Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
"Ներս չեն թողնի"-ն մի քիչ նենց է հնչում, ոնց որ որպես տուրիստ էլ չեն թողնի: Ավելի ճիշտ կլինի ասել՝ բնակություն հաստատել չեն թողնի: Երկիրը սահմանափակ թվով իմմիգրանտներ կարող է ընդունել, բնականաբար ընտրում է, թե ում: Ինչու՞ ՄԻԱՎ-ով մարդուն չթողնելը դիսկրիմինացիա է, իսկ պահանջված մասնագիտություն չունեցողինը՝ ոչ: Ասենք, մարդ է, փայլուն ուղեղ չունի, ծնողները փող չեն ունեցել որ լավ կրթության տան, իր երկրում հազիվ տաքսի է քշում, բայց ուզում է Ավստրալիայում կամ Դանիայում ապրել: Ի՞նչ անի էդ խեղճ մարդը:
Թե կուզես, իմ համեստ կարծիքով ամեն մարդ պիտի հնարավորություն ունենա ապրել էնտեղ, որտեղ ուզում ա՝ պայմանով, որ ենթարկվելու ա տվյալ երկրի օրենքներին: Իսկ մեր օրվա աշխարհում արևմուտքը դռները փակել ա մյուսների առաջ ու ուզում ա, որ դու իրան համոզես, որ էդքան արժեք ունես, որ իրա տարածքում ապրես: Մեկը լիներ, ասեր՝ ավելի լավ ա արևմուտքն ինձ համոզի, որ էդքան լավն ա, որ ուզենամ էնտեղ ապրել:

Հ.Գ. Ու պետք չի կրթություն չստացածների աշխատանքը թերագնահատել: Յուրաքանչյուր պետություն տաքսիստների ու հավաքարարների կարիք նույնքան ունի, որքան ծրագրավորողների ու բժիշկների: