Ապեր դե կոնկրետ Իսկանդերի մասին չի ասել, այլ նշելա, որ նրանք մեզնից (իմ հիշելով) 8-9 անգամ ավելի զորեղ են ռազմական առումով, ինչը նաև կրկնվելա իր շատ կողմնակիցների կողմից, մասնավորապես՝ Զուրաբյանի ու Մուսինյանի:
նորից կրկնեմ, որ հնարավորա էս թիվը ճիշտ չեմ հիշում, բայց առողջությունս չի ներում նորից քրքրել իրենց ելույթները: այսպիսով, եթե սխալվում եմ, ավելի քաջատեղյակներին կխնդրեյի ուղղել՝ մեջբերելով տվյալ հատվածը:
ինչ վերաբերումա հարցիդ, թե ինչքան ավելի հզոր պիտի լինի հարձակվող կողմը՝ խնդրեմ հայկական ու ազերիների բանակի ու սպառազինության համեմատությունը:
կարող ես ինքդ տեսնել, թե ինչքան են մեզնից ավելի «հզոր»:
իհարկե սրանք պաշտոնական տվյալներ են ու ես էլ հակված չեմ դրանց կուրորեն հավատալու:
բայց թերահավատությունս միանշանակ չի, քանի որ երկու կողմն էլ թե՛ որոշ տվյալներ թաքցնելու ու թե՛ որոշները ուռճացնելու ձգտում կարող էին ունենալ:
Էջանիշներ