User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սեռական համաձայնություն / sexual consent / сексуальное согласие

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սեռական համաձայնություն / sexual consent / сексуальное согласие

    Մի փախած նոր տենդենց է աչքովս ընկել՝ stealthing, երբ տղամարդը սեռական ակտի ժամանակ առանց զուգընկերոջը տեղեկացնելու հանում է պահպանակը։ Վերջերս տպագրված մի հոդված այս երևույթը դիտում է գենդերային խտրականության և սեռական համաձայնության խախտման տեսանկյունից։ Բայց այս թեմայում կուզեի ավելի լայն քննարկեինք սեռական համաձայնության ընդլայնված գաղափարը։ Ի՞նչը կարելի է համարել համաձայնություն, իսկ ի՞նչը՝ ոչ։ Պարտադի՞ր է արդյոք վերբալ համաձայնությունը, թե վերբալ անհամձայնության չլինելը արդեն իսկ բավարար է սեռական գործողությունների համար։ Իմաստ ունե՞ն արդյոք սեռական համաձայնության համար սահմանված տարիքային կարծր շեմերը (շատ երկրներում սահմանված չափահասությանը չհասած անձը սեռական համաձայնություն չի կարող տալ ըստ օրենքի, որի պատճառով ոչ-չափահասների հետ նույնիսկ համաձայնեցված սեռական ակտը համարվում է բռնաբարություն՝ statutory rape)։ Եկեք քննարկենք․․․ սեռական համաձայնությունը, դրա իմաստը սեռական կյանքում, դրա պակասի հետևանքները, դրա օրինականացման հետևանքները, արդյոք կապ կա՞ սրա և գենդերային բռնությունների միջև․ կարելի՞ է արդյոք համաձայնության մասին օրենքներով պակասացնել գենդերային բռնությունները և այլն։ Կրթական ինչպիսի՞ քաղաքականությունը կարող է նպաստել համաձայնության կարևորության մասին իրազեկմանը (եթե սա համարում ենք կարևոր) ու նման բաներ։ Լայն թեմա է, մի խոսքով, եկեք հարգանքի սահմաններում քննարկենք, կիսվենք կարծիքներով․․․

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.06.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա, Ծլնգ։ Հենց ժամանակ գտնեմ, ավելի մանրամասն կգրեմ։ Բայց սկզբի համար միանգամից էս վիդեոն հիշեցի.


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.06.2017), Շինարար (04.06.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնաբարություն? Չեմ կարծում, որ այդ արարքի համար նույն բռնաբարության հոդվածով պատժեն։
    Մի կողմից դեմ եմ, որ անչափահասը սեռական կյանքով ապրի, բայց մյուս կողմից էլ լինում են դեպքեր երբ զույգերից մեկը անգամ չի էլ իմանում, որ իր զուգընկերն անչափահաս է և քրեական պատասխանատվության է ենթարկվում։
    Ու մի անհասկանալի բան ևս։ Եթե չեմ սխալվում Հայաստանում աղջիկը իրավունք ունի 17 տարեկանում ամուսնանա, բայց եթե հանկարծ էդ տարիքի աղջկա հետ սեքսով զբաղվես քրեական պատասխանատվության կենթարկվես։ Ինչու?

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զույգերի մեջ համաձայնությունը պարտադիր ա ու չի կարելի սեռական ակտի ժամանակ պահպանակը հանել։ Էդ քայլին անգամ աղջիկներն են դիմում ու ես մի քանի անգամ շատ գեշ կոպտել եմ։

  7. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի անհասկանալի բան ևս։ Եթե չեմ սխալվում Հայաստանում աղջիկը իրավունք ունի 17 տարեկանում ամուսնանա, բայց եթե հանկարծ էդ տարիքի աղջկա հետ սեքսով զբաղվես քրեական պատասխանատվության կենթարկվես։ Ինչու?
    Կարծեմ 16-ից օրինական ա, տենց չի՞
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ 16-ից օրինական ա, տենց չի՞
    Հա կամ էլ 16։ Ու հլը միամիտ 17 տարեկանի հետ սեքս արա?
    Ասենք ես շատ եմ ջոկում 17 ա, թե 18? թե սեքսից առաջ անձը հաստատող փաստաթուղթ պիտի ուզեմ? Ոպշմ շատ տղերք էդ օրենքի երեսից քաշվում են։

  9. #7
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գայլ ջան, 16 տարեկանից օրենքով չի արգելվում սեռական հարաբերությունը, ամուսնանալը կապ չունի: 16 տարեկանը լրացածի հետ սեռական հարաբերություն ունենալը ոչ մի կերպ քրեական պատասխանատվություն չի առաջացնում, եթե իհարկե բռնության հարց չկա:
    Ուրիշ հարց ա, թե 16-ը չլրացածի հետ սեռական հարաբերություն ունեցողը գիտե՞ր նրա՝ 16-ը չլրացած լինելու մասին: Եթե չհիմնավորվի, որ գիտեր կամ պարտավոր էր իմանալ կամ չէր կարող չիմանալ կամ դա ակնհայտ ա, կատարողը չի դատվի:
    Ի դեպ 16-ի տարեդարձի օրն իրան սեքս նվիրելը ամենահաջող միտքը չի, որովհետև օրենքով մարդը 16-ը լրացած ա համարվում ծննդյան օրվա ժամը 24:00-ից հետո:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.04.2017), Cassiopeia (26.04.2017), Gayl (25.04.2017), Աթեիստ (25.04.2017), Մուշու (28.04.2017)

  11. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ա, Ծլնգ։ Հենց ժամանակ գտնեմ, ավելի մանրամասն կգրեմ։ Բայց սկզբի համար միանգամից էս վիդեոն հիշեցի.

    Մեր ՀԿ-ում մենք էլ ենք էս վիդեոն օգտագործում:

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ, «չէ» բառից հետո նորից թեյ առաջարկելու ու թեյը ստիպողաբար լցնելու ու խմացնելու միջև ահագին մեծ տարբերություն կա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (05.06.2017)

  14. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, «չէ» բառից հետո նորից թեյ առաջարկելու ու թեյը ստիպողաբար լցնելու ու խմացնելու միջև ահագին մեծ տարբերություն կա
    Եթե ինձ ես հարցնում, ոչ պետք ա ձևական առաջարկել, ոչ ձևական հրաժարվել, ոչ էլ նույնիսկ երկրորդ անգամ առաջարկել, բայց փաստը էն ա, որ ասենք Հայաստանում լիքը մարդու պանյատներով մինչև վերջ հրաժարվելը ու միայն զոռով ուտելը քաղաքավարության սուրբ կանոն ա։ ՈՒ տենց էլ ապրում են մարդիկ, հաճախ փոխադարձ համաձայնությամբ։
    Բռնությունը վատ ա, ինձ թվում ա էդ անիմաստ էլ ա քննարկելը։ Ոնց հասկանում եմ, տվյալ թեմայի հարցը էն ա, թե որն ա պետք համարել քոնսենթ, ու որը՝ չէ։ ՈՒ էդ հարցը պետք ա դիտարկել մեր էսօրվա ունեցած աշխարհի կոնտեքստում։
    Նոր էլ էս հայտնի արտահայտությունը հիշեցի․ կարծեմ ինչ–որ կինոյից էր․ «Настоящий мужчина всегда должен пытаться, а настоящая девушка — сопротивляться․»

    Իմ Ակումբի ստորագրությունն ասում ա․ «եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում», այսինքն՝ եթե հրաժարվում ա թեյից, ասա՝ եղավ։ Եթե շարունակաբար տենց անես, ի վերջո խելոք–խելոք կսկսեն «հա»–ն ու «չէ»–ն ըստ նշանակության կիրառել։

    Բայց էդ չի նշանակում, որ եթե էսօրվա աշխարհում տեսնում եմ, որ մեկը զոռով թել ա լցնում ու խմացնում, մյուսն էլ մինչև վերջ հրաժարվում ա, պարտադիր ա, որ իրականում բռնություն տեղի ունեցած լինի, չէ՞։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 04.06.2017, 18:27:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինձ ես հարցնում, ոչ պետք ա ձևական առաջարկել, ոչ ձևական հրաժարվել, ոչ էլ նույնիսկ երկրորդ անգամ առաջարկել, բայց փաստը էն ա, որ ասենք Հայաստանում լիքը մարդու պանյատներով մինչև վերջ հրաժարվելը ու միայն զոռով ուտելը քաղաքավարության սուրբ կանոն ա։ ՈՒ տենց էլ ապրում են մարդիկ, հաճախ փոխադարձ համաձայնությամբ։
    Բռնությունը վատ ա, ինձ թվում ա էդ անիմաստ էլ ա քննարկելը։ Ոնց հասկանում եմ, տվյալ թեմայի հարցը էն ա, թե որն ա պետք համարել քոնսենթ, ու որը՝ չէ։ ՈՒ էդ հարցը պետք ա դիտարկել մեր էսօրվա ունեցած աշխարհի կոնտեքստում։
    Նոր էլ էս հայտնի արտահայտությունը հիշեցի․ կարծեմ ինչ–որ կինոյից էր․ «Настоящий мужчина всегда должен пытаться, а настоящая девушка — сопротивляться․»

    Իմ Ակումբի ստորագրությունն ասում ա․ «եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում», այսինքն՝ եթե հրաժարվում ա թեյից, ասա՝ եղավ։ Եթե շարունակաբար տենց անես, ի վերջո խելոք–խելոք կսկսեն «հա»–ն ու «չէ»–ն ըստ նշանակության կիրառել։

    Բայց էդ չի նշանակում, որ եթե էսօրվա աշխարհում տեսնում եմ, որ մեկը զոռով թել ա լցնում ու խմացնում, մյուսն էլ մինչև վերջ հրաժարվում ա, պարտադիր ա, որ իրականում բռնություն տեղի ունեցած լինի, չէ՞։
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ ձևականությունից պետք ա հրաժարվել (դրա համար էլ Հայաստանում չեմ, ես տենց էլ չսովորեցի ձևականության սոցիալական նորմերը կիրառել

    Բայց իրոք էսօրվա օրով համաձայնության հարցը լուրջ խնդիր ա։ Անցյալ տարի ԱՄՆ-ում էր մի շատ հայտնի դեպք շրջանառվում, երբ մի տղա հարբածությունից գիտակցությունը կորցրած աղջկա ձեռքով բռնաբարել էր։ Ու ահագին շուխուռներից հետո նոր մեղավորին կարողացան դատել, որովհետև ինքն ասում էր՝ չէ չի ասել։ Է պարզ ա, որ անգիտակից մարդը չի կարա չէ ասի։

    Իմ կարծիքով, սեռական ակտի ժամանակ համաձայնությունը մենակ էն դեպքում ա հստակ, երբ մի կողմը մյուսին հարցնում ա, մյուսն էլ դրական պատասխան ա տալիս։ Ու հատկապես մեկի հետ առաջին անգամ լինելու դեպքում դա պարտադիր հարց ա, որ պետք ա տալ։ Ոնց որ հարցնում են՝ թեյ ուզու՞մ ես։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռավարակներ և սեռական առողջություն
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 08.03.2018, 10:35
  2. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  3. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •