User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #76
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ ուժով հագեցած ա վերջին շաբաթներս: Ու հագեցած ա հնարավոր ամեն ինչով: Չգիտեմ որտեղից ունեմ էներգիա, բայց ամեն ինչ անում եմ, ոնց որ թե հասցնում եմ: Նախ գիտական գործերս կարգի բերեցի, հիմա էլ ՈՒԳԸ գործերն եմ անում: Ու ամենախնդալուն Հայաստանի ուսանողական կազմակերպությունները ուսումնասիրելն ա: Ինչով ասես չեն զբաղվում, ինչ ասես չեն սղցնում:

    Հեռավոր զգացում ունեմ դռները հետևիցս չփակելով հեռանալու: Ու էդ ավելի ա մոտիվացնում ինձ: Ուղղակի, հասարակ գրառում հասարակ տարվա մեկնարկում: Հուսամ, որ սովորական տարիս յուրահատուկ կդառնա: Էսօր էսքանը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.02.2017), Նաիրուհի (20.01.2017), Նիկեա (16.01.2017)

  3. #77
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ երես ունեն էն մարդիկ, որ մի քանի օր առաջ գլխիդ սարքում էին, իսկ հիմա զանգել, հարցեր են տալիս իմ մասնակցած ծրագրերի մասին: Չէ ասենք ոնց էլի:

    Ես սենց հետաքրքիր արժեքային անդունդի եզրին կանգնած ներքև եմ նայում: Փդած վիճակ ա մոտս, անտանելի: Ոչ մի հավես չկա, ոչ մեկի հավեսը չկա:

    Իմ երջանկությունը, ոնց հասկացել եմ, հիմնականում կապված ա ֆիզիկայով զբաղվելու հետ: Չեմ հիշում ինձ դրանից դուրս երջանիկ: Անգամ երբ լաբում անասուն դեմքեր են, որոնք ինչքան ուժ ունեն ինքնահավան են, ես մեկ ա, հենց գործս անում եմ, երջանկանում եմ: Բայց լրիվ ուրիշ հարց ա սկսելուն տրամադրվելը: Նախորդ կիսամյակ տանջվում էի, ու տենց էլ չկարեցա մարդավարի սկսել: Էս կիսամյակի սկզբում թույն մոտիվացված էի, ահագին ազատ ժամանակ ունեի, ու մի քանի օրում անցած սաղ կիսամյակի գործս արեցի՝ գիշեր, ցերեկ աշխատելով: Ու թույն էր, երջանիկ էի, առողջ: Հիմա էլի հաշվարկներ կան, պիտի անեմ: Բայց չեմ ուզում անեմ: Ես կարող ա չեմ հասկանում ոնց կարելի ա քաղաքականություն խաղալ սրանց հետ, բայց ոչ էլ ուզում եմ: Իմ համար մինչև վերջ անասունություն ա սրանց արածը, սկզբունքներիս դեմ ա, ու ինձ խեղդում ա էդ, խանգարում: Սենց ջոկում եմ, որ Հայաստանից գնալը ավելի շատ մաքուր օդի կարիքից ա լինելու, քան թե չկրթվելուց: Ընգեր, զիլ երկիրը սենց մթնոլորտում կվերանար: Ո՞նց ա Հայաստանը կա դեռ:

    Հ.Գ. Ես ինչքան ուժ ունեմ զզվում եմ մեր երկրի գիտական համակարգից: Իդյոտները իրանց տղեքին գրում են իրանց հոդվածների մեջ: Անասուններ: Անասուններ: Եզներ: Տուֆտեք: Եզներ: Էհ: Ու ասենք կոնֆերանսների ճանապարհածախսներ գմփցնողներ, ասենք դրանց մասին գլուխ գովացողներ, ասենք մարդիկ, որ ինձ լսցնում են, որ գիտությամբ պիտի «լավ» զբաղվես: Արա, ինձ, արա, ես ձեզ գիտեմ վաղուց: Ես գիտեմ ձեզ, բռատվա, սուսեք, իմ մոտ սուտ մի խոսացեք, կարող ա մի անգամ չդիմանամ, ասեմ դեմքներիդ, ես էդքան էլ քաղաքավարի չեմ, էլի:

