Նախօրոք զգուշացնում եմ, որ պատմվածքս վերամարմնավորման հետ ոչ մի կապ չունի և լրիվ այլաբանություն է![]()
- Չգիտեմ՝ ով է ասել, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց վստահ եմ, որ մի օր այստեղից դուրս եմ գալու: Ասում են՝ լույս է լինելու, բայց երբեք չեմ տեսել այն: Ցուրտ է լինելու, բայց ես չեմ մրսել: Այստեղ լավ է, բայց ձանձրալի: Լսել եմ, որ ինձ նման շատերը կան, բայց ավելի մեծ: Ու ես պետք է ճչամ, լամ, հնչյուններ արձակեմ, հետո խոսեմ, բայց չգիտեմ, թե ինչպես է դա կատարվում: Ես չեմ ուզում այս տաքուկ անկյունից հեռանալ: Ի՞նչ է պատահելու ինձ հետ այստեղից դուրս գալուց հետո…
- Իջնում եմ: Երևի եկել է իմ դուրս գալու ժամանակը: Նեղ թունելներով եմ անցնում… Որքա՜ն դժվար է…
- Մամա՜… Ինչու՞ ամուսնացա… Ինչի՞ս էր պետք… Էս ի՞նչ կրակ էր… Վա՜խ… Մամա՜…
- Այս ո՞վ է գոռում: Մի՞թե ես եմ մեղավոր: Բայց իմ անունը չեն տալիս: Ասենք, ես անուն դեռ չունեմ… Խեղդվում եմ… Լույսը երևում է… Մարմինս լռվել է… Մի քիչ էլ, և շուտով դուրս կգամ…
Էս կարդացեք, շարունակությունը հետո կգրեմ, հիմա հավես չկա:
Էջանիշներ