Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, էդ սաղ ճիշտ ես ասում է, բայց լուծումը ֆորմալ հարցուպատասխանի անցնելը չի, ինձ թվում ա։ Հլը մի կողմ թողենք, որ տենց նուրբ մարդկային հարաբերություններում նման պարտադիր ֆորմալություն մտցնելը չի դզում ու պրակտիկ չի, բայց նաև դրանով վերը նշածդ պրոբլեմները չեն էլ լուծվի․ ասենք թե սկզբից ֆորմալ հարց տա ու ֆորմալ դրական պատասխան ստանա, էդ քո ասածները մեկ ա էլի կարա լինի։ Թե՞ ամեն նոր շարժումից առաջ պետք ա պարտադիր մի հատ էլ ճշտող հարց տա՝ դեռ պատասխանը դրական ա՞, շարունակե՞մ։
Չէ, ես չեմ ասում՝ ֆորմալ համաձայնության անցնել, այլ եթե դիմացինը զուտ ուզում ա իրան ապահովագրի, ցանկալի ա, որ գոնե հարցնի հա, թե չէ։ Ու ի դեպ, անգամ իմ փորձից կարամ ասեմ, որ էղել են դեպքեր, երբ դիմացինը հարցրել ա, ու անկեղծ ասած, շատ հաճելի ու ռոմանտիկ ա, երբ դիմացինը քեզ նման հարց ա տալիս։