Տարիներ առաջ ակումբում քննարկվում էր Նուբարաշենի գիշերօթիկի պեդոֆիլի դեպքը։ Ուսուցչին պատժել հաջողվեց միայն էն բանից հետո, երբ գործը հասարակական հնչեղություն ստացավ։ Բայց նույնիսկ էդ դեպքում առավելագույն պատիժ չհասավ, եթե չեմ սխալվում։
Էս վերջերս մեկ այլ դեպք հրապարկվեց, որի մասին պատմում է անմիջապես պեդոֆիլիայի զոհը:
Մաս 1
Մաս 2
Ինչ խոսք, պեդոֆիլիան ահավոր ու դատապարտելի երևույթ ա։ Բայց էս պատմության մեջ ավելի սարսափելի ա ոստիկանության ու կողքից այլ մարդկանց վերաբերմունքը։ Էս պատմությունից եզրակացնում եմ, որ Հայաստանում լիքը պեդոֆիլներ անպատիժ են մնում։ Ավելին՝ հասարակությունը նման վարքը նորմալ ու ընդունելի ա համարում, ինչը շատ տարօրինակ ա, որովհետև հայ ազգն անընդհատ ինքն իրեն գովազդում ա որպես երեխա սիրող ազգ։ Երբ կինը բռնաբարության համար դիմում ա ոստիկանություն ու նման վերաբերմունքի արժանանում, գիտես, որ պատրիարխալ հասարակություն ա, ու կանանց իրավունքները ոնց կարողանում, ոտնահարում են։ Երբ բռնության ենթարկված նույնասեռականները դիմում են ոստիկանություն ու արհամարհանքի արժանանում, գիտես, որ հոմոֆոբ հասարակություն ա, ու նույնասեռականների իրավունքները ով հասցնում, ոտնահարում ա։ Բայց պեդոֆիլիան ինչու՞ չեն դատապարտում։
Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։


Մեջբերել

De gustibus et coloribus non est disputandum.
Ամբողջ հարցն էն ա, որ սենց բաներն ավելի տարածված են, քան մենք կարծում ենք: Մի դեպք էլ ինձ հետ ա եղել տասներեք-տասնչորս տարեկանում: Մարդաշատ տեղ էր: Կարծեմ Օպերայում ռոք համերգ: Մեկ էլ զգացի՝ մեկը հետույքս ձեռքերով պինդ սեղմեց: Շուռ եկա, հետևումս մի սարսափելի դեմքով տղամարդ էր, սկի նեղություն չէր քաշել ձեռքը հեռու տանել: Ահավոր վախեցել էի, ու չնայած ահավոր մարդաշատ տեղ էր, շարժվելը՝ դժվար, մի կերպ ինձ հրելով մի քանի մետր անցա: Ու սա ահավոր մանր դեպք ա մնացածների կողքին: 
Էջանիշներ