User Tag List

Էջ 775 1112-ից ԱռաջինԱռաջին ... 275675725765771772773774775776777778779785825875 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11,611 համարից մինչև 11,625 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #11611
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, ես շատ ուրախ եմ ձեր առողջ ապրելակերպի համար, ու եթե դա ինձ որևէ կերպ չի պարտադրվում կամ ինձ դրա հետ կապված պահանջներ չեն ներկայացվում, ես միայն երջանիկ եմ, որ դուք երջանիկ եք

    Խնդիրն էն է, որ ես ինքս եմ ծայրահեղ անկանոն սնվող/ապրող։ Կարող է օրվա մեջ մի անգամ հաց ուտեմ կամ էդ էլ մոռանամ, կարող է երկու օր իրար վրա անընդհատ ծամեմ, մեղմ ասած՝ պետքս չի, թե ինչ եմ ուտում (բացի ձկնեղեն-ծովամթերքից, որի համի հետ տենց էլ յոլա չգնացի), դրա համար երբ իմ կողքին խիստ գրաֆիկով ապրող/սնվող մարդ է լինում, արդեն դժվար է, հատկապես երբ էդ մարդու հետ պիտի սնվելդ հարմարեցնես, ուտես բաներ, որ չես սիրում, իր խաթր չուտես բաներ, որոնք սիրում ես (հհա, տենց մարդիկ կան, որ պանրից զզվում են ու չեն թողնում սեղանին պանիր դրվի)։ Եթե կողքիս մարդը խիստ ռեժիմով էլ սնվի, բայց ես ստիպված չլինեմ կիսել էդ գրաֆիկը, մեկ էլ ամբողջ օրը չխոսի ուտելիքի ու իր սննդակարգի մասին, ճակատն էլ պաչեմ, թող սնվի ոնց ուզում է։

    Աչքով չտամ, բախտս ահագին բերել է էդ առումով, այ որ ստիպողաբար հաց չկերցնի էլ, իդեալական կլինի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. #11612
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով ոնց, բայց ես իդեալականներից նեղվում եմ Սիրում եմ ամեն ինչից քիչ-քիչ, ծխելն էլ, խմելն էլ (ես չեմ խմում), սպորտն էլ (սովորական մարզվելու մակարդակում էն առաջինները սրան չեն հակասում ), վարսակ-չալաղաջ-կաթումածուն ուտելն էլ թող ինքը որոշի, բայց այ կալորիաներ հաշվողի հետ չեմ կարող ապրել, ոնց ուզում եք մեկնաբանեք։ Անկախ սեռից։ Ես քաոսային ապրող մարդկանց եմ սիրում, կամ գոնե ոչ ամեն ինչը չափած-ձևած, գերճշգրիտ, գերկոկիկ, գերանթերի... Եթե բժշկի ցուցումով չի, ես կգժվեմ՝ կողքիս ամեն օր մեկը կերածի գրամներն ու կալորիաները հաշվի։
    Լիլ, ես ու դու հաստատ իրար հետ չէինք կարողանա ապրել : Ես, իհարկե, գերճշգրիտ ու գերկոկիկ չեմ, (անկեղծ ասած՝ դեմ չէի լինի էդպիսին լինելուն, ուղղակի չեմ կարողանում ), բայց ինձ համար շատ կարևոր ա իմ ու հարազատներիս առողջ լինելը ու առնվազն իմացածիս սահմաններում ամեն ինչը հնարավորինս ճիշտ անելը կամ գոնե դրան ձգտելը։ Կոնկրետ իմ կերածի կալորիաները չեմ հաշվում, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունենալուց հեռու եմ, բայց կողքիններինս երբեմն հաշվում եմ, եթե զգում եմ, որ չափն անցնում են ։ Ի վերջո, ինչի՞ թողնել, որ բանը հասնի բժշկի ցուցմանը, եթե կարելի ա դա կանխարգելել սեփական նախաձեռնությամբ կալորիաները հաշվելով ։ Ես էլ քո ասածի պես կգժվեմ, եթե կողքս տենց քաոսային ապրող մեկը լինի։ Անընդհատ կփորձեմ իրան ճիշտ ուղու վրա դնել, ու սաղ օրը կկռվենք ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (03.06.2017)

  4. #11613
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, ես շատ ուրախ եմ ձեր առողջ ապրելակերպի համար, ու եթե դա ինձ որևէ կերպ չի պարտադրվում կամ ինձ դրա հետ կապված պահանջներ չեն ներկայացվում, ես միայն երջանիկ եմ, որ դուք երջանիկ եք

    Խնդիրն էն է, որ ես ինքս եմ ծայրահեղ անկանոն սնվող/ապրող։ Կարող է օրվա մեջ մի անգամ հաց ուտեմ կամ էդ էլ մոռանամ, կարող է երկու օր իրար վրա անընդհատ ծամեմ, մեղմ ասած՝ պետքս չի, թե ինչ եմ ուտում (բացի ձկնեղեն-ծովամթերքից, որի համի հետ տենց էլ յոլա չգնացի), դրա համար երբ իմ կողքին խիստ գրաֆիկով ապրող/սնվող մարդ է լինում, արդեն դժվար է, հատկապես երբ էդ մարդու հետ պիտի սնվելդ հարմարեցնես, ուտես բաներ, որ չես սիրում, իր խաթր չուտես բաներ, որոնք սիրում ես (հհա, տենց մարդիկ կան, որ պանրից զզվում են ու չեն թողնում սեղանին պանիր դրվի)։ Եթե կողքիս մարդը խիստ ռեժիմով էլ սնվի, բայց ես ստիպված չլինեմ կիսել էդ գրաֆիկը, մեկ էլ ամբողջ օրը չխոսի ուտելիքի ու իր սննդակարգի մասին, ճակատն էլ պաչեմ, թող սնվի ոնց ուզում է։

    Աչքով չտամ, բախտս ահագին բերել է էդ առումով, այ որ ստիպողաբար հաց չկերցնի էլ, իդեալական կլինի։
    Ինձ թվում ա՝ պետք չի վախենալ շրջապատի դրական ազդեցությունից: Մեկը ես սկսեցի ջիմ հաճախել, որովհետև էստեղ միջավայրը տրամադրող էր՝ ջիմի պայմաններ, ոչ քյառթու միջավայր էնտեղ: Մեկ-երկու գնացի, սկսեցի օֆֆիսում պատմել, որ գնում եմ, բան, օֆֆֆիսմեյթս հավեսի ընկավ միացավ: այսինքն՝ իր վրա էլ իր միջավայրը ազդեց: Հետո էնտեղ մեր անկանոն գնացող ընկերներից մեկին հանդիպեցինք, ու ինքը շատ լավ մարզանքի պլան ուներ, սկսեցինք իրար հետ գնալ ու իր վերահսկողությամբ անել ճիշտ վարժություններ, հետո ես իհարկե մշակեցի իմ կարծիքով ավելի լավ պլան, ու տենց..

    Նույնը բուսակերությունը, շրջապատումս տեսնում էի ու զգում էի, որ նաև հեշտ հասանելի ա էստեղ, որովհետև ինքս եմ պատրաստում իմ սնունդը և այլն: Եթե էս միջավայրում չլինեի, երբեք բուսակեր չէի դառնա: Կանոնավոր սնվելը՝ ի՞նչ վատ ա, երբ բոլորը կողքդ կանոնավոր սնվում են, ճիշտ են սնվում, դւո էլ ես սկսում ազդեցության տակ ընկնել ու կանոնավոր սնվել: Ընդամենը սկսում ես ավելի առողջ լինել: Այլ բան ա, եթե կողքս սկսեին՝ արա չես ծխում, բա հլա մի հատ փորձի, կամ բի բաժակ խմի, կամ Հայաստանում սենց անկապ արտահայտություն կա չէ՞, որ ամենավատ մարդիկ նրանք են, ովքեր երբեք չեն խմում բան: Մի վախեցիր, ընկեր, դրական ազդեցությունից: Ու նաև ոչ մի վատ բան չկա, եթե ինքդ դրական կերպ ազդես շրջապատիդ վրա: Ասենք՝ դու անընդհատ ֆեյսբուքում շեյրում ես հանդուրժողականության թեմայով, չէ՞: Իրականում դա հրաշալի բան ա, դու էն, ինչը ճիշտ ես համարում, աշխատում ես խոսաս դրա մասին, տարածես, ում վրա կազդի, կազդի: Կամ ես սաղ օրը իմ սիրած գողին եմ մեջբերում և այլն: Լավ գրականություն ա, թող մարդիկ իմանան: Նույն կերպ, նաև խոսում ենք առողջ: Էստեղ ընկերներիցս մեկը միշտ պատրաստի սնունդ էր առնում ու միկրովեյվով տաքացնում, ես միշտ ասում էի՝ դա առողջ չի, նենց հանաք-շիտակով: Ու չեմ կարծում, թե իմ ազդեցությամբ, էլի երևի անընդհատ ասողներ են առել, մարդը անցել ա մի այլ կարգի առողջ սննդակարգի, ամեն օր բուռումներ ա սարքում բան: հավես ա տեսնելը, հիմա մեկն էլ ա իրան միացել, խոհանոցում սաղ վատղ մեկն ու մեկը բուռում ա սարքում:ԴԴ

    Մեկը ես երբե քչեմ քարոզում, բայց խոսում եմ մարդկանց հետ, կսիվում, թե ոնց եմ սնվում, թե իրիկունը ուր եմ գնալու՝ ջիմ և այլն: Որ բուսակեր եմ: Եվ այլն: Կաթիլ-կաթիլ, իթ մեյքս դիֆըրընս:

    Դու ուղղակի ընդհանրապես ազատամիտ աղջիկ ես, չեմ քարոզում, բայց առաջարկում եմ դրական երևույթների հանդեպ անհարկի ֆոբիաներից ազատվես

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.06.2017)

  6. #11614
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին ջան, ֆոբիա չի, ցավդ տանեմ։ Ես իրականում էդ ամեն ինչը դրական եմ համարում, հա, բուսակերությունն էլ, ինքս էլ մոտ 2 տարի բուսակեր եղել եմ ու գիտեմ, որ ապագայում էլի եմ լինելու։ Ու լինելու եմ անկախ նրանից, թե ով է դա ճիշտ համարում, ով՝ սխալ։ Ես ուղղակի դեռ սենց եմ ուզում ապրել, հա, էնքան էլ չեմ հոգում կյանքիս կամ առողջությանս մասին, չեմ էլ ուզում։ Լողի եմ սկսել գնալ, որովհետև էդ ինձ դուր է գալիս, ոչ թե որովհետև դա լավ է կամ վատ։ Ուղղակի միշտ ուզեցել եմ, հնարավորությւոն չի եղել, հիմա կա։ Չեմ ուզում որևէ բան կուռք սարքեմ, հատկապես ուտելիքի հետ կապված։ Հա, կարող է օրերով հաց-պանիր-պոմիդոր ու մրգեր ուտեմ, էն ձեր ասած ամենաառողջ սնունդը օգտագործեմ, բայց եթե սիրտս ֆրիտյուրնիցայի մեջ սարքած սառեցրած սնեք ուզի, չեմ մտածի՝ վայ, բա ես առողջ սնվող, բան... Չէ, ես իմ մարմնին եմ լսում ու իրեն հլը որ բաներ չեմ պարտադրում։ Այ իմ շրջապատում ալկոհոլ հաճախ օգտագործողները շատ են, բայց իմ օրգանիզմը չի ընդունում, դրա համար խմում եմ մենակ իմ սրելի դուդուն, տարին մի քանի անգամ։ Ասենք որ երեխա ունենալու ժամանակը գա, արդեն մի տարի առաջ ծխելը կթողնեմ ու ինձ կպարտադրեմ էդ առողջ ապրելակերպը իր լավագույն իմաստով, քանի որ մեկ ուրիշի համար էլ եմ պատասխանատվություն վերցնելու։ Իսկ մինչև էդ սենց էլ վատ չի։

    Ես հաշտ եմ իմ կյանքի հետ, ուրախ եմ, որ ուրիշներն էլ են հաշտ։ Ով էլ ներքին կռիվների մեջ է, շուտափույթ հաշտեցում եմ մաղթում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.06.2017), Տրիբուն (03.06.2017)

  8. #11615
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, ես ու դու հաստատ իրար հետ չէինք կարողանա ապրել : Ես, իհարկե, գերճշգրիտ ու գերկոկիկ չեմ, (անկեղծ ասած՝ դեմ չէի լինի էդպիսին լինելուն, ուղղակի չեմ կարողանում ), բայց ինձ համար շատ կարևոր ա իմ ու հարազատներիս առողջ լինելը ու առնվազն իմացածիս սահմաններում ամեն ինչը հնարավորինս ճիշտ անելը կամ գոնե դրան ձգտելը։ Կոնկրետ իմ կերածի կալորիաները չեմ հաշվում, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունենալուց հեռու եմ, բայց կողքիններինս երբեմն հաշվում եմ, եթե զգում եմ, որ չափն անցնում են ։ Ի վերջո, ինչի՞ թողնել, որ բանը հասնի բժշկի ցուցմանը, եթե կարելի ա դա կանխարգելել սեփական նախաձեռնությամբ կալորիաները հաշվելով ։ Ես էլ քո ասածի պես կգժվեմ, եթե կողքս տենց քաոսային ապրող մեկը լինի։ Անընդհատ կփորձեմ իրան ճիշտ ուղու վրա դնել, ու սաղ օրը կկռվենք ։
    Ուլու, դու սուս, քո էրեխեն ծնված օրվանից միս ու քաղցր չի կերել։ Դու սադիստ ես։ Դու զրկել ես երեխային ընտրության հնարավորությունից ու վզին փաթաթել քո անիմաստ ռացիոնը։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (03.06.2017)

  10. #11616
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ... կամ Հայաստանում սենց անկապ արտահայտություն կա չէ՞, որ ամենավատ մարդիկ նրանք են, ովքեր երբեք չեն խմում բան:
    Բայց էս ճիշտ ա ․․․․

  11. #11617
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ սարեցի ենք էլի, կալորիաներ հաշվելու ժամանակ չկա



    ստեղից

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (03.06.2017), StrangeLittleGirl (03.06.2017), Աթեիստ (03.06.2017), Ծլնգ (03.06.2017)

  13. #11618
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ սարեցի ենք էլի, կալորիաներ հաշվելու ժամանակ չկա



    ստեղից
    Էս աչքի՞ս ա էրևում, թե՞ իրոք Հայաստանն էղածներից ամենամուգն ա ։))
    Էդ ա էլի, մենակ Հայաստանում են տղամարդ տղերք մնացել:

  14. #11619
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Գրողի տարած համալսարանում ամառը աշխատավարձ չեմ ստանում: Էդ նշանակում ա 6050 դրամ կրթաթոշակով եմ ամառը ապրելու: Անցել եմ գերխնայող ռեժիմի՝ լաբ իջնում եմ ոտքով, ուշ երեկոյան հետ եմ բարձրանում Բաղրամյանով էլի ոտքով: Առաջին մի քանի օրվանից հետո ֆիզիկապես ջնջխվել էի, հետո սովորեցի: Հիմա հանգիստ արթնանում եմ 9-ին, հաց ուտում, իջնում ԵՊՀ, իրիկունը դուրս եմ գալիս 8-9-ի կողմերը: Ինչ որ հիմար հաշվարկներ, բան:

    2. Ես ֆիզիկային որպես մասնագիտություն եմ վերաբերվում: Ու չեմ ընկալում, թե ինչի են ակնկալում, որ պիտի ինչ-որ հաշվարկներ էլ տանը անեմ: Սխալ ա, տանը ես ազատ քաղաքացի եմ, ոնց ուզեմ կտնօրինեմ ազատ ժամանակս:
    1. Դու ի՞նչ պայմանագրով ես աշխատում: Ի՞նչ հիմնավորմամբ ամռանը չեն վարձատրում: Փորձե՞լ ես բարձրաձայնել սրա մասին։
    2. Չգիտեմ՝ ակնկալողն ով ա, բայց գիտությամբ զբաղվելու տխուր կողմն էդ ա. աշխատել իրիկվա ժամերին, շաբաթ-կիրակի, տոն օրերին: Իհարկե լավ ա ամեն ինչ անել, որ բանը դրան չհասնի, բայց մեկ-մեկ ուղղակի ձև չկա:

  15. #11620
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլու, դու սուս, քո էրեխեն ծնված օրվանից միս ու քաղցր չի կերել։ Դու սադիստ ես։
    Քաղցրը ծնված օրվանից չէ, բայց երեք տարեկանից հետո ուտում ա երբեմն, չափավոր, զրկված չենք պահում։ Սադիզմի հարց չկա. տատիկը հաճախակի միս սարքում ա ինքն իր համար և ուտում, տղաս էլ տեսնում ա միշտ, բայց երբևէ ցանկություն չի հայտնել ուտելու։ Ինքը բավականաչափ տեղեկացված ա մեր միս չուտելու պատճառների մասին, համենայնդեպս, առայժմ դրանք բավարարում են իրեն, իսկ եթե ժամանակի ընթացքում դադարեն բավարարել ու ցանկանա միս ուտել, չեմ արգելի։
    Դու զրկել ես երեխային ընտրության հնարավորությունից ու վզին փաթաթել քո անիմաստ ռացիոնը։
    Ոչ ավելի, քան ցանկացած այլ ծնող ։ Պարզապես իմ փաթաթածը տարբերվում ա ծնողների մեծ մասի փաթաթածից, իսկ թե ում փաթաթածն ա ավելի ճիշտ՝ դու չես կարող որոշել։ Իմ կարծիքով էլ կարող ա քո ռացիոնը անիմաստ լինել, հետո՞։ Ամեն ծնող էլ իր երեխայի վրա որոշակի սահմանափակումներ ու պարտադրանքներ դնում ա՝ ուզի թե չուզի։ Պետք չի իմ արածը ներկայացնել որպես ավելի մեծ զրկանք ու սադիզմ երեխայի նկատմամբ։ Իսկ ընտրության հնարավորություն երեխաս կունենա, երբ բավականաչափ հասուն լինի ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։ Առայժմ ինքը փոքր ա դրա համար, ու ես, ինչպես ցանկացած այլ ծնող, իրավունք ունեմ իր փոխարեն որոշումներ կայացնելու, ու պարտադիր չի, որ իմ որոշումները բոլորի սրտով լինեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.06.2017), Sambitbaba (03.06.2017), StrangeLittleGirl (03.06.2017), Ծլնգ (03.06.2017), Շինարար (04.06.2017), Տրիբուն (04.06.2017)

  17. #11621
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, բայց լուրջ Բելլայի գրածից տենց ազդվե՞լ եք

    Իմ հասկանալով ինքն ընդամենը հակադարձել է լիքը տավար գրառումների, որոնցում ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործող մարդկանց մասին ինչ ասես գրում են, ու փորձել ա ծայրահեղացված տարբերակով ցույց տա, որ էդ գրողների մեծ մասը էնպես չի, որ իդելականով հիացած են:

    Հա, գուցե մի քիչ տգեղ ա ստացվել, բայց ձեռ ռեակցիան ու ջղայնությունը զարմացրեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #11622
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց լուրջ Բելլայի գրածից տենց ազդվե՞լ եք

    Իմ հասկանալով ինքն ընդամենը հակադարձել է լիքը տավար գրառումների, որոնցում ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործող մարդկանց մասին ինչ ասես գրում են, ու փորձել ա ծայրահեղացված տարբերակով ցույց տա, որ էդ գրողների մեծ մասը էնպես չի, որ իդելականով հիացած են:

    Հա, գուցե մի քիչ տգեղ ա ստացվել, բայց ձեռ ռեակցիան ու ջղայնությունը զարմացրեց:
    Արտ, բուն ստատուսը դեռ ոչինչ, բայց քոմենթներն են սպանում: Բելլան ինքը առաջին տարբերակը իդեալական չի համարում ու քոմենթներում մի տեղ յախք ա գրել, մի տեղ գրել ա, որ տենցի հետ մի օր չէր ապրի: Ու քոմենթողների մեջ մատների վրա հաշված խելքը գլխին կին կար: Մնացած սաղը չալաղաջների վրա տարած էին:

  19. #11623
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օք, մոտավոր հասկացա սիտուացիան ) իմ համար էն ստատուսներից ա, որ տեսա, արագ սքռոլլ արեցի, հաստատ չէի խորանա, ներվայնանայի, ու տենց բաներ անեի։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (05.06.2017)

  21. #11624
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես՝ կգա՞ ժամանակ, երբ առողջ ապրելակերպը Հայաստանում էլ մոդա ընկնի։ Մոդա եմ ասում, որովհետև ոնց նայում եմ, Հայաստանի դեպքում միակ հույսը (եթե կա ընդհանրապես էդպիսի հույս) մոդան է։ Իսկ քանի դեռ մոդա չի, ոչ միայն հարգի չի, այլև ծաղրի առարկա է մարդկանց մեծ մասի համար։ Քանի դեռ նույնիսկ իբր կիրթ կանանց շրջանում մեծամասնություն են կազմում «տղամարդու վրայից պիտի ծխախոտի ու ալկոհոլի հոտ փչի», «վարսակի փաթիլներ ուտող տղամա՞րդ. ինչպիսի՜ ղզիկություն. իսկական տղամարդը պիտի չալաղաջ ուտի», կամ՝ «ինչի էդպիսի (վարսակ ուտող) տղամարդիկ էլ գոյություն ունե՞ն (տնից–տեղից հեռու)» մտածելակերպի կանայք, դժվար թե առողջ ապրելակերպը Հայաստանում ընդունելի դառնա։ Կամ՝ «Յա՜խք, մի օր չէի ապրի վարսակի փաթիլներ ուտող ու կալորիաներ հաշվող տղամարդու հետ»։ Ճիշտ է, ինչպե՞ս կարող է իսկական տղամարդը կալորիաներ հաշվել. չէ՞ որ դա կանանց մենաշնորհն է ու զուտ կանացի մանրախնդրություն, իսկ իսկական տղամարդը պիտի վեր լինի նման ճղճիմ բաներից ու պիտի թքած ունենա իր կերած բոլոր կալորիաների ու դրանց հետևանքով վաստակած հղիի փորի վրա։ Նա պիտի տղամարդկային արժանապատվությամբ կրի իր յոթամսական հղիի փորն ու մի երկու մետր շառավղով ծխախոտի ու ալկոհոլի հոտ բուրի (դա կոչվում է տղամարդկային հոտ, գիտեի՞ք)։ Ահա շատ հայ կանանց տղամարդու իդեալը։
    Տխուր է ու զզվելի...

    Էն որ ուզում ես գլուխդ առնել ու արտագաղթել Հայաստանից, մեկ էլ հիշում ես, որ դու դա արդեն արել ես, ու թեթևացած շունչ ես քաշում։ Էսպիսի դեպքերում է, երբ ինձ լավ եմ զգում Հայաստանում չապրելու գիտակցումից։
    Դե եթե բոլոր տենց մտածողներդ Հայաստանը լքում եք, մոդան ո՞նց փոխվի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  22. #11625
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ճիշտ ա ․․․․
    խի՞:

Էջ 775 1112-ից ԱռաջինԱռաջին ... 275675725765771772773774775776777778779785825875 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •