ ամուսնացածների հետ հանդիպել:
    Էս պահից հասկանալի էր, որ հիմա սկսվելու է "too much information" հատվածը:
    - Մեկը կար, ութ տարի միասին էինք: Հանդիպում էինք ամեն ուրբաթ: Գիտեր, որ ինձնից սեքսի առումով կարող է ստանալ սրտի ուզածը: Էդ ինչե՜ր էինք անում:
    Պատմության ինտիմ մանրամասները բաց եմ թողնում, որ քիչ-քիչ ես էլ մոռանամ լսածս:
    - Տարին երկու անգամ էլ իրար հետ ճամփորդում էինք: Շատ լավ ժամանակ էինք անցկացնում միասին: Զգուշացրել էի, որ եթե հանկարծ բաժանվի կնոջից ու ճամպրուկներով դռանս մոտ հայտնվի, էդ դուռն իր առջև այլևս չի բացվելու:
    - Բա ո՞նց ավարտվեց էդ ամեն ինչը,-հետաքրքրվեցի ես:
    - Մահացավ,- հանգիստ պատասխանեց հարևանուհիս,- հիվանդ սիրտ ուներ:
    Դե քո ձեռքը սիրտ կդիմանա՞ր, էդ խեղճ հիվանդ մարդուն էլ սեռապես քամել-թողել էր, լավ էր, դեռ մենակ ուրբաթ օրերը ։))
    Հետո դեռ ահագին երկար խոսեց, թե ինչ առավելություններ ունեն ամուսնացածները: Ու որ իր կյանքում մենակ մի անգամ է չամուսնացածի հետ եղել, և դա մի իսկական գլխացավանք էր, որովհետև սա հա փորձում էր իրենց հարաբերությունները լրջացնել:
    Չգիտեմ՝ ինչի էր ինձ էդ ամենը պատմում, բայց էսքանը լսելուց հետո մտածում եմ` նա հլը էս մի բոյֆրենդին էլ բարեհաջող կթաղի, կանցնի նորերին:
    Դեռ ոտը էլի էր ուզում կախ գցել՝ երևի սպասելով, որ մի բան էլ ես պատմեմ: Միշտ էլ հետաքրքրված հետևում է ինձ մոտ գնացող-եկողներին՝ խունջիկ-մունջիկ հարցեր տալով:
    Բայց դե ես կարգին զարմացած էի, թե մարդ ոնց կարող է միջանցքում ոտի վրա հարևանի հետ էսպիսի ինտիմ թեմաներից խոսել: Երևի մի քիչ էլ տրամադրությունս բարձրացել էր էդ ամբողջ լսածից ու իրեն ամբողջ սրտով լիքը հաճելի ժամանակ մաղթեցի:
    - Վաղն էլ ուրբաթ է, չմոռանաք,- ու աչքով արեցի:
    Ծիծաղը նորից պայթեց ամբողջ միջանցքով: Ես էլ ձեռքս օդում թափ տվեցի ու մտա տուն:
    Հարևանություն՝ գերմանական ձևով:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2017), Chilly (23.12.2017), LisBeth (20.08.2017), Mr. Annoying (20.08.2017), Progart (20.08.2017), Rhayader (20.08.2017), Sambitbaba (09.11.2017), Smokie (24.11.2017), Srtik (20.08.2017), StrangeLittleGirl (20.08.2017), Աթեիստ (20.08.2017), Արշակ (22.03.2018), Գաղթական (20.08.2017), Հայկօ (20.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ռուֆուս (20.08.2017), Վիշապ (07.04.2018)

  5. #633
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տինի

    Ուրեմն, նախ ո՞վ էր Քոռ Սիրանը։ Մեր գյուղի ասողն էր ինքը։ Կարճ ու գգռիկ, մանր քայլերով շրջում էր ու սրան նրան ապագա գուշակում, տո թղթերով, տո սուրճի բաժակի մեջ։ Բացի դրանից հեքիմություն էր անում։ Ում ոռը ինչ փուշ մտնում էր վազում էր Սիրանից խորհուրդ հարցնելու։ Կովերն են նստում ու վեր չեն կենում, հավերն են լուծ ընկել։ Տատս ասում էր սպասի գնամ Սիրանի տուն կոֆե խմեմ գամ։ Գնում գալիս էր, հավերին ֆուրացիլինոց ջուր էր խմցնում, կովերի ոտերին տավոդ էր քսում, վսյո, սաղ ճվգխածները հաջորդ օրը ակտիվ քուջուջ էին անում։ Սենց ունիվերսալ կին էր։ Չեմ կասկածում, որ ակումնբում առկա "հարցերի հարցն" էլ կլուծեր։ Այ տենց հզոր կերպար էր ինքը։
    Ուրեմն էն ժամանակ ես գձե տը 13-14 տարեկան էի։ Բազմազան հորքուրներից մեկը էդ միջոցին հաճախ էր գյուղ գալիս, տղային էր բերում, ինձանից մի տաս տարի մեծ։ Բողոքում էր որ լավ չի, դիլխոր ա։ Ու հենց գալիս էին, տղան ասում էր գլուխս ցավում, արի մասաժ արա։ Գլուխը դնում էր ծնկներիս, ես մասաժ էի անում։ Իրա ձեռքը կամաց սողում էր ոտքերիս արանքը։ Ես շարունակում էի մասաժ անել։ էդ ընթացք ընտանեկան խորհուրդը որոշում ա դիմել ամենազորին։ Պատվիրակությունը, հանձինս տատիս, գնում ա Քոռ Սիրանին բերելու։
    Մի քանի րոպե հիվանդին զննելուց հետո, Սիրանը հայտնում ա․
    - Տինի ա, պետք ա քաշել։
    Սիրանը բազմում ա աստիճաններին։ Հորքուրի տղան հլու քիթ ու բերանը կոխում ա սիրանի թրքոտ փեշերի մեջ։ Սիրանը խորը շունչ ա քաշում ու ձեռքերով ինչքան ուժ ունի սեղմում ա սրա քներակներին։ Մի քանի վայրկյանից հորքուրի տղան սկսում ա թփրտալ, հորքուրը ուզում ա վրա հասնի, տատս դեմն առնում ա։ Ես կանգնած նայում եմ մորթած հավ հիշեցնող մարմնին մինչև կատատոնիայի ա հասնում։ Սիրանը հանդիսավոր բաց ա թողում երակները։
    - Վերջ, - ասում ու հեռանում ա։
    Սրան մի կերպ ուշքի են բերում, բարձում են կանաչ մերսեդեսի մեջ ու հառանում։
    Հորքուրի տղան դրանից հետո էլ չէր գալիս գյուղ։ Ասում էին բուժվել ա։ Մի քանի տարուց ամուսնացած բաժանված աղջկա ուզեց, մոր կամքին հակառակ։
    Սիրանի թոռը փախավ սիրածի հետ, ու Սիրանի ավտարիտետը խառփալվեց։ Բայց ես հո գիտեի իրա հզորության մասին։ Ինձ համար էդ տեսարանը մի հատ հավերժ արվեստի գործ էր, որ վերակերտում եմ նորից ու նորից ամենայն մանրամասներով։ Ինձ նման ոչ մեկ չի կարա իրան հիշի։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 09.11.2017, 21:18:
    SWTS

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.11.2017), laro (21.12.2017), Mr. Annoying (09.11.2017), Աթեիստ (09.11.2017), Անվերնագիր (09.11.2017), Հայկօ (10.11.2017), Վահե-91 (09.11.2017), Վիշապ (07.04.2018), Տրիբուն (11.11.2017)

  7. #634
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սա բլոգումս էի գրել, մտածեցի՝ էս թեմային կհամապատասխանի։

    Լինքոլնը

    Արեգենց դպրոցում ուսուցիչների ու ծնողների հանդիպման օր էր, և ուսուցիչների հետ հանդիպումները հիշեցրին մի փոքրիկ դեպք, որի մասին էլ ուզում եմ պատմել։
    Մոտ երկու տարի առաջ, երբ Արեգը դեռ մանկապարտեզում էր (Kindergarten), որն էստեղ դպրոցի մաս է կազմում՝ մի տեսակ զրո դասարանին համարժեք մի բան, էլի գնացել էինք ծնող–ուսուցիչ հանդիպման։ Ամուսինս ինչ–որ շտապ գործ ուներ, ու վերջին երկու ուսուցիչների հետ հանդիպմանը չկարողացավ մնալ, ես մենակ հանդիպեցի հետները։ Նրանցից մեկը գիտություն առարկայի ուսուցիչն էր, որին երբևէ տեսած չկայի։ Հիշում եմ, թե ինչ տարօրինակ զգացողություն ունեցա, երբ դասասենյակի մուտքի մոտ հայտնվեց արտասովոր բարձրահասակ, երկար վերջույթներով ու նիհար ու մորուքավոր ուսուցիչը։ Ինձ թվաց՝ իմ առջև կանգնած է ոչ այլ ոք, քան ինքը՝ Աբրահամ Լինքոլնը։ Մինչ ուսուցիչն ինձ սիրալիր բարևեց ու ուղեկցեց դասասենյակ, սկսեց խոսել տղայիս առաջադիմության ու պահվածքի մասին, ես ապշած նայում էի նրան ու մտածում, թե ինչ աստիճանի նման է էս մարդը Լինքոլնին։ Նմանը ո՞րն է, հենց ինքն էր, որ կար։ Թե՛ շարժուձևը, թե՛ ձայնն ու խոսելաձևը՝ լրիվ Լինքոլնն էնտեղ դրած։ Դիմագծերում էլ նմանություն կար, բայց ընդհանուր շշմեցուցիչ լինքոլնությունը զուտ դրանով չէր պայմանավորված։

    Էդպես՝ Լինքոլնին տեսած լինելուց խիստ տպավորված՝ գնում եմ տուն, մեկ էլ հանկարծ ցնցվում եմ հետևյալ մտքից. այ մարդ, բայց ախր ես ե՞րբ եմ լսել Լինքոլնի ձայնը, խոսելաձևը, կամ՝ ե՞րբ եմ տեսել Լինքոլնին շարժվելիս, որ համ խոսելաձևն եմ էդպես նմանեցնում, համ շարժուձևը։ Լինքոլնի ժամանակ հազիվ լուսանկարչություն կար, իսկ ձայնագրության կամ տեսագրության մասին դեռ խոսք չկար, որ դրանց միջոցով իմանայի։ Ասեմ, որ Լինքոլնի մասին ֆիլմն էլ չեմ նայել, բացառությամբ մի երկու րոպեով ինչ–որ հատվածներ տեսնելուց, ու դերասանն էլ ո՛չ արտաքինով, ո՛չ էլ շարժուձևով ու խոսելաձևով նման չէր իմ իմացածպատկերացրած Լինքոլնին, այսինքն՝ էդ կերպարը չէր կարող հիմք լինել Լինքոլնի իմ պատկերացման համար։ Բայց ես, փաստորեն, շատ հստակ պատկերացնում եմ Լինքոլնի ոչ միայն ձայնն ու խոսելաձևը, այլև շարժուձևը, որոնցից ոչ մեկի մասին փաստացի տվյալներ չունեմ և հանգամանքները հաշվի առնելով՝ չէի էլ կարող ունենալ։
    Մինչև հիմա էլ էդ ուսուցչին հիշելիս մի տեսակ ակնածախառը–սարսռացնող զգացողություն եմ ունենում։ Ու համոզված եմ, որ Լինքոլնն իրականում հենց էդպիսին էլ եղել է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.11.2017), John (29.11.2017), Lílium (29.11.2017), Mr. Annoying (29.11.2017), Progart (29.11.2017), Sambitbaba (29.11.2017), Smokie (14.12.2017), Նաիրուհի (30.11.2017), Շինարար (29.11.2017)

  9. #635
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինքոլնը
    Էդպես ես Լիզա Ջերարդին էի պատկերացնում՝ միայն ձայնը լսած լինելով։ Հետո երբ ինտերնետ֊YouTube֊մութուբները մոդա ընկան, տեսա․ նույնն էր, ինչ իմ պատկերացումներում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (29.11.2017), Ուլուանա (29.11.2017)

  11. #636
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ հիվանդանոց հասցրին, ուշագնաց էր, մեն-մենակ, առանց որևէ փաստաթղթի։ Արյան անալիզները ալկոհոլի չարաշահման հետ մեկտեղ մի շարք տխուր հիվանդություններ երևան հանեցին։ Կրծքավանդակի դաջվածքը պատասխանատու բժշկին մտատանջումների մեջ գցեց՝ չվերակենդանացնել։ Չ-ն հատուկ ընդգծված էր։ Վիճակը ծանր էր, իսկ ժամանակը՝ սուղ։ Իրավիճակը փրկեց նորաթուխ Էթիկայի կոմիտեն՝ որոշելով ընդունել կրծքավանդակի գրությունը որպես հիվանդի ցանկություն և հարգել այն։ Հետմահու միայն պարզեցին, որ չէին սխալվել, կտակում նույն ցանկությունն էր՝ չվերակենդանացնել։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.12.2017), Sambitbaba (07.04.2018), Աթեիստ (21.12.2017), Արէա (21.12.2017), Նաիրուհի (26.12.2017)

  13. #637
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հույսի մասին

    Երեկ կիրակի էր, և ես վերջապես ձեռնամուխ եղա մեր բակի ավելորդ տուփերն ու աղբը վերացնելու գործին, իսկ աղբը տոպրակներով շինարարական հող ու ավազ էր, որ դեռ մի քանի շաբաթ առաջ բակի սալաքարերը ավլելիս, քերել-հանել էի, մինչև որ դրանք վերջնականապես կարգին կմաքրվեն-կլվացվեն։ Շինհողն ընդհանուր աղբամանների մեջ թափել չէի կարող, քանի որ հարևանությունն ինձ մեյլերով հում-հում կուտեր, ամուսինս էլ ասել էր՝ թող մնա, հետո կտանեմ մի հեռու տեղ շաղ կտամ, կթափեմ։ Բայց էդ "հետո"-ն արդեն բավական ժամանակ ծանրացել էր բակի վրա, և ես որոշեցի այն դարձնել "հիմա"։ Ու ոչ միայն պարզապես "հիմա", այլև "հիմա և այստեղ" (քանի որ ծանր էին տոպրակները, ձեռքով երկար կրել չէի կարողանա)։

    Մեր բակի ցանկապատի հետևում մի թփուտ կա՝ մի քանի ծառերով։ Գողեգող տարա ու շինհողը դատարկեցի այդ ծառերի տակ, թփուտների մեջ, ձեռքով հավասարեցրի, վրայից էլ ծածկեցի չոր խաշամով, որ մեր բակից էի ավլել-հավաքել։ Այս ամենն, իհարկե, թաքուն՝ ավելի շատ ամուսնուցս, քան հարևաններից, քանի որ նա անօրինականություն չի հանդուրժում։

    Այն պահին, երբ ոտք դրեցի թփուտ, մի բան ընդոստ խլրտաց թփերի տակ ու փախավ։ Կարծեցի հնդկահավ է, որոնցից շատ կան շրջակայքում։ Պարզվեց փիսո էր, որ սև-սպիտակ անցավ արագ ու անհետացավ։ Զարմացա մի քիչ՝ անտեր փիսոներ էստեղ չեն լինում, բայց ուշադրություն չդարձրի զարմանքիս ու շարունակեցի գործս։ Մի կես ժամ հետո, չգիտեմ ոնց, հանկարծ հիշեցի, որ վերջերս մեր տան մոտակայքում, համարյա ամեն ծառի ու սյան վրա հայտարարություն կար, որ փիսո է կորել, նկարով, մանրամասն տվյալներով։ Ես չէի էլ նկատել էդ հայտարարությունը, աղջիկս հուզված պատմեց։ Նայեցի, հայտարարություններն այլևս չկային։ Զանգում եմ աղջկաս, որ ընկերուհու տանն էր․ ի՞նչ գույնի էր էն կորած փիսոն։ Սև-սպիտակ, ասում է։ Հըմ, ես նոր տեսա էդ փիսոյին, ափսոս հայտարարությունը հանել են, որ զանգեմ։ Չէ, ասում է ոգևորված, մեր մուտքի դռան մոտ դեռ մի հատ մնացել ա։

    Զանգում եմ նշված համարներով։ Շատ չանցած գալիս են կատվի հետևից, մոտ երեսուն տարեկան մի զույգ էր՝ Լյուք և Ջովի․ աղջիկը՝ ավստրալիական մատրյոշկա (եթե նման բան գոյություն ունենար), տղան՝ բարձրահասակ, բարետես, համակրելի, մի խոսքով՝ տիպիկ տեղական զույգ։ Պարզվում է՝ փիսոն արդեն երկու շաբաթ է, ինչ կորել է։ Զույգն ապրում է մի քանի փողոց այն կողմ, մոտ մի կիլոմետր հեռու։ Ցույց է տալիս փիսոյի նկարը։ Ինքն էր, ասում եմ, սև-սպիտակ։
    Հետները բերել էին կատու բռնելու հարմարանք․ մի մեծ վանդակ էր, ներսում՝ թակարդային մեխանիզմ, որ ներս մտնելուն պես դռնակը վար էր գցում։ Ջովին հանեց բանկայով թարմ կենգուրույի միս։ Իր սիրած ուտելիքն է, ասաց` մի մեծ, լպրծուն բաժին գդալով լցնելով ամանի մեջ, համ էլ ուժեղ բուրմունք ունի, կարող է գրավել։
    Տեղադրում են վանդակը թփուտներում ու հեռանում։ Հետները մի ուրիշ փիսո էլ կար, էլի սև-սպիտակ, վարդագույն ժապավենով։ Սա էննին է, ասում է Լյուքը, մեր մյուս փիսոն։ Արդեն երկու շաբաթ է շրջում ենք այսպես միասին, փողոցից-փողոց, մտածում ենք՝ Էննին իր հոտը կթողնի շրջակայքում, կորած փիսոն կճանաչի։ Մի անհանգստացեք, ասում եմ, ես ժամանակ առ ժամանակ կստուգեմ վանդակը։

    Իջնում եմ հետ՝ գարաժ, ուր տեսակավորելու-հավաքելու գործերով էի, աղջիկս էլ արդեն տուն էր վերադարձել։ Մեկ էլ զանգում է․ մա՛մ, ուզում էի գնալ կատվի վանդակը նայելու, մեր ցանկապատի մոտ մի հատ մեծ առնետ տեսա, սատկած, վախեցա, հետ վազեցի տուն։ Հիմա գալիս եմ, ասացի։
    Ցանկապատին դեռ չմոտեցած՝ նկատեցի, որ մի սև-սպիտակ փիսո էր մոտը նստած, վզին՝ կարմիր ժապավեն։ Զանգում եմ Լյուքին՝ ուռա՜, թե ձեր փիսոն գտնվե՛լ է, նստած է մեր ցանկապատի մոտ, ռիսկ չեմ անում մոտենալ, որ չփախչի, վզին էլ՝ կարմիր ժապավեն։ Վարդագույն ժապավեն, ուղղում է ինձ Լյուքը, դա էննին է, մենք դեռ էստեղ ենք։ Էհ, ափսոս, իսկ ես այնքան էի ուրախացել։ Մոտենում եմ, փորձում եմ մխիթարել․ կգտնվի ձեր փիսոն, կարևորը կենդանի է, ասում եմ, ու փաստորեն կարողացել է ինքն իրեն կերակրել էսքան ժամանակ։ Հա, ասում է Ջովին, երևի առնետներ է որսացել, բայց խնդիրը ջուր ճարելն է։ Հետո բացում է հեռախոսն ու մի բան է փնտրում։ Գիտես, ասում է, էստեղ մի ուրիշ սև-սպիտակ կատու էլ կա շրջակայքում, որ սիրում է միայնակ զբոսանքի դուրս գալ, հնարավո՞ր է, որ դու այդ կատվին ես տեսել։ Եվ ցույց է տալիս այդ մյուս կատվի նկարը, որտեղ մռութն էր միայն պատկերված։ Նայում եմ ուշադիր, ու մեջս կասկածներ են առաջանում․ չէ՞ որ ես իմ տեսած կատվի մռութն իրականում չէի տեսել, միայն հետևից տեսա, թե ինչպես փախավ։ Բայց որոշում եմ պատասխանել․ չէ, ես հիշում եմ իմ տեսած կատվի մռութը, ուրիշ էր։ Ջովին գոտեպնդված անջատում է հեռախոսը, և ամուսնու հետ շարունակում են իրենց դեգերումները։

    Ես ու աղջիկս կանգնած նայում էինք, թե ինչպես էին նրանք, Էննիին շան պես թոկից կապած, բարձրանում-իջնում փողոցով վեր ու վար, և վաղ աշնանային այդ կիրակի հույսով էր լցված շրջակայքը, ինչին խանգարել ոչ մի կերպ չուզեցա․․․

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.03.2018), Sambitbaba (08.04.2018), Smokie (31.03.2018)

  15. #638
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շաբաթօրյա հայկական դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին ուշանում էր։ Որոշ ծնողները բերում էին երեխաներին ու տեսնելով, որ մի երկու ծնող սպասում են, թողնում էին երեխաներին ու գնում իրենց գործերով։ Որոշ երեխաներ էլ իրենք էին գալիս․ ծնողները մեքենայով բերում էին դպրոցի բակը, իրենք մնում և ուրիշ ծնողների հետ զրույցի բռնվում, իսկ երեխաները ուղղևորվում էին դասասենյակ։ Մեկ էլ եկավ դասարանի մնացած երեխաներից չափերով ահագին գերազանցող մի աղջիկ․ թվում էր թե ավելի ավագ դասարանից պիտի լինի, բայց պարզվեց, որ ոչ՝ առաջին դասարանցի է։ Մտնելուն պես ուսապարկը անփույթ նետեց շրջանաձև մեծ սեղանի շուրջ դասավորված աթոռներից մեկի տակ, ու կոնքերով մի կտրուկ շարժում անելով և կիսատ բարձրացրած ձեռքի ցուցամատը մեկնելով՝ բարձրաձայն հայտարարեց․
    ― Էրեխեք, էսօր ի՜նչ քրեյզի օր ա մոտս։

    Որոշ երեխաների ուշադրությունը սևեռվեց այս աղջկա վրա․ զգացվում էր, որ առաջնորդի համբավ ունի այդ խմբակում։ Ինքն էլ, իրեն ուղղված ուշադրությամբ բավարարված, շարունակեց․
    ― Քուրս չէր կարում զարթներ, որ գա դպրոց։ Պատկերացնո՞ւմ եք, տասներկու տարեկան էրեխեն չէր կարում զարթներ, որ տասին գար դպրոց, իսկ ես արթեն իննից զարթուն էի։ Որ գնացի մամայիս սենյակ, մամաս լրիվ շոքըդ էր, որ հլը ինքը չի զարթնել, իսկ ես արդեն էկել եմ։ Լրիվ քրեյզի օր էր։

    Բայց այդ սպասող ծնողներից բացի իրեն արդեն ուրիշ լսող չկար։ Երեխաները ոգևորվել էին ուսուցչուհու բացակայությունից ու փորձում էին իրարից մարկերները խլել՝ գրատախտակին մի բան նկարելու համար։ Որոշ աղջիկներ էլ փորձում էին ուսուցչին ուղերձ գրել իրենց առաջին-դասարանական հայերենով․ «Տկին Նարա ջան, դուք ամենա լավ դասատունեք»։ Մինչ այդ դասարանում ոչնչին չմասնակցող, ու կարծես մնացածներից մի կես գլուխ կարճ մի աչոնիկ, ով միայնակ նստած էր շրջանաձև սեղանի շուրջ, տեղից տխուր-տխուր վերկացավ, գնաց դեպի գրատախտակը, ու իր բոյից բարձր գրված ուղերձի առաջին բառին ներքևից վերև ցուցամատը ուղղելով՝ հուսահատ ձայնով ասաց․
    ― Գլորիա, այստեղ «ի» տառը բաց ես թողել։

    Գլորիան, սակայն, չհասկացավ․ Գրատախտակի մոտ էլ հրմշտոց էր, բոլորն էլ փորձում էին սակավաթիվ մարկերներից մեկը հափշտակել ու իրենց գիտելիքները ավելացնել գրատախտակին։ Քրեյզի օր ապրող աղջնակն էլ իր չափերով գրատախտակի մոտ առաջին շարքում գտնվելու մրցակցության անհավասար պայքարում դուրս մղեց այդ կարճահասակ տխուր աղջնակին։ Բայց այդ փոքրիկը հանձնվողներից չէր։ Ցուցամատը մարտական վեր ցցած նորից ուղղվեց դեպի գրատախտակը, ու բարձր ասեց՝ ՏԻԿԻՆ, ոչ թե ՏԿԻՆ։

    Գլորիան վերջապես հասկացավ, թե այդ փոքրիկը իրենից ինչ էր ուզում, և ուղղեց առաջին բառը։ Հենց այդ պահին, ականջին դրած հեռախոսի մեջ բարձր խոսելով, ներս մտավ տնօրենը․
    ― Պապաները կանգնած խոսում են ու տեղ չկա՞։ Էհ դու էլ մի հատ դուրս արի մեքենայից ու բարձր գոռա էդ պապաների վրա։

    Դասարանի երեխաները, որոնց մեծամասնությունը այդ պահին մասնակցում էին գրատախտակի մոտ իրարանցմանը, շրջվեցին տնօրենի ձայնի վրա։ Տղաներից մեկն էլ, կրկնօրինակելով տնօրենի ձայնի բարձրությունն ու մուննաթը, հարցրեց․
    ― Պապայի վրա՞, էդ ո՞ւմ պապայի վրա պիտի գոռա։

    Տնօրենն էլ, հասկանալով, որ երեխաները լսել են վերջին ասածը, ձեռքով բերանը փակեց, քմծիծաղ տվեց, ու անջատեց հեռախոսը։ Դառնալով սպասող ծնողներին՝ ցածրաձայն ավելացրեց․
    ― Նարան էկել ա, բայց բակում մեքենան փարքինգ անելու տեղ չի գտնում, ասում ա՝ պապաները մեքենաները մի քանի շարք կանգնացրած իրար հետ խոսում են։ Ես էլ ասեցի՝ հել գոռա թող գնան ըտեղից։

    Այդ ասելուց հետո տնօրենը նորից գնաց իր գործերով, դասարանն էլ արդեն վերածվում էր քաոսի։ Մի երկու տղա փորձում էին դուրս գալ միջանցքում զբոսնելու։ Սպասող մի ծնող տղաներին ներս կանչեց ու առաջարկեց, որ բոլորով ուսուցչի համար անակնկալ մի խաղ խաղան․ թող ամեն մեկը մոտենա գրատախտակին և իր անունը գրի։ Գրատախտակի մոտ առաջին շարքում հիմնովին տեղակայված քրեյզի օր ապրող աղջիկը կիսաշրջվեց ու տարակուսանքով նայեց այդ սպասող ծնողին։ Մնացած երեխաները հերթով մոտենում իրենց անուններն էին գրում ու մարկերները ուրիշներին փոխանցելով՝ հեռանում գրատախտակից։ Իսկ այդ աղջիկը, դեռ կիսաշրջված, մարկերն էլ ձեռքում բռնած, սառել էր։ Խաղն առաջարկած ծնողը մոտեցավ աղջկան ու բարի ժպիտով ու հոգատար ձայնով հարցրեց՝ ինչպե՞ս է անունդ, օգնե՞մ, որ գրես։ Աղջկա րոպե առաջ ինքնավստահությունից նշույլ անգամ չէր մնացել։ Վախեցած աչքերով նայեց այդ ծնողին ու ասաց․
    ― Ախր իմ անունը շատ երկար ա, ― մտածեց մի պահ, ու շարունակեց․ ― երևի գնամ տետրս բերեմ, որ վրայից արտագրեմ։

    Վերադարձավ աթոռի տակ շպրտված ուսապարկին, հանեց տետրը ու հետ քայլեց դեպի գրատախտակը։ Տառ առ տառ նայելով տետրի կազմին գրված անվանը՝ արտագրեց գրատախտակին՝ Ե-կ-ա-տ-ե-ր-ի-ն-ա։ Վերջացնելուց հետո հպարտ ու խրոխտ ժպիտով շրջվեց դեպի իրեն օգնություն առաջարկած ծնողը․ «Եկատերինայա անունս»։

    Այդ ասելուն պես ներս մտավ ուշացած ուսուցչուհին ու բարևելով բոլորին՝ մեղավոր տոնով դիմեց սպասող ծնողներին․
    ― Վայ, փարքինք չկար, այնքան հեռու եմ կանգնել ու ոտքով քայլում էի։ Շնորհակալություն, որ սպասում էիք։

    Ծնողները դուրս եկան դասասենյակից։ Երեխաներն էլ սկսեցին տեղավորվել շրջանաձև սեղանի շուրջ։ Իսկ իր տեղում վաղուց նստած փոքրիկ աղջիկը ծնողի հետևից սրտաճմլիկ տխրությամբ կանչեց․ «հաջո՜ղ, պապա»։

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.03.2018), Chilly (19.03.2018), ivy (19.03.2018), Lev (19.03.2018), Peace (21.04.2018), Sambitbaba (19.03.2018), Smokie (31.03.2018), Srtik (19.03.2018), Անվերնագիր (19.03.2018), Գաղթական (19.03.2018), Տրիբուն (19.03.2018)

  17. #639
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մանրապատմական տրիպտիխ՝ ֆեմինիստա-լրագրա-տեղեկատվական թեմաներով

    Պատկեր առաջին․ «անբախտ անձնական կյանք»
    Մի երկու օր առաջ գործի գնալուց ռադիոյի ալիքներն եմ փոխում, ու ռաստվում եմ մի հաղորդման, որը դրանից առաջ մեկ անգամ էլ էի լսել։ Իմաստը կայանում է նրանում, որ մեկը (իմ լսած բոլոր երկու դեպքերում էլ երիտասարդ կանայք են եղել, բայց միգուցե տղամարդիկ էլ են լինում, չիդեմ) զանգում է ստուդիա և ասում, որ վերջերս ռոմանտիկ հանդիպման է եղել, որն իր աչքին ահագին լավ է անցել, բայց, չգիտես ինչու, այդ օրվա զուգընկերը հետ չի զանգում։ Այդ անկապ վերջավորության չհասած զգացողությունն էլ փորձում են փարատել հաղորդման վարողների օգնությամբ, ովքեր զանգում են այդ օրվա դեյթին, որ պարզեն, թե ինչն է հարցը, հետն էլ առաջարկում են, որ հաջորդ հանդիպման ծախսերը հաղորդումը իր վրա կվերցնի։ Ու նախորդ միակ անգամ լսածս հաղորդումը չափավոր զվարճացնող էր (կարճ՝ աղջիկը զանգել էր, ու դիջեյների հետ խոսակցության ընթացքում պարզվեց, որ փոքր երեխա ունի, ու տղային դրա մասին չէր ասել մինչև իր տուն բերելը․․․ հետո էլ տղայի հետ կապնվեցին հեռախոսով, ով ասաց որ քնած փոքր երեխայի հետ նույն սենյակում աղջկա հետ կենակցելուց հետո բեսամթ հուշտ է եղած՝ և՛ ինքն իրենից, և՛ աղջկա ծնողական ընտրություններից, աղջիկն էլ ուղիղ եթերում տղային մեղադրեց, թե էդքան շատ մտահոգվող ես, մի հատ բեյբի մոնիթըր առ նոր արի մյուս անգամ, թե չէ ես ինձ չեմ կարում դրանից թույլ տամ), դիջեյներն էլ ահագին իրենց սահմանների մեջ էին ու չէին փորձում չարաշահել իրավիճակը էժանագին ռեպլիկներով, այնպես որ մտածեցի՝ տեսնե՞ս այս անգամ ինչ պատմություն է լինելու․․․

    Շատ հարգալից կին էր զանգողը, ասաց, որ ամեն ինչ շատ լավ էր անցել, տղան էլ շատ նուրբ ու հարգալից վերաբերմունք է իր նկատմամբ ցույց տվել, ու միակ իրեն դուր չեկածն այն էր, որ այդ 30 տարեկան տղամարդը դեռ իր մոր հետ էր ապրում։ Բայց դրանից զատ բոլոր մնացած նշանները իր աչքին հուսալի էին երևում, ու զարմացած էր, թե ինչու տղան չի զանգում։ Մի երկու րոպե քննարկեցին մոր հետ ապրելու հանգամանքի տարբեր վարկածներ, ու որոշեցին զանգել տղային։ Տղան էլ պատասխանեց, ու տեղը բերելուց հետո խոստովանեց, որ այո՛, շատ լավ ժամանակ են անցկացրել, բայց չի կարծում թե նորից կհանդիպի այդ աղջկա հետ, որովհետև իր մայրը դեմ է դրան։ Աղջիկն էլ, ով ամբողջ ժամանակ գծի վրա լսում էր, ձայն տվեց՝ ձե՞ռ ես առնում, ու թե այդ ո՞նց էր 10 րոպե իրեն տեսնելուց հետո (տղային իր մեքենայով տուն էր տարել և մոր հետ այնտեղ ծանոթացել) մայրը որոշել, որ իր տղային սազական չի։

    Դիջեյները մոմենտ լռվելուց հետո տղային հարցրեցին, թե կարա՞ն մոր հետ զրուցել, արդյոք տա՞նն է նա։ Տղանել թե բա՝ հա, էսա տամ։ Ու բարձր ձայնով մորն է կանչում, թե բա մյուս լսափողը վերցրու (ստեղ էլ ես կախվեցի, փաստորեն տղան աղջկան տնային համար էր տվել)։ Մայրն էլ վերցրեց լսափողն ու հարցրեց՝ ո՞վ է զանգողը։ Դիջեյներն էլ հեռվից սկսեցին․
    ― Ձեր տղան վերջերս մի աղջկա հետ հանդիպման էր գնացել․․․
    Մայրն էլ միանգամից ընդհատեց՝ հա՛, էն լրբի հետ։ Ստեղ բոլորը կախվեցին, բայց փորձեցին հանգիստ հասկանալ մորը, ու թե ինչու է լիրբ անվանում աղջկան։ Սա էլ հարձակվողական տոնով թե բա․
    ― Եթե 9-ից 5-ը գործի է գնում կինը, ուրեմն լիրբ է, էլի։ Կնոջ գործը պիտի լինի ճաշ եփելը, տները հավաքելը, լվացք անելն ու իր տղամարդուն խնամելը, ոնց որ ես եմ իմ տղային անում, ոչ թե ամբողջ օրը գործի գնալը։ Նենց որ տղայիս ասել եմ, որ էդ լրբի հետ էլ չհանդիպի։

    Դիջեյները տեսնելով որ այս կնոջ հետ խասակցություն չի ստացվում, ու լրիվ ռամկաներից դուրս է գալիս զրույցը, խնդրեցին, որ հետ տղային լսափողը փոխանցի։ Կինն էլ ասեց․ ― հարց չկա, ինքը հասուն տղամարդ է, թող ինքը որոշի, ― ու կողքի գոռում է տղուն․ ― վերցրու լսափողը, ու ինչ էլ քեզ չասեն, պատասխանի՝ ոչ։

    Տղու հետ բնականաբար զրույց չստացվեց, սա շատ հարգալից տոնով շարունակեց պնդել, որ մայրը այս հարցերում չի սխալվում, ու որ ոչ՝ չի հանդիպելու այդ աղջկա հետ։ Վերջը տղային հաջող ասեցին, ու ստուդիայի միակ կին դիջեյը մանթո ասեց․ ― էս ի՞նչ եղավ նոր։ Մյուս դիջեյներն էլ զանգած կնոջը հարցրեցին, թե արդյոք կուզենա՞ր այդպիսի սկեսուր ունենար։ Սա էլ տխրած գանգատվեց, որ հեչ բախտը չի բերում անձնական կյանքում, կամ բերդից նոր դուրս եկածի է ռաստվում, կամ պարտքերի տակ ընկածների, կամ էլ էս տղայի նման 12 տարեկանների։

    Պատկեր երկրորդ․ «նախագահը մերն է»
    Նույն օրը գործից վերադառնալուց ռադիոյով լսեցի մի նոր վավերագրական ֆիլմի մասին՝ «Մեր նոր նախագահը» անվանմամբ։ Ֆիլմը ամբողջությամբ մոնտաժված է ռուսաստանյան իրական հեռուստատեսության լրատվական հոլովակներից և յութուբի սիրողական կադրերից ու փորձում է պատմել Թրամփի ընտրությունների շուրջ Ռուսաստանում տեղի ունեցած հիսթերիկ ապատեղեկատվության մասին։ Ամերիկանաբնակ՝ ծագումով ռուս ռեժիսոր Պոզդորովկինի հետ հարցազրույց էր, ով շատ հանգիստ տոնով պատմում էր ֆիլմից որոշ դրվագների մասին, ինչպես նաև՝ իրենց ֆիլմի պլանների ու ամբողջ մտադրության մասին։

    Չնայած ես ինքս ռուսական և մնացած բոլոր տեսակի հեռուստատեսություններից բավականին հեռու եմ, բայց, սենց ասեմ՝ հեչ զարմացած չէի, որ այդ կարգի հիմարություններ կարող են հնչել ռուսական լրատվամիջոցներից։ Ու մոտս նաև հակասական զգացողություն էր առաջանում, որ հա՛մ բացարձակ շոկային երևույթներ էր նկարագրում այդ ռեժիսորը, հա՛մ էլ «դե հա, տենց ա» վիճակներ էր մոտս։ Ու Պոզդորովկինը ասեց, որ իրենց նպատակն էր նաև մարդկանց մոտ ինչ-որ չափով մեղսակից լինելու զգացողություն առաջացնելը, որ եթե որոշ դրվագների աբսուրդության վրա ծիծաղում ես, ապա դու էլ ես որպես տեղեկատվության սպառող մեղավոր այդ տեղեկատվության որակի համար։ Կոպիտ ասած՝ եթե դու, որպես սպառողի հավաքական ներկայացուցիչ, այդ աբսուրդը համարեիր վանող ու հրաժարվեիր դրանից, ապա այդ լրատվությունը ոչ էլ կլիներ կամ էլ լինելու դեպքում ազդեցություն չէր ունենա։

    Տուն գալուց հետո որոնեցի այդ ֆիլմը, բայց գտա միայն 12-րոպեյանոց հատված։ Պոզդորովկինի ասելով՝ պատրաստվում են ամռանը լայն թողարկեն։ Սա էլ հատվածը․


    Պատկեր երրորդ․ «նայած թե ում պրոպագանդայի զոհն ես»
    Այսօր առավոտյան էլ վերը նկարագրված երկու պատկերները ուղեղումս էին պտտվում։ Ու հասկացա, որ մոտավորապես նույն հակասական զգացողություններն էին մոտս այդ երկու հաղորդումների ընթացքում էլ․ շոկ, բայց և զարմանքի բացակայություն այդպիսի իրողությունների մասին։ Ու հա, առաջին պատկերի մեջ լիրբ համարում եմ հենց այդ մորը, բայց և հասկանում եմ, որ այդպիսի մտածելակերպը այնքան լայնատարած է գոնե հայկական միջավայրում, որ շատ դեպքերում ոչ մեկս էլ ուշադրություն չենք դարձնում դրան՝ սովորական բաներ են, էլի։ Ասենք տղայի «ընտանիք պահելու» համար եկամուտ ունենալն ահագին սերտացած է մեր ուղեղներում, որ լրիվ նորմալ է կնոջ չաշխատելը, ու որոշ դեպքերում էլ աշխատելու փաստը կարող է այդ կնոջ իմիջին հարված հասցնել։ Բա որ կնոջ գործը պահանջի, որ մեկ ու մեջ էլ ամուսինը երեխաներին խնամի ու երեկոյան քնելու պառկացնի․․․ վույ աման, բա դա կնո՞ջ (մոր) գործ ա։

    Ու երկրորդ պատեկրի հետ համադրելով, մոտս տխուր հասկացողություն է առաջանում, որ (հայ հասարակության մեջ) կնոջ դերի պատկերացումները նաև թելադրվում են տեղեկատվական դաշտով, որին բոլորս էլ մեղսակից ենք։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (09.04.2018), Peace (21.04.2018), Smokie (30.04.2018), StrangeLittleGirl (07.04.2018), Ներսես_AM (07.04.2018), Վիշապ (07.04.2018)

  19. #640
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի մանրապատումային մտքերի հետ համաձայն եմ, միայն ուզում եմ ասել, որ սովորաբար էդպիսի ռադիոհաղորդումների պատմությունները` իրենց հեռախոսազանգերով հանդերձ, սցենարով են և ոչ թե իրական։ Սովորաբար ոչ մի տաղտուկ, հասարակ իրավիճակ չի լինում էդպիսի հեռախոսազանգերում, այլ բոլորը ոչ ստանդարտ և ինչ-որ տեղ շոկային ռեակցիա առաջացնող պատմություններ են։ Առաջին դեյթը տուն բերել ու տեղնուտեղը կենակցել` առանց նախապես տեղեկացնելու, որ տանը երեխա կա ու քնած է կողքի սենյակում, հետո զանգել ռադիոյով բազարներ անել։ Ինչ-որ խփնված մամա ունեցողի հետ հանդիպել, որն ինքն էլ պակաս խփնված չի։ Հա, ես իհարկե հավատում եմ, որ մամայի հետ ապրող ու մամային լսող լիքը տղամարդիկ կան, բայց դե կնոջը լիրբ համարողները, մենակ նրա համար, որ նա ֆուլթայմ աշխատում է, ինձ թվում է ահագին, եթե չասեմ ուռճացված, ապա գոնե ոչ առօրեական դեպք է, ու դեռ էդ ամենն էլ` լրիվ գույներով ռադիոյի եթերում։
    Ասածս էն է, որ երկրորդ պատկերում առաջացած մտքերը` կապված նրա հետ, որ անորակ հաղորդումների մեջ նաև սպառողն է մեղսակից, կարելի է նույն ձևով առաջին պատկերի ռադիոհաղորդումների վրա տարածել։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (08.04.2018)

  21. #641
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևի մանրապատումային մտքերի հետ համաձայն եմ, միայն ուզում եմ ասել, որ սովորաբար էդպիսի ռադիոհաղորդումների պատմությունները` իրենց հեռախոսազանգերով հանդերձ, սցենարով են և ոչ թե իրական։ Սովորաբար ոչ մի տաղտուկ, հասարակ իրավիճակ չի լինում էդպիսի հեռախոսազանգերում, այլ բոլորը ոչ ստանդարտ և ինչ-որ տեղ շոկային ռեակցիա առաջացնող պատմություններ են։ Առաջին դեյթը տուն բերել ու տեղնուտեղը կենակցել` առանց նախապես տեղեկացնելու, որ տանը երեխա կա ու քնած է կողքի սենյակում, հետո զանգել ռադիոյով բազարներ անել։ Ինչ-որ խփնված մամա ունեցողի հետ հանդիպել, որն ինքն էլ պակաս խփնված չի։ Հա, ես իհարկե հավատում եմ, որ մամայի հետ ապրող ու մամային լսող լիքը տղամարդիկ կան, բայց դե կնոջը լիրբ համարողները, մենակ նրա համար, որ նա ֆուլթայմ աշխատում է, ինձ թվում է ահագին, եթե չասեմ ուռճացված, ապա գոնե ոչ առօրեական դեպք է, ու դեռ էդ ամենն էլ` լրիվ գույներով ռադիոյի եթերում։
    Ասածս էն է, որ երկրորդ պատկերում առաջացած մտքերը` կապված նրա հետ, որ անորակ հաղորդումների մեջ նաև սպառողն է մեղսակից, կարելի է նույն ձևով առաջին պատկերի ռադիոհաղորդումների վրա տարածել։
    իսկ ես ի՞նչ ասեցի․․․

  22. #642
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ես ի՞նչ ասեցի․․․
    Կարծես ռադիոհաղարդման բովանդակությանը լուրջ էիր վերաբերվել, որպես իրական դեպքերի` համարելով, որ լիրբն էլ հենց մայրն էր։
    Վերջին խմբագրող՝ ivy: 08.04.2018, 08:17:

  23. #643
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես ռադիոհաղարդման բովանդակությանը լուրջ էիր վերաբերվել, որպես իրական դեպքերի` համարելով, որ լիրբն էլ հենց մայրն էր։
    Վերաբերվել էի որպես լրատվամիջոցով հեռարձակվող «չափավոր զվարճալի» պատմության․ իրական է, թե՝ ոչ, տարբերություն չի անում։ Ու հա, համոզված եմ, որ իրական չի․․․ ոչ թե որ շոկային բովանդակության է (ասեցի, որ դրան վերաբերվել եմ որպես «դե հա, զարմանալու չի»), այլ որ էս դարում տղուն տնային հեռախոսի վրա էին զանգում։ Բայց ամեն դեպքում կարծես ասելիքիս իմաստը բաց ես թողել։

  24. #644
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախ ասեմ, որ սա Ակումբի իմ ամենա-ամենա-ամենասիրած թեման է բայց դե էս վերջերս ստեղ ամեն անգամ մտնելուց վերջին էջի վերևի մանրապատման սկզբնամասում Տրիբունի իմ նկատմամբ արտահայտած սիրո զգացմունքերից մի քիչ հուզվում եմ, ու վիզ եմ դրել վերջին էջը փոխեմ, որ այս սիրածս թեման մտնելուց այլևս այդքան չհուզվեմ Հա, Տրիբուն ջան, ես էլ եմ քեզ սիրում... դե ի վերջո մեր այս օրերի ընտրյալը ասում ա, որ նույնիսկ հանրապետականներին է պետք սիրել

    Հա, ու դե արդեն ճիշտ կռահեցիք, որ մի քիչ քաղաքական համեմատական ֆոն է ունենալու պատմածս, բայց դե այս օրերին ամեն ինչն է քաղաքական, ու դա երևի լավ է։ Հա, մեկ էլ մանրապատմանս մեջ մեն-մի հատ քֆուր կա, ու առանց դրա պատմածս ուղղակի անիմաստ կլիներ, նենց որ, նեղանալ չկա... մանավանդ որ նախօրոք զգուշացրել եմ, ու հետագա ընթերցման պատասխանատվությունը ձերն է

    ... այստեղ մի քանիսը գիտեն, որ չնայած մեծացել եմ Երևանում, բայց ինքս ինձ երբեք էլ երևանցի չեմ զգացել ու համարել։ Կարելի է ասել տարին 9 ամիս գոյատևում էի Երևանում, որ ամռան 3 ամիսները ապրեի ծննդավայրումս՝ տատիկ-պապիկիս մոտ։ Երևի սա էլ է նպաստել մոտս տարագրի կյանքին դիմանալու իմունիտետի զարգացմանը, բայց լավ, չշեղվեմ։ Ու այս պատմությունը տեղի է ունեցել հենց այդ փոքրիկ հայրենիքումս...

    Եթե Հայաստանում ամռանը Երևանից դուրս տատիկ-պապիկի մոտ հաճախ եք անցկացրել կամ ինքներդ Երևանից դուրս եք ապրում-մեծացել, ապա գիտեք «_բնակավայրի_ թոռ» գաղափարի մասին։ Ասենք, Սպիտակի թոռ ա, Քյավառի թոռ ա, Ծովագյուղի թոռ ա և այլն, ինչը կնշանակի, որ այդ բնակավայրում մշտապես ապրող տատիկ-պապիկի երևանցի թոռ է, ով մենակ արձակուրդներն է Երևանից գալիս այդտեղ անցկացնելու։ Ու տեղի դեռահասա-պատանեկան բնակչությունը այնքան էլ չի սիրում այս «թոռներին», մանավանդ եթե այդ թոռները դրսևորում են տիպիկ «զարգացած քաղքցու» բնավորություն տեղացիների նկատմամբ։ Ի դեպ, ասեմ, որ չնայած ես բոլոր պարամետրերով այդպիսի _բնակավայրի_ թոռ էի, այդ լայնատարած հակակրանքի գոյության մասին շատ ուշ եմ իմացել՝ կողքից, քանի որ ինքս դրան երբեք չեմ հանդիպել... սա էլ երևի նրանից է եղել, որ ես ինձ այդ բնակավայրցի եմ միշտ էլ համարել ու տեղացիներին համահունչ վերաբերմունք եմ ունեցել «զարգացած քաղքցիների» նկատմամբ։

    Մեր (տատիկիս-պապիկիս) մայլում մեկ այլ տատիկ-պապիկ կային, ում երեք երեխաները իրենց ընտանիքներով Երևանում էին ապրում, բայց իրենց երեխաներին՝ տեղի թոռներին, ամեն ամառ ուղղարկում էին տատիկ-պապիկի մոտ։ Ու սրանք էն ինԾիլիգենտ տեսակից էին, որ առաջին սերունդ գյուղից դուրս եկած լինելով, իրենց համարում էին породистый интеллигент... էն որ համ էլ զոռով փորձում են իրենց հայերենին տալ ռուսերենի արտասանություն, ինչը է՛լ ավելի ծիծաղալու է դառնում այն հանգամանքից, որ իրենց հայերեններն էլ կիսաբարբառային էր, ու բնականոն՝ օժտված էին տեղացի բնակչության կողմից սպասելի «սիրով»։ Բայց մեր մայլում տեղացի երեխաները ահագին լավն էին, ու շատ լավ «ամառային ընկերություն» կար բոլորի միջև, չնայած այդ ինծիլիգենտ թոռների հետ տարվա մնացած 9 ամիսները Երևանում ոչ մի ձևի շփում չկար։ Ու դե մեր մայլի տեղացիների հետ ընկերությունը երևի ինչ-որ չափով զսպող ուժ էր այդ թիրախված ինծիլիգենտների վրա մնացած այլ տեղացիների հակակրանքի համար։

    Այդ բոլորը նախաբանն էր, հիմա բուն պատմությունը... ուրեմն մի տարի ամառը մի քիչ ուշացած գնացի «գյուղ», ու մեր մայլի տեղացի՝ տարիքով ավագ, ընկերներից երկու եղբայրներն են, հազիվ հռհռոցները զսպելով, պատմում էս պատմությունը։ Այս եղբայրները իրենք այդ ժամանակ արդեն մեկ ոտքով Երևանում էին ապրում՝ մեկը ուսանող եր Երևանում, մյուսն էլ կարծեմ նոր էր ԲՈՒՀը ավարտել։ Պատմում էին բնականաբար տեղի բարբառով ու արտասանությամբ, այնպես որ կարդալուց փորձեք ձեզ ծանոթ որևէ բարբառ պատկերացնել՝ համապատասխան արտասանությամբ։ Ուղիղ խոսքերի արանքում էլ իմ պարզաբանում-բացատրություններն են։ Գիտեմ, որ մի քիչ շեղող են ընդհանուր պատմությունից, բայց առանց այդ պարզաբանումների ահագին բան կորած կլինի, ու դե Տրիբունի հավելյալ սիրո սպասվող հուզմունքից չեմ ուզում footnote-sidenotе-եմ տեքստը ... բայց հուսով եմ, որ դրանք պատմությունը շատ չեն փչացնի, ու պատմածս այնքան կհետաքրքրի, որ կուզենաք վերընթերցել՝ պարզաբանումները բաց թողելով.

    Արա էս Վալյայի թոռները մեզ էս ինչ կրակը քցեցին... էս հարիֆները հելել էն վերևի դպրոցի կողմերը ինչ-որ քյանդրբազություն էին անում, տեղացի լակոտ-լուկուտն էլ սրանց կպել տփել էին։

    Տեղացի շատ դեռահաս տղաները ամառը լիքը վախտով դպրոցի բակում պպզած էին.... դե նրանք, ով գյուղատնտեսական գործերում ընտանիքներին չէին օգնում, այսինքն այդ պպզածները տեղացիներից ամենաբառադիներն էին՝ բոլոր դրանից բխող հետևանքներով։

    Ու սրանք մի քանի օր վաբշե տնից դուրս չէին կարում գային, ուրդե բռնվում՝ տփոցու տակ էին ընկնում։ Մենք էլ հենց էկանք անցած շաբաթ, սրանք վազելով էկան մոտներս, թե՝ ախպեր, փրկեք, տնից դուրս վաբշե պրախոդ չունենք։ Հարց ու փորձ արինք՝ ովքե՞ր են սրանց տփողները, պարզվեց էն թուրքի մայլի մալակասոսներն են։

    Հայաստանի շատ սովետական ժամանակվա շրջկենտրոններում կան «թուրքի մայլա»-ներ, որտեղ սովետի փլուզումից առաջ ադրբեջանցիներ էին կոմպակտ ապրում, ու սրանց քոչելուց հետո, այդ մայլաները հիմնականում լցվեցին մոտակա փոքր գյուղերի «առաջադեմ օպորտունիստներով», չնայած որ տեղական ադինիստրացիան այդտեղի տները նախատեսել էին Ադրբեջանից վտարված հայ փախստականների համար, բայց այդ փախստականները մեծամասնությամբ կա՛մ ընդհանրապես չեկան, կա՛մ էլ գալուց հետո «դրանք թուրքի մատոռով» են վերաբերմունքին արժանանալով՝ հեռացան արտերկրեր... այնպես որ այդ թուրքի մայլեքի լակոտ-լուկուտը նույնիսկ այդ բնակավայրի մասշտաբով էին «գեղցի», համենայն դեպս այս մի կոնկրետ բնակավայրում։

    Ասինք՝ լավ, չնայած էդ լակոտների հետ մենք ի՞նչ պիտի խոսայինք, բայց ասինք էս հարիֆներին մի քիչ օգնենք, մեխկ են, սաղ ամառ տունը կալանքի տակ չմնան։ ... արա, ուրեմն գնացել ենք դպրոցի բակում էս մալալետկեքի հետ բազառ ենք անում։ Սաղ դպրոցի հայաթը սրանց քյորփեքով ա լցված, էս կողմից էլ մենք ենք ու Վալյայի երեք թոռները՝ աչք ու մռութները կապտած նախորդ բատալիաներից... ու էս լակոտներին ծանր գռուզիտ ենք անում, որ ախպեր, սրանք էլ են հայ, շատ էլ որ թոռ են ստեղ, բայց դե մենք հո հյուրընկալ ազգ ենք... վոբշըմ սրանց քողարկված ձևով ասում ենք՝ թողեք էս հարիֆները մի քիչ շնչեն... չենք էլ ուզում սրանց մեծերին կանչել տալ, դե, ջոգում ես, Վալյայի թոռների համար գլոբալ բազառի հավես չկա։ Կառոչէ, էս լակոտներին գռուզիտ արինք, սրանց ռեխներին էլ տխրություն իջավ, ոնցոր էն տուզիկից ոսկոր ես է խլում, ու կամաց ազարենիա վրեն իջնում, որ էլի պիտի էթա քուչում դռան դեմը լոքշ լռվի, ոչ թե ոսկռին կրծոտելով հետը խաղա։ Արա ու էս գռուզիտ անելու վախտ համ էլ մտածում ենք, բա որ սրանք բոլորով վրա տվին հենց էս մամենտ՝ սաղ, է, սաղ դպրոցի բակը սրանք են մամալետկեքով լցված...

    Այդ դպրոցի բակը մի ահագին հրապարակ է. պատկերացնում եմ, մի առնվազն 50 հոգի անբան լակոտություն հավաքված կլիներ։

    ... հա, հետո սրանց մեծերին սրանց դաստիրակել կտայինք, բայց էդ վայրկյան Վալյայի թոռների համար հեչ մախալովկի մեջ ընկնելու հավես չկար։ Բայց վռոձի հասկցրինք էս գյադեքի վոժձին, լավ էլ բիթի տղա էր, համ էլ մի քիչ մնացածներից մեծ էր՝ ոտի վրա ջոգած կլիներ, որ եթե ասում ենք, ուրեմն տենց պիտի ըլնի, ու ավելի լավ ա հիմա փակեն էս բազառը, քան հետո իրենց մեծերը իրենց ականջներին տան։ Վերջում էլ ասինք՝ լավ, էկեք մի հատ ձեռով բարիշեք, որ սաղս իրար հասկըցած ըլնենք։ Ու ախպեր, նատուռի սրտներս մի քիչ հանգստացավ, որ էդ գյադեքի ոհմակի խաղալիքը չդառանք... հիշո՞ւմ ես էն Մաուգլիի մուլտի մեջ, է, էն որ ռիժիյ պյոսերը վրա էն տալիս, էն բագիռան ու արջն էլ սրանց աչ ու ձախ թաթալոշներ են տալիս, այ տենց տեսարան էր լինելու, թե սրանք վրա տային։ Ու արդեն մտովի տան դեմը լռված պիվա խմելու դնջություն ա չյոտկի վրեքներս իջել, մեկ էլ էս Լյովը...

    Լյովը այդ երեք Վալյայի թոռներից ամենամեծն էր, ու ամենաինԾիլիգենտը, էն աստիճան, որ Լյով դիմալաձևից նեղանում էր, պահանջում էր՝ Լևոն - ռուսականացված արտասանությունը չեք մոռացել, չէ՞... որ չեմ հիշում դրա մոր՝ Льевон, идиծе даմոյ Ճաշ ուծյելու ... հա, էդ Լյովը այդ ժամանակ երևի ինքը մի 16 տարեկան էր, իսկ այդ գյադա-գյուդան, պատկերացնում եմ՝ մի 10-12 տարեկան էին մեծամասնությամբ)

    ... հա, էս Լյովը...

    Այստեղ պատմող եղբայրները հազիվ էին պոռթկոցները զսպում, «էս Լյովը..» նախադասությունը, սուտ չլինի, մի 12 անգամ սկսեցին ու չէին կարողանում վերջացնել։

    ... հա, էս Լյովը, որ մինչև էդ մեջքիս հետևը կուկուռի ձագի նման պախկված էր, մեկ էլ բարձր-բարձր ասումա. «ո՞ւմ, էդ կլրիս գլյոխին պիտի ձեռք մյեկնե՞մ...»

    Ստեղ մի կես ժամ հռհռացին, մինչև կարողացան շարունակել... ռուսականացված արտասանությունը չէիք մոռացել չէ՞, էն մի հատ անեկդոտ կա, է՝ «ձեր կեղտոտ մսագունդը ինքնյերդ թափահարյեք»... լրիվ էդ տոնով էին եղբայրները Լյովի խոսքերը արտասանում։

    ... արա էտ ինչ սկսեց... արա սրանց վրա միանգամից էն ոնց հասան. տփում քացու տակ են քցում, սրանք պոկվում են մի քիչ վազելով փախնում են, բայց էս լակոտները էլի հասնում սրանց քացու տակ են քցում... խելքները հասավ մեզ մատով չկպնեն, բայց մենք էլ թքեցինք, ու դպրոցի կողքի Վալոդի դախլից մի-մի պիվա առանք, ու ոտ-ոտ կամաց տուն քայլեցինք... սրանց էլ երևի մի 7-8 անգամ ճամփին էլի ռաստ էկանք. տփվում-փախնում-բռնվում-տփվում ցիկլից դուրս չէին գալիս... աչքիս մենք մեր պիվեքը խմելով, ճամփին ամեն խաչմերուկում լռված ջահելությանը բարև-բարլուս-ինչ-կա-չկա-ներով — էդ ճամփին էլ հեչի պես մի հինգ մեծ խաչմերուկ կա, որտեղ գրեթե միշտ պարապ ջահելություն էր լռված լինում — ավելի շուտ տուն հասանք, քան էս Վալյայի երեք թոռը... էս մի շաբաթ ա տնից չեն հելնում էդ դանդալոշները, աչքիս սուս-փուս Սաքոյի թրիքն են լեպիտ անում։

    Սաքոն Վալյայի ամուսինն էր՝ տփվողների պապը, ով կովեր էր պահում, այդ կովերի թրիքն էլ ինծիլիգենտ թոռներին ստիպում էր աղյուսների ձև տալ, որ ձմեռը վառարանում այրելով՝ տունը տաքացնեին, այդ թոռներն էլ ատելով-ատում էին այդ թրիքագործը, ու դա էլ հիմնական պատճառներից էր, որ փորձում էին ամբողջ օրը տնից թռած լինեին։


    հա... ասածս ինչ ա... քաղաքական անալոգիան ճիշտ կռահողներին մի-մի վարկանիշ լաչառ հեռախոսիս կողմից (դե իհարկե ոչ բոլոր համեմատություններն են տեղի կամ ճշգրիտ. չկարծեք, թե վարկաբեկելու միտում ունեմ, ուղղակի դա էր պատմության եղելությունը...)։

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.04.2018), Smokie (30.04.2018), Գաղթական (30.04.2018), Տրիբուն (30.04.2018)

  26. #645
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի պատում ճժերի մասին․․․

    1․1․ Ալյա Հյուգո․․ այսինք՝ Թշվառները

    Նենց պետք ա անեի, որ երկուսից շուտ տեղ չհասնեի։ Ավտոբուսը մեկնելու էր երկուսից տաս պակաս, վերջին նստովի տոմսը ինձ հասավ։ Վռազ ինձ ներս քցի, որ պատուհանի կողքը նստեմ ու կարողանամ դեմքս զուտ դուրս թեքած պահել։ Մեկ էլ դեմս մի հատ ժպռոտ, եղունգների տակը հողից սևացած, միջնամատին պլաստիկ ուլունքներից սարքած մատանի դրած կին։ Հյուծված տեսք ուներ, ոտքերը, թևերը բարակ, այտերը փոս ընկած։ Դեմքը արևահարված էր, բայց վզի մաշկը սպիտակ էր, թափանցիկ ու չոր։ Գրկին մի յոթ ութ տարեկան երեխա կար, որ մորից բեթար հյուծված էր։ Շորերը, որ նախկինում ջինսից են եղել, անորոշ կեղտագույն էին, մաշված։ Ձեռքերն էլ փոշոտ էին։ Քթից ծորացած խլինքը ուր որ է բերանին էր հասնելու, իսկ մայրը շան տեղ չէր դնում։ Սենց գրում եմ, երևի նրբահոգի ընթերցողը կմտածի Ըխք, ինչ զզվելի ա։ Չէ։ Զզվելի չէր։ Ավելին իմ տեսած ամենահուզիչ բաներից մեկն էր։ Պատճառը մոր հայացքն էր, որն ինչքան ուժ ուներ հոգնած էր, բայց հենց նայում էր երեխային մի անսահման, խորը քնքշանք կար․․ սա հազվադեպ բան ա, ես որ քիչ եմ տեսել։ Ավելի քիչ հոր նման հայացք եմ տեսել, նու՝ մի անգամ։ Շեղվեցի ոնց որ։ Ուրեմ, գրպանիցս թաց անձեռոցիկ հանեցի, մեկնեցի մորը, ասի, սրբի երեխայի քիթը։ Էդ պահին երեխան մինչև ականջները ժպտաց ու խլինքը լցվեց ուղիղ բերանի մեջ ))
    Խլինքազերծման պրոցեսսը բարեհաջող ավարտվեց։
    Մայրը շուրթերը հպեց երեխայի գլխին ու տենց սաղ ճամփեն իրանք քնեցին, ես էլ տենց էլ գլուխս չթեքեցի դեպի դուրսը․․․
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 01.06.2018, 19:22:
    SWTS

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.06.2018), Աթեիստ (02.06.2018), Նաիրուհի (02.06.2018), Ուլուանա (02.06.2018)

Էջ 43 55-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •