User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: IT օրագիր

  1. #1
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    IT օրագիր


    Ես ամբողջ կյանքում կարծել եմ որ իմ անձնական կյանքում կատարված իրադարձությունները չափազանց անձնական են, որպեսզի ես դրանցով կիսվեմ, պատմեմ ինչ-որ մեկին, թեկուզ՝ ամենամոտիկ մարդկանց: Կամ առավել ևս գրեմ օրագրում, որը հնարավոր ա տնեցիքից կամ ընկերներից մեկը գտնի ու կարդա: Չեմ սիրում տենց բաներ: Հա ես էտպիսին եմ:
    Դպրոցում Իմ ամենաչսիրած հարցերը ինձ շուտ-շուտ հղում էր գրականության ուսուցիչը, օրինակ՝ «Ո՞րն է այս պատմվածքի խոհափիլիսոփայական իմաստը» կամ «Կազմիր այս հերոսի բարոյահոգեբանական կերպարը»: Էտ հարցերից ես նենց էի նեղվում, ոնց որ ասեր՝ «Վահե, դու **** ես»:
    Ի՞նչ եմ ուզում ասեմ. ես տենց հարցերում փակ մարդ եմ: Կյանքում գրառում չեմ արել առաջին տպավորությունները ակումբցիների մասին թեմայում (կարող ա և մի օր անեմ ), կյանքում քաղաքից դուրս գնալուց չեմ մասնակցել այնպիսի խաղերի, որտեղ պետք է ինչ-որ անձնական մի բանից խոսալ:
    Էս ամենինչի պատճառով, որ ինչ-որ մեկի մասին իմ կարծիքն են հարցնում, ես ասում եմ, հետո ասում են անկեղծ չէր քո ասածը
    Մեկ էլ կյանքում կոմպլիմենտեր չեմ անում, եթե չեմ սիրահարվում: Ու տենց մեկի հետ մի քանի ամիս շփվեցի (այսինքն գործընկեր էինք), հետո որ դուրս եկավ, սկսեցի շուտ-շուտ կոմպլիմենտեր անել....ասում ա չեմ հավատում, հերիք ա կեղծավորություն անես դե արի ու բացատրի, որ քեզ, ես ամեն պատահածին կոմպլիմենտ չեմ անում
    Չիմանաք օրագիրը բացել եմ, որ էս ամենինչի հակառակն անեմ:
    Եկել եմ, որ պատմեմ իմ կյանքում պատահած դեպքերը, բայց կապված կոնկրետ IT ոլորտի հետ, պատմություններ չայնիկների, յուզերների, լամերների մասին, որոնք պատահել են անձամբ ինձ հետ: Մեկ էլ կաշխատեմ տեղադրել համակարգչի հետ կապված մասսայականություն վայելող պրոբլեմներ, որոնք շատ հեշտ լուծում ունեն:
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 12.08.2013, 23:28:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.08.2013), ARMbrain (13.08.2013), armen9494 (12.08.2013), boooooooom (12.08.2013), CactuSoul (13.08.2013), Chilly (13.08.2013), enna (13.08.2013), Freeman (13.08.2013), keyboard (12.08.2013), Ruby Rue (12.08.2013), Smokie (20.08.2013), Valentina (12.08.2013), Աթեիստ (13.08.2013), Անվերնագիր (13.08.2013), Արամ (12.08.2013), Նաիրուհի (12.08.2013), Նիկեա (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  3. #2
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա սկսնակների համար կպատմեմ, թե ինչպես ճիշտ գնել նոութբուկ, բայց մինչև էտ ուզում եմ խոսալ էն տիպի մարդկանց մասին, ում շաբաթը 6 օր հանդիպում եմ: Շատ մարդիկ կան, որ գրագետ են, բանիմաց, ահավոր խելացի, բայց կյանքում համակարգչից չեն օգտվել (բնականաբար անգրագետներ էլ կան, որ համակարգչից բան չեն հասկանում, բայց էս ասածս իրանց մասին չի): Դե հիմա էլ եկել ա էն պահը, որ անհնար ա առանց դրա, ստիպված պիտի նոութբուկ առնեն: Առաջին հերթին մի հատ ծանոթ են ման գալիս, որը լավ ա հասկանում կոմպերից, որպեսզի իրանց խորհուրդ տա, որ ֆիրմայի նոութբուկ գնեն: Այ իրանց առաջին ճակատագրական սխալը հենց դրանից ա սկսվում: Հարգելի՛ նոութբուկ գնողներ, եթե ձեզ ինչ-որ մեկը ասել է, որ այ էս ֆիրմայի նոութբուկն ա ամենալավը, չհավատա՛ք: Ինչպես չկա ամենազոր անտիվիրուս, այնպես էլ չկա ամենազոր նոութբուկ արտադրող ֆիրմա: Բոլորն էլ իրանց թերություններն ու առավելություններն ունեն: Նոութբուկերի արդի ժամանակների պատմության մեջ, մոտ մի 3-4 տարի առաջ ա ընդամենը մի դեպք եղել HP ֆիրմայի հետ կապված, որի արտադրած նոութբուկերի մեծ մասը բռակ էին: Մնացածն արդեն ում բախտը՝ ոնց բերեց: Երևի հասկանում եք, որ տեխնիկայի մեջ չի կարա բռակ չլինի: Արդեն մի տարի ա, որ աշխատում եմ էս ոլորտում ու արդեն 1500 հատի կարգի նոութբուկ վաճառվել ա: Էտքանից մի 3-4 հատն ա, որ նենց պրոբլեմներ են ունեցել, որ սարքելն անիմաստ էր, դառել ա պահեստամաս: Ու ամենակարևորը դրանք մարդիկ չեն տարել, օգտագործել, հետո հետ բերել թե պրոբլեմ ունի: Այլ հենց խանութում ստուգելուց փչացել են, ուրիշն ենք տվել: Ու չմոռանամ ասեմ, որ դրանց մեջ ՍՈՆԻ էլ կա: Երբ վերևում նշված կատեգորիայի մարդիկ գալիս ասում են՝ մենք Դել ենք ուզում, իմ առաջի հարցը լինում ա, ինչու՞ հենց Դել: Ու իրանց պատասխանը լինում ա կամ՝ իմը Դել ա եղել, առաջին համաշխարհայինից մինչև հիմա նորմալ աշխատում ա, կամ՝ հասկացող մարդ ա էտ ֆիրման խորհուրդ տվել: Դե արի ու էտ հասկացողին մի երկու բառ մի ասա: Ու ցավոք սրտի, վերևում նշված կատեգորիայի մարդկանց, էսքան բանը ժամերով բացատրում ես, բայց իրանք չեն հավատում քեզ, որովհետև քեզնից խելացի են
    Մի խոսքով, շատ չերկարացնեմ, թե չէ ինչքան ասեմ, էնքան գրելու բան կա, միանգամից իմ խորհուրդը տամ, թե ինչպես ճիշտ գնել նոութբուկ:
    1. Ուշադրություն չեք դարձնում, թե ինչ ֆիրմայի նոութբուկ եք գնում, եթե դրա ֆիրման «Երազ» չի:
    2. Միշտ լսեք վաճառողի խորհրդին: Ոչ մեկ չի ուզենա ավելնորդ «շառի» տակ ընկնի: Եթե դուք նութբուկն առել եք ասենք ԳՏԱ 4 խաղալու համար ու վաճառողը ձեզ ասել ա, որ էս մոդելով կլինի խաղալ, հետո պարզվել ա որ հզորությունը չի հերիքում, դուք շատ հանգիստ կարաք տանեք, տաք վաճառողի գլխին: Հաստատ իմացեք իրավունք չունեն հետ չվերցնելու, եթե տվյալ ապրանքը ձեր պահանջներին չի բավարարում:
    3. Մի ալարեք մտնել բոլոր խանութները, որպեսզի գնի հարցում չխաբնվեք: Ամենաշատ համակարգչային խանութներ կան Թումանյան, Սայաթ-Նովա, Սարյան, Նալբանդյան փողոցներում:
    4. Որևէ խանութում, որևէ նոութբուկ հավանելու դեպքում, խնդրեք պարամետրերը գրեն տան, որպեսզի նույն պարամետրերով նոութբուկի գինը կարողանաք համեմատել այլ տեղերում: Անգիր հաստատ 100 տոկոս չեք հիշի ու կարող ա մի տեղ կարողանան ֆռցնեն, թե իրանց մոտ էտ նույնն ավելի էժան ա:
    5. Եթե խաղեր չեք խաղալու, նոութբուկը զուտ ինչ-որ օֆիսային ծրագրերի համար ա, ապա կարող եք գնել առանց առանձին վիդեոքարտի մոդել: Ժամանակակից համակարգիչների վիդեոպրոցեսորը, եթե առանձին չի, ուրեմն ինտեգրված է պրոցեսորի մեջ ու լավ արդյունքներ ա ցույց տալիս: Մինչև հիմա կան լամերներ, որ առանց առանձին վիդեոքարտով կոմպերին նայում են որպես քֆուր:
    6. Ստեղնաշարի վրա արաբական տառեր տենալուց՝ փախեք: Ստատիստիկայով, Դուբայից բերած երրորդ սորտի նոութբուկերի հետ խնդիրներ ավելի շատ են լինում:
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 13.08.2013, 01:24:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (19.06.2014), Alphaone (13.08.2013), ARMbrain (13.08.2013), armen9494 (13.08.2013), boooooooom (13.08.2013), CactuSoul (13.08.2013), Chilly (13.08.2013), Freeman (13.08.2013), shatboyov (30.09.2017), Smokie (20.08.2013), Valentina (13.08.2013), Աթեիստ (13.08.2013), Անվերնագիր (13.08.2013), Արամ (13.08.2013), Արշակ (13.08.2013), Նաիրուհի (13.08.2013), Նիկեա (13.08.2013)

  5. #3
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշքս գնում ա Windows ինստալ անող ու լրիվ դրայվերները պաշտոնական կայքից քաշող, տեղադրող աղջիկների համար:
    Հ.Գ. Հավը երազում կորեկ է տեսնում:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.08.2013), armen9494 (18.08.2013), Chilly (17.08.2013), Freeman (18.08.2013), Valentina (17.08.2013), Աթեիստ (16.08.2013), Արամ (18.10.2013), Նաիրուհի (16.08.2013), Նիկեա (17.08.2013), Ռուֆուս (17.08.2013)

  7. #4
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե սիսադմինի կինը տեղյակ չի, թե ի՞նչ ա առհասարակ պլանշետը, ուրեմն ինքը առհասարակ անտեղյակ ա իրա մարդուց

    Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.08.2013), Freeman (18.08.2013), Vardik! (15.06.2014), Աթեիստ (18.08.2013), Արամ (18.10.2013), Նիկեա (18.10.2013)

  9. #5
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց AMD-ով կոմպ ես առաջարկում մարդկանց, ասում են չէ, լսել ենք էտ տաքանում ա, չենք ուզում: Ուզում եմ հիշացնել տեղում դոփող ուղեղներով մարդկանց, եթե ձեր ինտելեկտը 10 տարվա մեջ ոչ մի տոկոսով չի ավելացել, ապա չի նշանակում, որ AMD ֆիրման էլ 10 տարվա մեջ չի աճել: Ճիշտ ա թեկուզ ժամանակակից AMD պրոցեսորի ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր ա, քան Intel-ինը, բայց էտ ինչ-որ դեֆեկտ չի, որ դրա համար հրաժարվեք դրանից: Մանավանդ եթե համակարգչով խաղեր եք խաղում AMD-ով ավելի էժան կնստի ձեր վրա
    Եթե ժամանակակից AMD պրոցեսորների հզորությունները համեմատենք Intel-ի հետ մոտավորապես էս հերթականությունը կլինի՝
    Intel Core i7
    AMD A-10
    Intel Core i5
    AMD A-8
    Intel Core i3
    AMD A-6
    Պետք չի մոռանալ, որ այս պրոցեսորները ունեն տարբեր սերունդներ, հետևաբար չի կարելի առաջին սերնդի Intel-ը համեմատել վերջին սերնդի AMD-ի հետ:
    AMD-ն դեսկտոպի համար ունի նաև FX սերիա, որի 8 միջուկանի մոդելները անձամբ ես Core i7-ից բարձր եմ դասում:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.08.2013), Chilly (19.08.2013), Աթեիստ (19.08.2013), Նիկեա (18.10.2013)

  11. #6
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքումս shift-delete արած ֆայլերից երկուսին ահավոր ափսոսում ու կարոտում եմ
    Առաջին կուրսում էի սովորում ու էտ ժամանակ դեռ Windows XP-ն ակտուալ էր, իսկ Windows 7-ը նոր էր դուրս եկել ու դեռ շատ տարածված չէր, քանի որ շատերի կոմպերը չէին «ձգում»: Քանի որ շուտ-շուտ էր «բախտ» վիճակվում օպերացիոն համակարգ տեղադրել, իսկ ես ինձ չէի հարգի, եթե բոլոր update-ները տեղադրված չլինեին, ապա փորձում էի նենց Windows-ի փաթեթ գտնել, որ update-ներն ինտեգրված լինեն, որ ժամանակ չծախսեմ դրանց տեղադրելու վրա: Այդ ժամանակ XP-ի լիցենզիոն կոդ գիտեի, էն էլ անգիր գիտեի , որը update անելուց ցանկացած WGA ստուգում անցնում էր (էտ կոդը մի քանի ամիս առաջ ա Microsoft-ի կողմից արգելափակվել): Քանի որ ես Windows XP-ի MUI-ն տենց էլ չսիրեցի, որովհետև ինտերֆեյսը կիսատ էր թարգմանում, ապա ինձ երկու հատ Windows XP-ի փաթեթ էր պետք՝ անգլերեն և ռուսերեն: Առանց զիզի բիզի բաների ռուսերեն փաթեթ չճարեցի, բայց էս հրաշք թեման գտա, որի օգնությամբ իմ ուզած փաթեթները ինտեգրեցի Windows-ի պաշտոնական ռուսական փաթեթի մեջ: Իսկ անգլերենի համար ո՛չ նման հեշտացված եղանակ կար update-ներն ինտեգրելու, ո՛ր էլ պատրաստի տարբերակ: Ու բախտի բերումով նոր էի իմացել, որ update-ները կարելի է ինտեգրել Windows-ի փաթեթի մեջ /integrate:<լրիվ ճանապարհը դեպի Windows-ի փաթեթ> հրամանով: Ես էլ, պարապ մարդ, ի՞նչ անեմ որ լավ լինի: Բռնեցի պաշտոնական անգլերեն փաթեթից XP-ն տեղադրեցի կոմպիս վրա ու նայեցի թե ինչ update-ներ պետք ա տեղադրել: Էտ update-ները հատ-հատ փնտրեցի microsoft.com-ում ու քաշեցի կոմպիս մեջ: Հետո հատ-հատ /integrate հրամանով բոլոր update-ները ինտեգրեցի Windows XP-ի փաթեթի մեջ: Oszone-ի շնորհիվ իմացել էի svcpack.inf-ն խմբագրելու միջոցով XP-ի փաթեթի մեջ ծրագրեր ինտեգրելու մեթոդը ու IE8-ն ու WMP11-ը էտ մեթոդով կարողացա ինտեգրեմ: Հետո նաև իմացա, թե ոնց ավտոմատ տեղադրել Windows XP-ն. սարքեցի իմ Winnt.sif ֆայլը: Նենց էի արել, որ մենակ տեղադրման դիսկ ընտրելու պատուհանն ու օգտագործողի անունը գրելու պատուհանն էին երևում:
    Անցավ մի քանի տարի, XP արդեն ոչ մեկ չէր օգտագործու: Ես էլ էի կոմպս հզորացրել ու անցել Windows 7-ի: Դիսկերը շպրտեցի, ISO ֆայլերը ջնջեցի, քանի որ էլ պետք չէր գալիս XP-ն: Ու հիմա զարմանում եմ, ո՞նց կարելի էր էտքան աշխատանքը ջուրը գցել Բա ո՞նց չվայելել էտ փաթեթը տեղադրելու նոստալգիան մի տաս տարի հետո
    Հ.Գ.
    Nero-իս փաթեթները պահել եմ ու եթե բոլորի համար դա ուղղակի տեղակայիչ ա (մեկի համար լավը, մյուսի համար՝ վատը), ապա ես ամեն վերսիայի տեղակայիչ աշխատացնելուց կյանքիս էն հատվածն եմ հիշում, որի ժամանակ դա ստեղծել եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.10.2013), Աթեիստ (18.10.2013), Անվերնագիր (18.10.2013), Նաիրուհի (18.10.2013), Նիկեա (18.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխայական օրագիր
    Հեղինակ՝ erexa, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 139
    Վերջինը: 18.12.2024, 23:50
  2. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •