Քնի տևողությունը ոչ մի բանով հնարավոր չի փոխարինել: Իսկ քո առաջարկած այլընտրանքն էլի կոֆեին ա պարունակում, ընդ որում՝ մի բան էլ ավելի շատ, քան ռեդ բուլը, էնպես որ լուրջ այլընտրանք չի: Իսկ մնացած խորհուրդներն կապված սառը ցնցուղի, ածխաջրերը քչացնելու և այլնի հետ ընդամենը առողջ ապրելակերպի բաղադրիչներ են, որոնք ոչ մի կերպ չեն փոխարինում կորցրած քնին:
Մի հատ նայի. քո գրած խորհուրդներից մի քանիսը կոմերցիոն են ու ենթադրաբար ծախսեր են պահանջում, իսկ իմ գրածը (շատ քնել, ռեդբուլ քիչ խմել)՝ ճիշտ հակառակը. ծախսերը կրճատում են: Հիմա ո՞վ ա ֆինանսական վիճակ վատացնում: Բժիշկները լավ էլ հետաքրքրված են առողջ ապրելակերպով: Ուղղակի հիվանդը երբ իրանց դուռն ա ընկնում, սառը ցնցուղներով ու անմակարոն դիետաներով բուժման համար արդեն շատ ուշ ա լինում: Հիմա իմ խորհուրդը բժշկի դռները չընկնելու համար պարզ ու հասարակ ա. քնել ինչքան պետք ա, կրճատել կոֆեինը: Էս պահին հարմա՞ր չի: Շատ լավ, կարևորը՝ Գաղթականը հասկացավ, որ առողջությունը վնասում ա, կաշխատի կյանքն էնպես դասավորել, որ էս պրոցեսը երկար չշարունակվի: Իսկ դու պրոցեսը շարունակելու խորհուրդ ես տալիս:Բյուր ջան, սա բժշկության հետ կապ չունի, էն ինչ որ դու կոչում ես «բժշկություն», դա իմ կարծիքով ընդհամենը առողջ ապրելակերպի այլընտրանք ա՝ ախտանիշները ժամանակավոր թեթևացնելու հնարավոր շանսերով, ինչպես նաև հակառակը՝ առողջական վիճակը ավելի լրջացնելու ու բարդացնելու շանսերով ու ֆինանսական վիճակը երաշխավորված վատացնելով:
Ու իմ առաջարկածը ռեալ, կարճաժամկետ-երկարաժամկետ էֆեկտիվ կոմպլեքս ա, որը ոչ մի բժիշկ, կյանքում նման խորհուրդ չի տա, բժիշկները առողջ մարդկանց ու առողջ ապրելակերպ չեն սիրում:
Էջանիշներ