Ես բացարձակ չեմ հեգնել։ Ավելին, քո հոգնանքը, իմ դեմս «փայլուն տնտեսագետի» որի առիթ ես երբեք չեմ տվել, հեչ տեղին չէր։ Բայց ես արդեն խիստ դավադիտ եմ եղել քո անիմաստ ու անտեղի ինքնահավան գրառումներից, սկսած գիգանտ քաղաքականությունից, որից մենակ դու/դուք եք հասկանում, վերջացրած գինիով, հիմնով, ծերանոցով։ Խստագույն տհաճություն եմ զգում ու կարծում եմ էտ կանդրադառնա իմ վարքի վրա։
Chuk (16.06.2017)
Ինչքանով որ ալկոհոլի շուկան է սպեցիֆիկ, նույնքանով օդանավակայանինը: Բա մարդը Աթենքից է գալիս, բա սիրուն շշով չներկայանա՞ ընկերներին: Վերոհիշյալ չինացի միջին խավը մոտակա խանութից գինի գնելիս դժվար թե նույն սկզբունքներով առաջնորդվի:
Chuk (16.06.2017)
կարծեմ մարդկանց մեծամասնության մոտ գինու լավ-վատ լինելու առաջին չափանիշը գինն ա։ իսկ նույն գնային միջակայքի մեջ, ո՞նց իմանան, հո ամեն ինչից չե՞ն փորձել։ Ու էդտեղ դիզայնն ա դեր խաղում , թե որը վերցնեն, եթե ուրիշ գովազդ չկա։
StrangeLittleGirl (17.06.2017)
Ապեր, մեկը թանկ սիրուն ա առնում օդանավակայանում, մյուսը էժան սիրուն իրանց քուչի բուտկից։ Պատճառները տարբեր են, արդյունքը նույնը՝ միլիոնավոր շշերով ալկոհոլ ա վաճառվում, հատկապես գինի, որի պարունակությունը լավագույն դեպքում չի համապատասպանում լավ գինի կոչվելու գոնե միջին պահանջներին։ Ասենք, մինչև էս պահը չեմ հասկանում, թե ինչն եմ սխալ ասել։
Ասենք, պարզ չի՞, որ աշխարհում վաճառվող 25 միլիարդ լիտր գինին հաստատ ամբողջությամբ բարձր որակի չի։ Ու եթե էսօր գինի են արտադրում նաև Չինաստանում, որտեղ խաղողի այգիներն են սկսել նոր տնկել, ապա չի կարա էտ գինի որակով գինի լինի։ Կարան ասենք ֆրանսիայից Chardonnay բերեն ու տնկեն սաղ Չիանաստանով մեկ ու միլիոնավոր լիտրերով ստանան էտ գինուց։ Բայց մեկ ա, հաստատ լինելու ա շիթ։
Հայաստանը վերցնենք - ահագին նոր բաներ են սկսել մտնել շուկա էս վերջին տարիներին ու որակն ահագին լավացել ա։ Բայց մինչև վերջերս Հայկական գինին եղել ա քաքին մոտիկ, եթե եվրոպական ստանդարտներով նայենք։ Եղեգաձորի տռասի վրից առած տնական բանկով գինի հազար անգամ ավելի լավն էր, քան խանութում վաճառվողը։ Դաժե սորտի անուն չէին գրում որպես կանոն շշեր վրա ․․․ <սեղանի անապակ գինի> <կարմիր չոր> ․․․ սենց էլի։ Մինչև հիմա, էն էլ մեր յանի տրադիցիոն գինու երկրում ուզածդ սուպերմարկետի հալալ կսից ավելին բացարձակ զիբիլ գինի ա։ ՈՒ ծախվում ա․․․ թե ով ա առնում ու ինչ փորձի վրա հիմնված ու ինչ պատճառներով չեմ կարա ասեմ։ Բայց առնում են ու առնելու են։ Տենց բան ա ալկոհոլը ․․․ մեկը առնում ա քանի որ երեկոյան մատաղ հորթի մսի հետ մենակ Shiraz ու Pinot noir բլենդ ա խմում, տասը նայում ա սիրուն ա, դե կարմիր ա, դե 18 գռադուս ա։ Կոնկրետ հենց գինին ամենադժվար ալկոհոլներից մեկն ա, երբ գալիս ա ընտրությանը, քանի որ գինուց հասկանալը ահագին դժվար գործ ա։ Ու կոնկրետ գինին էն ապրանքն ա, որը լիքը ծախվում ա մենակ սիրուն շշի պատճառով։
Ես սենց հիմա ինձ խոսքի դնում եմ գինուց փս հասկացողի տեղ, քանի որ շատ եմ խմում, բայց մեկը ես ամսվա մեջ մի քանի անգամ տարրական չջոկելու պատճառով, սխալ ընտրություն եմ անում, հետո ասում եմ, արա էս ինչ քաք էր խմեցինք գնաց։ Բա շարքային ռուսը ինչ ա անում։
Մի հատ Չուկի պես Մոլդովացի ընկեր ունեմ ասում ա, արա էս ռուսական շուկան փակվեց եվրոպականը յանի բացվեց մոլդովական գինու համար։ Հիմա պիտի ոռահան լինենք, որ որակ ապահովենք, իսկ էն վախտ ինչ լցնեինք մեջը էթում էր, ու օրական ծախվում էր էնքան ինչքան ամսական եվրոպայում ա ծախվոմ։ Ու նաղդ ճիշտ ա ասում։ Սաղ ռուսաստանը հազար տարի մոլդովական գինի ա խմել, էժան ու սիրուն։ Դրա՞ն ոնց համոզես, որ իրեք եվրո ավել տա ու սպիտակ թղթով փաթթած 2011 թվի Բոռդոյի Malbec առնի, քանի որ AOC անցած գինի ա։ Մեռնի չի հասկանա, չի էլ ուզի հասկանա, թե ինչի ինքը պիտի երկու կոպեկ ավել փող տա դրան - տեսքը իրա ճաշակով չի, վրի գրածներն էլ իրան ոչ մի բան չեն ասում, AOC-ն էլ госстандарт չի ․․․․
Ասածս ամփոփեմ - պարզ ա, որ գինի պիտի համ տեսք ունենա, համ պարունակություն ու հատկապես պարունակություն։ Բայց իրականությունը հետևյալն ա - աշխարհում միլլիոնավոր շշեր են վաճառվում, սիրուն դիզայնով, կամ միջինոտ դիզայնով, մեջը զիբիլ, ու էտ շատ նորմալ ա, ու ուրիշ ձև չի էլ կարա լինի։
Ու Չուկի էտ սարկազմոտ, եթե տենց խելոք եք, «ես շռեմ դու շշալցեք ու ծախեքը» տեղին արտահայտություն չի, քանի որ եթե մեկը ասում ա, որ կներեք, աշխարհում լիքը զիբիլ ա վաճառվում էս պահին, էտ չի նշանակում, որ կարելի ա զիբիլ արտադրել ու մտնել շուկա ու վաճառել։ Էտ պարզապես նշանակում ա, որ աշխարհում լիքը զիբիլ ա վաճառվում էս պահին։ Ու ոչ մեկը չի կարա կոնկրետ իրա օրինակով հաստատի կամ ժխտի էս պնդումը։ Ու էն որ ինչ որ մեկը հիմա ոռահան ա լինում որ իրա գինին համ տեղին դիզայնով լինի, համ էլ որակով լինի, ինքը պարզապս ճիշտ ու տե ղին գործ ա անում։ Բայց էլի չի ժխտում էն, որ ուրիշները կարող ա սիրուն յառլիկով զիբիլ են վաճառում ու դրա գնորդը կա ու լինելույա։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.06.2017, 18:41:
Rammstein (17.06.2017), StrangeLittleGirl (17.06.2017), Գաղթական (16.06.2017), Ներսես_AM (16.06.2017), Ռուֆուս (17.06.2017)
Վերջի մի քանի էջը ուշի ուշով կարդում եմ հայաստանում ճարվող նորմալ խմիչքի անուն լսելու հույսով, էն էլ նիֆիգա։
Ես մի հատ էլ փորձեմ իմ տեսակետը ձևակերպել՝ ավելի մանրամասն ու բոլոր կողմերից։
Դիզայնը, արտաքին տեսքը շատ կարևոր բան ա։ Որպես օրինակ ասեմ, որ վերջերս ռուսական շուկայի համար նախատեսված մրգի օղիների պիտակի ձևավորում էի անում։ Կոնկրետ էս շարքի թիրախային խումբը ռուս ալկաշներն են։ Ինքը լինելու ա մատչելի գնով, հավանաբար ոչ էնքան լավ արաղ։ Ու մեկ ա, մենք ամբողջ 5 ամիս աշխատել ենք Էդ պիտակների վրա, ամեն դետալը մտածելով, որ սուպերմարկետ մտած ռուս ալկաշը դրա վրա ուշադրություն դարձնի ու առնի։
Բայց Էդ դիզայնը մենակ մի դետալն ա, որ անում ա էդ բիզնեսը դնողը։ Շատ դետալներ ես էլ չգիտեմ, բայց ինքը արաղի անունի սկսած խորանում ա, որ անունն արդեն ասելիք ունենա սպառողին։ Պայմանավորվում ա սուպերմարկետների հետ՝ նկատելի տեղերում դնելու համար։ Պլանավորում ա դեգուստացիաներ, համապատասխան շերտերում գովազդային արշավ։ Ինտերնետում բանալի բառերով ինֆորմացիա ա անցնում՝ թիրախ խավ ընտրելով։ Ու սենց լիքը ուրիշ բաներ։
Ես արտաքին տեսքի դերը բոլորովին չեմ նվազեցնում։ Բայց ասում եմ, որ դա հաջողակ առևտրի համար ընդամենը դետալա։
Իսկ որ ամենակարևորն ա, ինչից սկսվեց էս զրույցը, ասում եմ, որ եթե ունես բրենդ, որի անունն ընկած ա, վատ համբավ ունի, մենակ դիզայնը փոխելով չես կարող ոտի կանգնացնել։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (16.06.2017)
Բարեկամ (17.06.2017)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որ շարքային չինացի լինեիր՝ Արմենիա Վայն կխմեիր, ա՛յ եղինջ։ Բայց բացարձակ ոչ դիզայնի խաթր։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