    Վաղվանից 2 օր թույն արձակուրդ: 2 օր կտրվելու եմ մարդկանցից: Ցը:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 26.01.2017, 18:22:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.01.2017), John (27.01.2017), reminilo (26.01.2017), Smokie (25.02.2017), Նաիրուհի (27.01.2017), Նիկեա (27.01.2017)

  5. #78
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիմա սիրված եմ ճիշտ էնքան, ինչքան սիրում եմ:
    Ես էս տարի միշտ ունեցել եմ էնքան գումար, ինչքան ծախսել եմ:
    Ես էս տարի գիտական համարյա ոչ մի բան չեմ արել:
    Փոխարենը արել եմ ինչ ասես՝ կազմակերպչական, տեխնիկական, ինժեներական:
    Մեր սարքերը հենց նոր իմացա, որ աշխատում են: Թույն ա: Երանի լավ գնա սենց:
    Ես պարել եմ ուզում: Թույն հավաքույթ եմ ուզում:
    Իմ բալկոն-սենյակն եմ ուզում: Ուզում եմ ձևափոխել, թեյախմությունների վայր սարքել:
    Ես թույն հանգստյան օրեր ունեցա: Լավ հանգստացել եմ:
    ՈՒԳԸ միջոցառման ծրագիր եմ սարքում: Կարա օնլայն էլ լինի:
    Ես ծրագրավորում չգիտեմ: Բայց կարում եմ ուզածս գրել՝ օ ամենազոր գուգլ:

    Շուտվանից համերգի չեմ եղել, պահանջ կա մոտս: Շուտվանից թատրոնում չեմ եղել, շատ եմ ուզում գնալ: Շուտվանից հայերեն գիրք չեմ կարդացել: Ահավոր կարոտել եմ: Շուտվանից հանգիստ չեմ ունեցել: Բայց չեմ էլ ուզւոմ, սենց հետաքրքիր ա ապրելը:

    Հ.Գ. անկախ ամեն ինչից, ես հաջողակ մարդ եմ:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 04.02.2017, 21:53:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.02.2017), CactuSoul (15.02.2017), John (04.02.2017), Smokie (25.02.2017), Բարեկամ (05.02.2017), Գաղթական (04.02.2017), մարիօ (05.02.2017), Մուշու (05.02.2017), Նաիրուհի (05.02.2017)

  7. #79
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Դու ակտիվացնում ես շրջապատդ:
    Էլի էի լսել, բայց էսքան հաճելի չեմ հիշում եղած լիներ: Լիքը վատ, փտած, հավայի բաների մեջ լուսավոր կետեր եմ գտնում ու կառչում իրանցից: Հա, էսօր շոկոլադ էլ նվեր ստացա: Ցածր կուրսի աղջիկներից մեկին օգնել էի հայտը լրացնի ինչ-որ դպրոցին դիմելու համար: Եսիմ ինչ չէի արել, ուղղակի ահավոր կայֆ էր, մեղմ ասած թռվռում էի ստանալուց հետո: Դրանից հետո չեմ էլ ուզում ինչ-որ վատ բաներ գրել, պատմել:

    Ամերիկյան համալսարան հյուր էի գնացել: Ինչքան ուժ ունի լուսավոր ա էդ համալսարանը՝ գոնե առաջին հայացքից: Սոցիոֆոբությունս բռնել էր մի պահ, ճաշարանի անկյունում պախկվել էի, հետո մանրից հիշեցի Ցեռնի ճաշարանը, հիշեցի որ 300 երեխեքի մեծ մասին գիտեի: Ու կայֆ էր, ինչ խոսք: Հա, հետո էլ սկսեցի ծանոթ մարդկանց տեսնել՝ նախկին դասարանցիներիս, ընկերներիս, հետո սիրուն աղջիկներ հայտնվեցին, ու լրիվ ցրվեցին կոմպլեքսներս:

    Անցած տարի սենց զգացում չունեի: Ես զգում եմ, որ վերջին տարիս ա ստեղ: Ես էս համակարգում չեմ ձգում, ոչ մի կերպ իմը չի: Ոնց որ բռնեմ ուրիշի կյանքով ապրեմ: Մի պահ համարյա հրաժարականի էի հասել, բայց չէ՝ կդիմանամ դեռ: Էդքանը: Լավ կլինի, ես ինձ դրական եմ պահում, դրական եմ տրամադրում: Լավ կլինի: Լավ ա: Լավ ա...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.04.2017), CactuSoul (15.02.2017), laro (10.02.2017), Smokie (25.02.2017), Նիկեա (10.02.2017), Ուլուանա (29.03.2017)

  9. #80
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ պատմեմ: Ուրբաթ օրը Նաեկացում պարելու գնացի: Դախավարի պարում էի, բայց հավես էր: Մանավանդ լիքը պստոներ կային, որ ինձնից էլ, մեծ մասից էլ լավ էին պարում: Բայց հավես ա ընդեղ հավաքվող մարդկանց շրջապատը, իրարից նեղացողներ չկան, իրար վրա մուննաթ չկա, անկաշկանդ իրար օգնում են, սովորացնում են: Ու իմ նման դախերի վրա ղժժալ չկա

    էս երկու օր ա հիասթափությունների ու դժվարությունների հաղթահարման ճանապարհներ որոնելով եմ զբաղված: Մեկ ուզում եմ ասել ոչ մի տեղ էլ չեմ գնում, մնում եմ ստեղ, հետո հիշում եմ ինչ եմ անում լաբում (ինչ չեմ անում), ու ուզում եմ ռադ անել սաղին, ես էլ ռադվել: Ու անընդհատ ՊՆ-ն ա մտքումս, կարո՞ղ ա: Ամեն դեպքում տարբերակ ա:

    Տենց, հարաբերական հանգիստ ա մոտս հիմա, փորձում եմ քննություններին պարապել: Ամեն ինչ կամ գոնե ահագին բան էս քննությունիցս ա կախված: Գնացի եռանկյուններ համեմատելու

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.04.2017), CactuSoul (27.02.2017), Marcus (26.02.2017), Smokie (13.03.2017), Դատարկություն (01.03.2017), Մուշու (27.02.2017), Նիկեա (26.02.2017)

  11. #81
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի չեմ հասկանում՝ բազում հնարավոր տարբերակներից ամենավատն ա հիմա որ ունենք: Ախր էդ անտերի անունը ինչ էլ դնես, ինքը նախ և առաջ հնարավորություն էր ինքդ քեզ ճանաչելու համար: Ու հիմա նայում եմ վիդեոներ, հայերեն համապատասխան բառ չեմ գտնում որ ասեմ, թե ինչքան վատն են: Լիքը արհեստականիզմ, յանի թե հա էլի, ժամանակակից ա բան ա : Ոչ մի բան էլ ժամանակակից չի, բնականը մի երկու գլուխ լավ էր: Ու չեմ հասկանում, խի՞ ենք սենց մի տեսակ թմբիրի մեջ: Ի՞նչ ենք անում ախր: Ի՞նչ ա լինելու: Տո ոչ մի բան էլ լավ չի լինելու է , դեբիլոիդ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.03.2017), Մուշու (28.03.2017), Նիկեա (29.03.2017)

  13. #82
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողի ծոցը գնացի հետ եկա: Կայֆ տեղ ա

    Հանգիստ քայլերով առաջ եմ գնում: Լավ բաժանված ա գործը անձնականից, հանգստի ժամանակ գտնում եմ, շատ եմ քայլում ու ցվրվում եմ կիրակի օրերին ինչ-որ տեղ: Գիտականով չեմ զբաղվում/զբաղվել, բայց եկող շաբաթվանից էդ հարցն էլ կլուծվի: Գուցե սկսեմ մենակով փորձեր անել, էլի

    Ամառվա համար մտածել եմ մինչև Ա.-ն դասընթաց անել Գյումրիում ու Վանաձորում, ամեն մեկը մի շաբաթանոց: Հավաքեմ դպրոցական երեխեքին, ֆիզիկան ծերից-ծեր անցնեմ հետները, օրեկան 5-6 ժամով, փորձերով, տնայիններով: Եթե անեմ արդեն կարելի կլնի ամառս հաջողված համարել:

    Ես հաջողակ մարդ եմ, ոչինչ որ լիքը հարցերում թերանում եմ: Լավ ա լինելու:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.04.2017), laro (03.04.2017), Marcus (05.04.2017), Smokie (21.04.2017), Մուշու (04.04.2017), Նաիրուհի (08.04.2017), Նիկեա (04.04.2017)

  15. #83
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը մի քանի օրով Վրաստան եմ գնում՝ ֆռֆռալու, թանմանալու, մեջիս նեխածությունը, վիրավորվածությունը, անհանգստությունը ու ապամոտիվացվածությունը հանելու համար:

    Տարօրինակ կանգառում եմ՝ երկու ուղղությամբ էլ անհասկանալի վիճակ ա լինելու: ՈՒ նախընտրում եմ հա ուշացնել որոշելուս ժամանակը: ՈՒ երևի դեբիլի տպավորություն կարող ա թողնեմ, բայց ի՞նչ անեմ:

    Ես ինձ գիտական էի համարում առաջ: Արդեն կես տարի ա ոչգիտական եմ: Ու ոչ մի քայլ չեմ անում, որ գիտականանամ: Չունեմ մոտիվացիա, տենց էլի: Նախընտրում եմ ես իմ համար հաճելի փորձեր անեմ, քան թե ինչ-որ հաշվարկներ լաբի համար:

    Էսքանը: Ինձ բարի հանգստյան օրեր:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (07.04.2017), reminilo (06.04.2017), Smokie (18.06.2017), Մուշու (07.04.2017), Նաիրուհի (08.04.2017), Նիկեա (07.04.2017)

  17. #84
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Երևանում եմ: Վրաստանում ահագին մնացել էի՝ Աբասթումանի աստղադիտարանում, Ախլքալաքում, բայց Թբիլիսիում չէի ֆռֆռացել: Ինչ-որ հակասական քաղաք էր, բայց էն զգացումը ունեի, որ չէի ուզենա վերադառնալ: Լավը չէր, կամ ուղղակի իմը չէր, չգիտեմ:

    Սենյակս եմ վերադառնում: Մաքրեցի, դասավորեցի գրքերը, որոշեցի ինչ հերթականությամբ եմ կարդալու, համակարգիչս տեղադրեցի ու վերջ: Ու իրոք, լրիվ ուրիշ ձև եմ իմ սենյակում քնում ու արթնանում: Լրիվ ուրիշ ա պարապելը ստեղ, տուն ուրիշ հաճույքով եմ գալիս: Իզուր էի ձգձգում, երևի:

    ԵՊՀ-ն հեչ էն տեղը չի որտեղ կուզեի լինել հիմա: Սաղ աշխատանքդ հնարավոր ա անիմաստ տեղը ջուրն ընկնի ինչ ա թե հավանություն չեն տվել, չէ մի չէ, պոզեր: Իմ կարծիքով շուտով ԵՊՀ-ն չի դիմանալու, մասնատվելու ա: Եթե ուզում են պահեն պիտի գլոբալ փոխեն ամեն ինչ՝ ղեկավարություն, ֆակուլտետների դասավոերություն, բաժանումներ, գնումների կարգ ու տենց: Ամեն անգամ գիտ. խորհրդին պատրաստվում եմ մի երկու բան ասեմ, ամեն անգամ հենց հիմնական հարցերը պրծնում են մեծ մասը արդեն գնացած են լինում, անիմաստ եմ համարում խոսալ: Երևի հաջորդ անգամ սկզբից էլ կխոսամ՝ կուտակված ա, պետք ա ասել, ճպցնել դեմքներին:

    Ես ահավոր ձևի սիրում եմ իմ ձեռքով նվերներ սարքել: Շ-ի համար տուփ էի սարքել, որի մեջ հյուսիսային կիսագնդի երկինքն էր: Ամբողջ հյուսիսային երկնքի աստղերն ու համաստեղությունները կային վրեն, բոլորը իրանց գույների լույս են արձակում: Ու երբ սենյակում մութ էր էդ տուփը բացում էիր ու սենյակի առաստաղին պրոյեկտվում էին համստեղությունները՝ մեծացված: Բացի դա՝ համակարգչից էր լիքցավորվում: Գերմանիա գնալուց առաջ բերեց ինձ տվեց, չտարավ հետը՝ տեղ չունի ասում էր: Պահարանի անկյունում փոշոտվում էր էդ ծիտ տուփը: Երեկ վերցրեցի, փոշին մաքրեցի, լիցքավորեցի ու պարզվեց աշխատում ա: Երևի պտտվող կսարքեմ ու ուզում եմ mp3 նվագարկիչ էլ մեջը հավաքել: Ու ինձ կպահեմ, ոնց ընկերներիցս մեկն էր ասում՝ իմ տիեզերքը ինձ:

    Ռուբիի ու իմ բլոգիկը արդեն մեծ 2 տարեկան երեխա ա: Չենք գրում վաղուց, բայց էնքան շատ օգուտ տվեց դա մեզ ու էնքան նախագծեր ծնվեցին դրանից, որ իրականում հաստատ, եթե ինչ-որ պատճառով էդ բլոգիկը ջնջվի վաղը, ես չեմ ափսոսա: Չէ լավ, կափսոսամ: Իսկ իրականությունը էն ա, որ շատ բան ա փոխվել էս 2 տարվա ընթացքում, բայց իմ վերաբերմունքը ֆիզիկայի նկատմամբ չի փոխվել: Ռուբիինը փոխվել ա իմ կարծիքով՝ ինքը հիմա ավելի շատ ա սիրում ֆիզիկան, հիմա ավելի լավ ա հասկանում, ու վերջապես թարգել ա իրա տեսաբան բնավորւոթյունը

    Չգիտեմ ինձ ինչ ա եղել, բայց ահագին ժամանակ չէի գրում, բայց նորից սկսել եմ գրել: Ընդ որում ինչ ասես գրում եմ: Հլա որ անկապ ա, բայց ես մեկ ա գրելու պահանջ ունեմ, գրում եմ, ջնջում, ուղարկում մոտիկ ընկերներիս, էլի գրում, փոխում

    Զգում եմ, ապրիլի վերջը ու մայիսի սկիզբը կյանքս փոխելու են: Ես պատրաստ եմ, սկսեցինք:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (03.06.2017), Ruby Rue (23.04.2017), Smokie (19.06.2017), Գաղթական (23.04.2017), Նիկեա (23.04.2017), Ուլուանա (23.04.2017)

  19. #85
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գավառում էի երեկ: Ես սիրեցի Գավառը, հետաքրքիր մարդկանցով քաղաք ա ու լրիվ կարծրատիպերս կոտրեց Գեղարքունիքի մարզի մասին: Լուսի՞ն ա, Լյուսի՞ն ա, տենց մի խմբի հետ հանդիպում էր: Ծրագրավորումով էին զբաղվում, ինչ ասես անում էին, ուզում էին ուղղությունը փոխել ու ավելի խոշոր նախագիծ անել: Ու համ համարձակությունը, համ տրամադրվածությունը շատ դզեցին:

    Լիքը էշություններով եմ զբաղված: Դիզայն եմ անում օրացույցներ , բեյջեր, էջանշաններ, տենց էլի ինչ որ բաներ ՈՒԳԸ-ի համար, միջոցառումների հիմնական կազմակերպիչներից եմ, մարդկանց եմ հրավիրում, կազմակերպությունների հետ եմ կապնվում: Գիտեմ, ինչ-որ արածս բաներ ընդհանուր միջավայրին են նպաստում, կամ իմ ինքնագնահատականի բարձրացմանը, բայց երկու կարևոր բան եմ գիտակցել՝ ինչ պետք ա անել ես կարող եմ անել ու առանց ֆիզիկա անելու չեմ կարա շարունակեմ: Ու երևի ինքնակրթվելը պետք ա շարունակել՝ գնալով ժամանակը շատացնելով ու կուրսերս ընդլայնելով: Հայաստանում եմ, չկա նորմալ համալսարանական կրթություն, դրա համար պիտի մաքսիմալը ստանամ օնլայն կուրսերից: Բայց էդ էլ հիմնականում մաթեմատիկայի կուրսեր եմ նայում՝ խաղերի տեսություն, դիֆերենցիալ հանրահաշիվ ու էլի տենց մի քանի կուրս, տնայիններ եմ անում ու իրականում կայֆ ա կյանքը: Օպտիկայից էլ ոնց որ թե նոր գործ եմ սկսում՝ դատարկ միջուկով լուսատարերն եմ ուսումնասիրում՝ դեռ տեսական: Ոնց որ թե պրոցեսը հասկանում եմ, մնում ա մի քիչ հաշվարկների մեջ խորանամ: Դրանից հետո կուզեի լաբի խմբի համար փոքր սեմինարիկ անել, որ իրանք էլ իմանան ինչը ինչոց ա: Հիշում եմ՝ անցած տարի ասպիրանտներից մեկը մի երկու նախադասությունով նկարագրեց էս լուսատարերը ու հիմա ոնց որ թե սխալ էր հասկացել, համենայն դեպս նոր ինֆորմացիայիս հետ չի բռնում:

    Մի երազանք ունեի՝ փորձարարական խաղ-օլիմպիադա, մյուս ամիս կիրականացնենք: Էսօր առա մի քանի անհրաժեշտ սարք, վաղը նոր ցուցակ կգրեմ ու կսկսեմ սարքել: Չեմ ուզում ուրիշին թողնել, ուզում եմ կարգին մակարդակով լինի ամեն ինչ: Էդ բացասական կողմս ա, լավ չեմ ղեկավարում, բայց ինչ անեմ: Լավ է, թույլ տեղերս են: Մի շաբաթով չքվում եմ ամեն տեղից՝ գործերիս երկար ցուցակը անեմ ու հետ գամ: Հետ եկա մի բան էլ Սեբաստացու կրթահամալիրի մասին կգրեմ

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.04.2017), Progart (03.06.2017), Ruby Rue (30.04.2017), Smokie (19.06.2017), Մուշու (06.05.2017), Նիկեա (01.05.2017), Ուլուանա (30.04.2017)

  21. #86
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ՝ անցած շաբաթվա մասին: Փոփոխական, ամեն ինչով լի շաբաթ էր: Սկզբից «Գիտախոս»-ը իրա ամեն ինչով, անիմաստ սթրեսներովս, ստացած լիքը քննադատություններով իսկ վերջում «Վարդանիում» շոուով: Իրականում երբ ինչ-որ ելույթ եմ ունենում, դա ընկալում եմ ներկայացման նման մի բան: Մարդիկ քո հանդիսատեսն են, դու էլ բեմում ես ու իրանց համար խաղում ես: Որքան բնական ա խաղդ, էդքան ավելի ընկալելի կլինես, եթե անգամ բարդ բաներից խոսաս: Մի քանի հին ու նոր փորձ ցույց տվեցի վերջում ու եկել ինձ էին շնորհավորում ժողովուրդը: Հավես ա զգալը, որ սիրված ես, որ ջանքերդ իզուր չեն: Իզո՞ւր չեն հաստատ: Այ էդ չգիտեմ, այ էդ լուրջ վերլուծության հարց ա:

    Ավելի պինդ ա պետք լինել համալսարանի վատ երևույթների դեմ խոսալուց: Մեկ-մեկ մտածում եմ, իսկականից էլի, ինչի՞ց եմ վախում: Ի՞նչ ունեմ, որ համալսարանը կարա վերցնի: Հարթակներ կան, որ օգտագործելու եմ: Իրանց հիմար մրցույթները ու մրցանակաբաշխությունները, անիմաստ հանդիպումները: Թող բացատրեն օճառների կորելը, թող բացատրեն առյուծիկների հաղթելը լավագույն ուսանողներում: Թող անեն, ու գիտեմ, որ կանեն: Ու նույնը ֆակուլտետում ա իրականում, լիքը փդած մարդ հավաքվել ա ու մեր մոտիկ ապագան ա որոշում: Ասենք չե՞ն պատկերացնում, որ երբ ուսանողը սկսում ա ֆիզիկան որպես մասնագիտություն չընկալել, այսինքն թեկուզ նվազագույն գումար դրանով վաստակել, երբեք էլ չի անելու ֆիզիկա:: կյանքում: Անգամ եթե հետո իրանց մոտ ասպիրանտուրա են դասավորում իրանց ընկերների տղաներին:

    Բարդ լճացած վիճակից դուրս եկա ու հիմա էլի շնչում եմ: Սեմինարներ, լաբում գործ, կիսամյակի ամփոփում: Չգիտեմ ոնց կլնի, ինչ կլնի, բայց Հայաստանում մնալու համար պատկերացումներ ունեմ ինչով եմ զբաղվելու: Ու մոտիվացիա էլ ունեմ: Մնում ա չպակասի: Ու ծով: Ուղղակի: Ծով:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (30.06.2017), Նիկեա (13.05.2017)

  23. #87
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ օրեր են հիմա: Ես էլ եմ տարօրինակ, աշխարհս էլ:
    Էսօր ասեցի՝ ամեն ին9 էսքան տխուր չէր լինի, եթե էսքան տխուր չլիներ: Ու իսկականից, չկա թարմություն, չկա լաբի գործերը շարունակելու կիրք: Չկա մոտիվացիա, մեկ-մեկ չկամ ես: Ու սենց իմ հորինած սիրուն լաբում էլ ապրում եմ ես: Հա, ինչ խոսք, լավ բաներ տեղի են ունենում, ու լիքը լավ մարդ կա իմ շրջապատում, որ էներգիա են տալիս: Nothing matters, we all are the same sh.t: Իսկ մնացածը կաղապար ա, որ ցրում ա էս անիմաստությունn ու տխրությունը:
    Բուահահահա, դեռահաս գրառում օրագրի չափահաս էջում )

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (23.05.2017), Smokie (30.06.2017), Նիկեա (25.05.2017)

  25. #88
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հոգնած եմ, որ չեմ կարողանում քնել:

    1. Գրողի տարած համալսարանում ամառը աշխատավարձ չեմ ստանում: Էդ նշանակում ա 6050 դրամ կրթաթոշակով եմ ամառը ապրելու: Անցել եմ գերխնայող ռեժիմի՝ լաբ իջնում եմ ոտքով, ուշ երեկոյան հետ եմ բարձրանում Բաղրամյանով էլի ոտքով: Առաջին մի քանի օրվանից հետո ֆիզիկապես ջնջխվել էի, հետո սովորեցի: Հիմա հանգիստ արթնանում եմ 9-ին, հաց ուտում, իջնում ԵՊՀ, իրիկունը դուրս եմ գալիս 8-9-ի կողմերը: Ինչ որ հիմար հաշվարկներ, բան:

    2. Ես ֆիզիկային որպես մասնագիտություն եմ վերաբերվում: Ու չեմ ընկալում, թե ինչի են ակնկալում, որ պիտի ինչ-որ հաշվարկներ էլ տանը անեմ: Սխալ ա, տանը ես ազատ քաղաքացի եմ, ոնց ուզեմ կտնօրինեմ ազատ ժամանակս:

    3. Բոլոր ելույթներս ձայնագրում եմ: Արդեն մի տարուց ավել ա: Բայց միշտ ամաչում եմ յութուբ շպրտել: Ես երևի իմ խոսալուց եմ ամաչում: Բայց համ էլ ուզում եմ մարդիկ քննադատեն, դիտողություններ անեն: Բայց դե ամաչելս ավելի ուժեղ ա:

    4. Ես լավ գիտեմ Շուշին: Էմոցիաները, դեմքի միմիկաները, հայացքի փոփոխությունները: Ասեցի, որ չի վայելում երաժշտությունը: Մի քիչ մտածեց, հակառակվեց, բայց վերջը ասեց ճիշտ եմ ասում: Թույն ա կատարում, բայց առանց հաճույքի, արդեն մեխանիկորեն ա անում: Կարող ա էն վախտ էլ էր տենց, բայց հիմա կոնկրետ զգացի: Էհ: Ու ընդհանրապես, էդ խումբը՝ կռունկներ, էդ ծրագիրը, էդ մոտիվացիան, նախորդ տարվա փորձը: Եսիմ է, չգիտեմ, չեմ հավանում, չեմ հասկանում: Բայց դե ինչքան կարամ կօգնեմ:

    Ընդհանրապես, փոփոխությունների ամառ ա: Ամեն ինչ կարա շուռ գա, ամեն ինչ կարա ծայրահեղ վատանա, կամ էլ փոխվի դեպի լավագույնը: Ես չեմ շտապում, ես հանգիստ անում եմ տրամաբանական քայլերը: Տեսնենք ինչ կլինի:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.06.2017), Progart (11.07.2017), Smokie (30.06.2017), Նիկեա (01.06.2017), Ուլուանա (01.06.2017)

  27. #89
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2010 թվական, էս օրը, առաջին ժամադրություն: Չգիտեմ ոնց ջազի մասին սկսեցինք խոսալ:
    -Ջազ չեմ լսում:
    -Ինչի՞:
    -Եսիմ, էն գործիքի ձենը ազդում ա նեռվերիս վրա: Էն, ոնց էր անունը, է, ա, ը՜, սաքսաֆոն:

    Ամուսնացավ անցած տարի Չգնացի հարսանիքին: Ձենը ազդում էր նեռվերիս վրա: Էն ոնց էր անունը, ը՜...

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.07.2017), Marcus (11.06.2017), Progart (11.07.2017), Smokie (30.06.2017), Գաղթական (04.06.2017), Նիկեա (04.06.2017)

  29. #90
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախորդ ամիս առաջին անգամ ոչ ակադեմիական աշխատանքի համար CV էի ուղարկել: Դեռ չեն զանգել, չեն գրել, ընկերներիցս մեկն ասում ա հարցազրույցներ արել են, երևի դեռ անում են: Հույս ունեմ, բայց երևի շուտով չեմ ունենա:

    Մի առաջարկ մերժեցի Տեխասի համալսարանից, որովհետև տարկետում չստացվեց ձևակերպել, կամ գոնե համոզել որ գնամ: 700 դոլլար անիմաստ ծախսեցի իմ աշխատած գումարից, ու հիմա պրծ: Վերջ:

    Առանձնապես ցանկություն չունեմ մարդկանց հետ շփվելու: Սենց էլ ա լինում փաստորեն Լաբում գցած եմ, հաշվարկներ եմ անում, որ մյուս շաբաթից փորձը սկսենք: Մի պահ հեռվում երջանկություն էի զգում, հիմա էդ էլ ա կորել: Մի տեսակ տարօրինակ շրջան ա մոտս, որ չգիտեմ իրականում ինչ ա: Սենց բաներ: Կամ ոչ մի բան: Հանգստյան օրերին Վանաձոր-Գյումրի-Ստեփանավան:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.07.2017), Cassiopeia (02.08.2017), Progart (11.07.2017), Գաղթական (11.07.2017), Դեղին մուկիկ (11.07.2017), Նաիրուհի (11.07.2017)

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •