Համաձայն եմ, բայց դե եթե ես լինեի Ալիևի տեղը՝ հաստատ կփորձեի հայերի մոտ ջուր պղտորել, բան չեմ կորցնում, միշտ էլ կարող եմ հետ կանգնել, իսկ փոխարենը շանս կա, որ Մհերն ու Արտակը իրար կոկորդ կկրծեն, իսկ ես էլ կօգտվեմ դրանից: Կրկնեմ՝ այ սա էր հենց Լևոնի վերջին ու ծանր մեղքերից մեկը, լավ էր, որ, փառք Աստծո, հետևանքները ծանր չեղան, թեև, վստահ եմ՝ եղան:
Տեսեք, դուք կարծում եք ՀԱԿ այդ խաղաղասիրական պլակատներով երթերը Երևանում անհետևանք են անցնելու? Ադրբեջանում ուշադիր հետևում են այս ամենին և, վստահ եմ, նրանցից շատերը հիմա մտածում են, որ, ահաաաա, հայերի մոտ Ռուսական կայսրության 1917 թ-ի վիճակն է, հայերը հոգնել են պատերազմից, թուլացել են, իսկ դրա տրամաբանական հետևանքն է՝ սեղմել, ուժեղացնել ճնշումը, ավելի անզիջող դառնալ: Այսինքն, Լևոնի արարքի հետևանքով, բարեբախտաբար, ծանր բաներ չեղան, բայց այն, որ ադրբեջանցիներին հիմքեր տվեց մտածելու, որ մենք հոգնել ենք, թուլացել ու իրենք կարող են ճնշումն ուժեղացնելով մի բանի հասնել՝ արդեն իսկ բավականին ծանր հետևանք է:
Ի դեպ, խորհրդականների պահը մի իդեալականացրու - երբեմն խորհրդականներն իրենք ուղղակի նման դեպքերում վախենում են այնպիսի խորհուրդ տալ, որը միապետին դուր չի գա, էլ չասած, որ, նույնիսկ եթե տվեցին էլ, միապետը կարող է ուղղակի չլսել նման խորհուրդ:
Էջանիշներ